Հաջողության պատմություններ

Սոցիալական խաղի հաջողությունը. FarmVille

Այն ստեղծվեց 2009թ-ի հուլիսին, իսկ օգոստոսին այն արդեն խաղում էին 33 միլիոն մարդ: ComScore-ի տվյալներով 2009թ-ի հունիսին Facebook այցելել էին մոտ 340 միլիոն մարդ: Ենթադրելով, որ հաջորդ 1-2 ամիսների ընթացքում պատկերը դժվար թե զգալի փոխվեր, ստացվում է, որ Facebook-ի այցելուների 10%-ը օգոստոս ամսին խաղում էր FarmVille: Դա բացառիկ ցուցանիշ է: Իսկ խաղը կայանում է հետևյալում. դուք աճեցնում եք ֆերմա, հող եք մշակում, բույսեր ու ծառեր եք տնկում, կենդանիներ եք գնում, և այլն: Բայց այնպես չէ, որ դուք մեկ անգամ խաղում եք և վերջ: Դուք պետք է անընդհատ հետևեք ձեր ֆերմային: Եթե չանեք դա, ելակն ու մյուս հատապտուղները, մրգերն ու բանջարեղենները, որոնք այդքան հոգատարությամբ աճեցրել եք, կչորանան և այլևս չեն աճի: Այսինքն, դուք պետք է պարբերաբար, ամեն օր հետևեք ձեր ֆերմային, այլապես այն անտիրության կմատնվի և չի բարգավաճի, ինչպես իրական կյանքում: Այս մեթոդով խաղի ստեղծողներն ապահովել են սոցիալական խաղի հաջողության գլխավոր գրավականներից մեկը՝ ստիպել օգտվողներին հաճախակի վերադառնալ:

Իսկ խաղի ստեղծողը սոցիալական խաղերի ոլորտի առաջատար Zynga ընկերությունն է: Խաղն արդեն գրեթե 4 տարեկան է և այս տարվա փետրվարին Zynga ընկերության տնօրեն Մարկ Պինկուսը հայտարարեց, որ FarmVille-ի եկամուտն արդեն անցել է 1 միլիարդ դոլարը: Մեկ խաղը կարող է աշխատել միլիարդ դոլար, զարմանալի է.. Բայց դա լիովին բացատրելի է, հաշվի առնելով, որ ամսեկան 40 միլիոն մարդ է խաղում FarmVille, իսկ խաղացողների 2-5%-ը պատրաստ է վճարել ամսեկան մի քանի դոլար վիրտուալ ապրանքների և նվերների համար: Այնպես որ, սոցիալական խաղերի ոլորտն այսօր լավ հնարավորություն է մեծ ընկերություններ ստեղծելու և հաջողության հասնելու համար:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

  • Այս խաղը ֆեյսբուքով չեմ հանդիպել,,,,ուրիշ սոց.ցանցով եմ հանդիպել 2 տարի առաջ…

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»