Հաջողակ մարդիկ

Ալեքսիս Օհանյան. Reddit-ի հիմնադիրը

Քչերը գիտեն, որ աշխարհի TOP-100 կայքերից մեկի՝ Reddit.com-ի, համահիմնադիրը ազգությամբ հայ Ալեքսիս Օհանյանն է: Ծնվել է 1983թ-ի ապրիլի 24-ին: Գործընկերոջ՝ Սթիվ Հոֆմանի հետ, 2005թ-ին նրանք ստեղծում են Reddit.com կայքը, որը սկզբնական ֆինանսավորում է ստանում Y Combinator-ում, ապա տարիների ընթացքում վերածվում մեծ ընկերության: Այդ ժամանակ տղաներն ընդամենը 22 տարեկան էին: Reddit-ը նորությունների կայք է, որը հնարավորություն է տալիս գրանցված անդամներին ավելացնել նորություններ, որոնք մարդիկ կարող են քվեարկել դեպի «վեր» կամ «ներքև», որի շնորհիվ էլ որոշվում է նորությունի դիրքը էջում: 2012թ-ին Reddit-ը ունեցել է 400 միլիոն ունիկալ այցելություն և ավելացվել են 30 միլիոն նորություններ: 2009թ-ին Ալեքսիս Օհանյանը լքում է Reddit-ը և սկսում աշխատել այլ նախագծերի վրա: Մասնավորապես, 2010թ-ին օգնում է գործարկել ճանապարհորդությունների որոնման hipmunk.com կայքը, ապա նույն տարում ստեղծում Das Kapital Capital ընկերությունը, որը զբաղվում է ստարտափների ֆինանսավորմամբ և խորհրդատվությամբ: Ալեքսիսը նաև breadpig.com կայքի հիմնադիրն է (2008թ-ին)՝ նախատեսված տարբեր գիկ-ապրանքների ստեղծման և վաճառքի համար (անգլերեն՝ an uncorporation for creating (and selling) geeky things):

2013թ-ի հոկտեմբերին պատրաստվում է լույս տեսնել Ալեքսիս Օհանյանի «Առանց նրանց թույլտվության» գիրքը՝ գիրք սկսնակ գործարարների համար, ովքեր հավատում են համաշխարհային սարդոստայնի ապագային՝ որպես զվարճանքի, եկամուտի և մարդկանց օգտակար լինելու աղբյուր: Ալեքսիս Օհանյանն ունի նաև իր անձնական կայքը, որտեղ դուք հնարավորություն ունեք նրան ցանկացած հարց ուղղել: Եվ վերջում, ուզում եմ ներկայացնել 2 տեսանյութ Ալեքսիսի մասնակցությամբ: Դրանցից մեկը TED-ի միջոցառումներից մեկի ժամանակ նրա 3 րոպեանոց ելույթն է «Ինչպես ալեկոծություն բարձրացնել սոցիալական մեդիայում» թեմայով, որը կարող եք դիտել այստեղ (հայերեն տիտրերով): Իսկ մյուսը 2010թ-ին TEDx Երևանում նրա ելույթն է, որը կարող եք տեսնել հոդվածից անմիջապես հետո (անգլերեն լեզվով):

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»