«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Ջիմ Քոլինզ. ինչպես լավ ընկերությունից դառնալ ՄԵԾ ընկերություն

Ջիմ Քոլինզի «От хорошего к великому» գիրքը մեծ հեղինակություն է վայելում գործարար շրջանակներում: Այն կարդալու մասին «կոչերը» լսել եմ ամենատարբեր մասշտաբի գործարարներից: Գրքի իմաստը հետևյալն է. ինչո՞ւ շատ ընկերություններ հասնում են լավ արդյունքների, բայց երբեք չեն հասնում ՄԵԾ արդյունքների: Ինչո՞ւ շատերն ապրում են լավ կյանքով, բայց չեն ապրում հիշարժան կյանքով: Ի՞նչն է տարբերում ընկերություններին, որոնք հասնում են ՄԵԾ արդյունքների և տարբեր ցուցանիշներով մի քանի անգամ գերազանցում են իրենց մրցակիցներին, նույն այդ մրցակիցներից: 45-րոպեանոց տեսանյութում Ջիմ Քոլինզը խոսում է ՄԵԾ ընկերություններին լավ ընկերություններից տարբերող հատկանիշների մասին: Իր ելույթը նա սկսում է օրինակով (և տեղափոխում այն ընկերությունների վրա), երբ 1911թ-ին երկու տարբեր արշավախմբեր՝ Ռուալ Ամունդսենի և Ռոբերտ Սքոթի ղեկավարությամբ, իրարից անկախ որոշում են հաղթահարել Հարավային բևեռը: Ամուդսենի թիմին դա հաջողվում է. նրանք հետ են վերադառնում ողջ և առողջ և ճիշտ ժամանակին, իսկ Սքոթի թիմը այդպես էլ հետ չի վերադառնում: Ի՞նչն էր տարբերում նրանց: Դիտեք հետաքրքիր տեսանյութը:


Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»