Բիզնես և ֆինանսներ

Իմ գործը. յուրօրինակ նվերներ

Նվերները բոլոր ժամանակներում պահանջարկ ունեցել են և միշտ էլ կունենան: Առավել մեծ հետաքրքրություն են մարդկանց մոտ առաջացնում յուրօրինակ նվերները, որոնք չես հանդիպի ամեն մի խանութում: Կարծում եմ՝ շատերը հիշում են «Սյուրպրիզ» խանութը Երևանի սրտում: Ժամանակին այն առաջինն էր իր ոճի մեջ և կարծում եմ՝ մեծ պահանջարկ էր վայելում (մինչև հիմա էլ չեմ հասկանում, թե ինչու այն փակվեց): Յուրօրինակ նվերները միշտ էլ ձգում են մարդկանց: Դեռ 90-ականներին հիշում եմ, թե ինչ ոգևորությամբ էինք մենք խոսում գրչի մասին, որի թանաքը գրելուց որոշ ժամանակ հետո անհայտանում է: Այդ ժամանակներն անցել են, նման բաները սովորական են դարձել: Արդեն կա ebay, amazon և այլ խանութներ, որտեղից կարելի է նմանատիպ շատ ապրանքներ պատվիրել:

Սակայն երբ դա դարձել է ազատ ու հեշտ, դա արդեն կարող են անել բոլորը և այդ նվերները ոչ միշտ կարելի է «յուրօրինակ» անվանել: Իսկ որպեսզի հասկանաք, թե ինչը կարող է իրոք յուրօրինակ նվեր դառնալ մեր օրերում, դիտեք տեսանյութը: Եվ այդ նվերները վերաբերվում են ոչ միայն առանձին մարդկանց, այլ նաև ընկերություններին, այսինքն՝ կորպորատիվ նվերներ: Իսկ կորպորատիվ նվերը միայն ընկերության լոգոյով կամ կարգախոսով բաժակը չէ 🙂

Հ.Գ.
Երբ գրում էի այս հոդվածը, մտածում էի. բոլորիս շրջապատում էլ կան մարդիկ, ովքեր ինչ-որ յուրօրինակ բաներ են կարողանում պատրաստել: Օրինակ, յուրօրինակ քանդակներ, զարդեր, նկարներ, քաղցրավենիք, և այլն: Անհրաժեշտ է ընդամենը գտնել նման մարդկանց, անձամբ հանդիպել նրանց հետ, նկարել նրանց «գլուխգործոցները» և այդ ամենը հավաքել մեկ կայքում: Ամենակարևորը՝ որ բազան լինի մեծ, այսինքն լինեն ոչ թե տաս կամ հարյուր, այլ հազարավոր ապրանքներ: Դա ձեռնտու է երկու կողմի համար էլ: Մարդը տանը նստած հնարավորություն է ունենում վաճառել իր ստեղծածը, իսկ ընկերությունը կարող է համոզված լինել, որ իր ապրանքներն իրոք յուրօրինակ են: Լավ, անցնենք տեսանյութին 🙂

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»