Բիզնես և ֆինանսներ

Բիզնես մոդել. Freemium

Մեզանից շատերը լսել են «պրեմիում» բիզնես մոդելի մասին: Այս մոդելը հիմնված է բարձրորակ վերջնական ապրանք կամ ծառայություն տրամադրելու վրա: Պրեմիում բիզնես մոդելի օրինակ են Ռոլս-Ռոյսն ու Մերսեդես-Բենցը, Gucci պայուսակները, Rolex ժամացույցները, և այլն: Իսկ երբևէ լսե՞լ եք «ֆրիմիում» բիզնես մոդելի մասին: Անգլերեն Free + Premium բառերի համադրությունից՝ Freemium-ը ենթադրում է պրոդուկտի անվճար տրամադրում՝ դրա ընդլայնված տարբերակը վաճառելու նպատակով: Freemium բիզնես մոդելով է աշխատում, օրինակ, Skype-ը, երբ ինտերնետում զանգեր կատարելու հնարավորությունը տրամադրվում է անվճար, իսկ բջջային կամ քաղաքային հեռախոսահամարներին զանգահարելու համար դուք պետք է վճարեք: Freemium ծառայության մեկ այլ օրինակ է Dropbox-ը, երբ մինչև 2ԳԲ տարածքը տրամադրվում է անվճար, բայց դրանից ավել օգտագործելու համար դուք կրկին պետք է վճարեք:

Freemium բիզնես մոդելը հիմնականում վերաբերվում է մոբայլ և համակարգչային ծրագրերին, խաղերին և ինտերնետ ծառայություններին: Այս շուկաներն այսօր աճում են մեծ տեմպերով: Օրինակ, մոբայլ ծրագրերի շուկան գնահատվում է մոտ 30 միլիարդ դոլար տարեկան: Եվ որպեսզի նոր պրոդուկտը կարողանա մտնել շուկա, որպեսզի կարողանա մրցակցել արդեն գոյություն ունեցող պրոդուկտների հետ, նա պետք է առաջարկի էքսկլյուզիվ ինչ-որ բան, քանի որ այս շուկաներում բազմազանությունն այնքան մեծ է, որ դժվար է մարդկանց համոզել վճարել ինչ-որ նոր բանի համար. դրա անվճար այլընտրանքը մարդիկ միշտ էլ կգտնեն: Իսկ առաջարկելով ինչ-որ բան անվճար՝ դու հնարավորություն ես տալիս մարդկանց ծանոթանալ քո պրոդուկտին, մեծացնում ես օգտվողների բազան և երբ մշտական օգտվողներն արդեն գտնված են՝ առաջարկում ես նրանց լրացուցիչ ծառայություններ, բայց արդեն վճարովի: Այդ դեպքում, իհարկե ոչ բոլորը, բայց շատերը պատրաստ կլինեն վճարել նրա համար, ինչն իրենք արդեն փորձել են, ինչին սովորել են և ինչն իրենց դուր է եկել: Այսինքն, Freemium բիզնես մոդելը ենթադրում է ինչ-որ բանի 100% անվճար տրամադրում՝ 10% այլ ծառայություններ վաճառելու համար: Անձամբ ես այս մոդելը շատ եմ հավանում: Եվ եթե մի օր ստեղծեմ, օրինակ, ինչ-որ մոբայլ ծրագիր, հենց այս մոդելն էլ կիրառելու եմ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

  • Հրաչ ջան Ես հասկացա ինչի համար են ծառայությունները անվճար տրամադրվում,բայց չեմ հասկանում նմանատիպ ծառայությունները ինչպես են զարգանում այդ դեպքում…,ընդ որում տարեկան մի քանի միլիոնից մինչև միլիարդների հասնող շրջանառությանբ…խոսքս մասնավորապես մեզ քաջ հայտնի Սկայպի մասին է,որը գրեթե ամբողջովին անվճար է,և ամբողջ աշխարհում գործածվող.

    • Գագո ջան սկայփը մի շարք այլ ծառայություններ ունի: Օրինակ, սկայփից-հեռախոս զանգելը վճարովի է, ու դրանից շատ մարդիկ են օգտվում: Կամ եթե ուզում ես 3 հոգուց ավել մարդով կոնֆերենս զանգ անել ու վիդեոն միացնել՝ չես կարող անվճար տարբերակով, դա նույնպես վճարովի է: Ու էլի կլինեն ծառայություններ, որոնցից ես տեղյակ չեմ… Հենց նման ծառայությունների շնորհիվ են աշխատում, քանի որ սկայփից օգտվողների քանակը շատ մեծ է՝ անվճար ծառայությունների հաշվին:

    • Սկայփից-հեռախոս զանգեր կատարելը գիտեմ,որ վճարովի է,բայց 3 հոգուց ավել մարդով տեսազանգ անելը ինչքան գիտեմ անվճար է Հրաչ ջան,մի քանի ամիս առաջ արել եմ …. 😉 այսինքն սկզբից անվճար տրամադրում են,մինչև մեծ լսարան-հաճախորդ հավաքելը,ու հետո ինչ-որ ծառայություններ դարձնում վճարովի….?
      Իսկ տեղյակ ես Սկայփն էլ է նույն ձևով զարգացել…

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»