Բիզնես և ֆինանսներ

Qiwi. Անդրեյ Ռոմանենկոյի ելույթից

Qiwi վճարային համակարգը ամենամեծն ու հայտնին է Ռուսաստանում: Եվ ոչ միայն Ռուսաստանում. Qiwi-ն գործում է աշխարհի 22 երկրներում: Ընդ որում, ընդամենը 3 օր առաջ Qiwi-ն դուրս եկավ IPO-ի Nasdaq ֆոնդային բորսայում և այս պահին ընկերության շուկայական կապիտալիզացիան մոտ 900 միլիոն դոլար է: Անդրեյ Ռոմանենկոն Qiwi-ի հիմնադիրներից մեկն է: Այս հոդվածում ուզում եմ ներկայացնել որոշ հատվածներ «Գաղափարից մինչև միլիոն» նախագծում նրա ելույթից:

Նմանակ ունենալը դեռ ոչինչ չի նշանակում

Չկա ավելի վախենալու բան, քան նախագծերը, որոնք ձեզ նման են: Եթե դուք հավատում եք ձեր գաղափարին, տեսնում եք դրա առավելությունները, անցկացրեք բետա-տեստավորում: Գտեք 1000 մարդ ձեր ծանոթների ծանոթներից, հարցում կատարեք նրանց շրջանում և եթե հավաքեք 100-200 դրական պատասխան, ապա շարունակեք: Պետք չէ թողնել լավ գաղափարը միայն նրա համար, որ այն նմանակներ ունի:

Հատկացրեք ձեր գաղափարին ժամանակի 80%-ը

Կարելի է զուգահեռաբար մի քանի բիզնեսով զբաղվել, բայց ձեր հիմնական գաղափարին, որին դուք հավատում եք, հատկացրեք առավելագույն ժամանակը: Իմ ճանապարհին շատ բիզնես-գաղափարներ են եղել: Բայց եթե ուզում եք, որ ինչ-որ բան լավ ստացվի, կենտրոնացեք մեկի վրա:

Նախագիծը չպետք է «թռչի» գովազդի հաշվին

Գովազդը չպետք է լինի միակ վառելիքը, որով թռչում է ձեր նախագիծը: Նման նախագծերը սովորաբար գործում են մինչև 1 տարի: Նախագծի վիրուսայնությունը՝ սարաֆանային ռադոյի, «բերանից բերան» անցնելու, մեկը մյուսին խորհուրդ տալու միջոցով, ամենակարևոր ցուցանիշներից մեկն է նախագծի հաջողակ լինելու հարցում:

Նախագիծը չի հաջողվի միայնակ ոտքի կանգնեցնել

Qiwi-ի վերելքի ամենասկզբում կես տարում մենք փոքր թիմով արեցինք այն, ինչը ֆրանսիական Ingenico ընկերությունն առաջարկում էր մեզ անել մի քանի տարում՝ միլիոն եվրոյով: Ի սկզբանե պետք է հավաքել համախոհների թիմ, ովքեր հավատում են ձեր նախագծին նույնիսկ ավելի շատ, քան դուք ինքներդ: Պետք է նրանց վստահություն ներշնչել, որ ձեզ մոտ հաստատ ամեն ինչ կստացվի:

Ապացուցիր քեզ, այլ ոչ թե արտաքին աշխարհին, որ դու ինչ-որ բան կարող ես

Ես հանգիստ կարող էի ավարտել դպրոցը, համալսարանը և սկսել ինչ-որ տեղ աշխատել, օրինակ ընկերությունում, որտեղ հայրս տնօրեն էր: Բայց ես հավատում եմ, որ մենք ապրում ենք կյանքում ավելի մեծ ինչ-որ բան ստեղծելու համար և ապացուցելու ինքներս մեզ, այլ ոչ թե արտաքին աշխարհին, որ մենք ինչ-որ բան կարող ենք: Ցանկացած գաղափար՝ լավն է այն, թե վատ, պետք է մշակման ենթարկվի և կամ հենց ամենասկզբից դեն նետվի, կամ դրա մեջ հոգի ներդրվի: Ես սկսում եմ ինչ-որ բան անել և անում եմ դա, քանի որ ուզում եմ ինչ-որ բան թողնել ինձանից հետո:

Հ.Գ.
Հարգելի ընթերցող, վաղը կներկայացնեմ Անդրեյ Ռոմանենկոյի պատմությունն ավելի մանրամասն:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»