«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության պատմություններ

Ինչպես գրառումը Reddit-ում փոխեց Ջեյմս Էրվինի կյանքը

Ինչպես պատմեցի նախորդ հոդվածներից մեկում, հանրահայտ Reddit կայքի հիմնադիրը հայազգի Ալեքսիս Օհանյանն է: Որպեսզի հասկանաք, թե ինչ է իրենից ներկայացնում Reddit-ը և ինչպես այն կարելի է օգտագործել, պատմեմ մի փոքրիկ պատմություն:

2011թ-ին Reddit-ում մի այսպիսի հռետորական գրառում է արվում. «Ի՞նչ կլիներ, եթե ԱՄՆ ծովային հետևակը հանկարծ հայտնվեր Հռոմեական կայսրությունում՝ Հուլիոս Կեսարի ժամանակներում»: Դա մեկն էր այն հազարավոր գրառումներից, որ ամեն օր արվում են Reddit-ում: Ընդմիջմանն այդ գրառումը կարդում է գրող-ֆրիլանսեր Ջեյմս Էրվինը և մտածում, որ զվարճալի պատմություն կարող էր լինել: Մեկ ժամվա ընթացքում նա գրում է 8 էջ սցենար՝ մի զինվորի օրագրի գրառումներից, ով ԱՄՆ ծովային հետևակի կազմում հայտնվում է Հռոմեական կայսրությունում և նրանք պետք է որոշեն՝ պատերազմել հռոմեացիների հետ, թե՞ բանակցություններ վարել:

Էրվինը կարծում էր, որ պատմությունը (որն անվանվել էր «Rome Sweet Rome») կկարդան մի քանի հարյուր մարդ և դա նրանց զվարճալի կթվա: Աշխատանքից հետո մտնելով Reddit՝ նա տեսնում է, որ մի քանի ժամվա ընթացքում պատմությունը կարդացել են 250 000 մարդ: Դրանից երկու շաբաթ անց Էրվինը առաջարկ է ստանում ամերիկյան հայտնի Warner Bros. կինոստուդիայից, որից նա չէր կարող հրաժարվել: Էրվինը պետք է վերջացներ սցենարը, որի հիման վրա պետք է նկարահանվեր ֆիլմ: Գումարները հոսում էին, Էրվինը արձակուրդ է վերցնում և շարունակում գրել սցենարը: Սցենարը նա այդպես էլ ավարտին չի հասցնում, քանի որ դրան միանում է մեկ այլ գրող՝ որպես «թարմ ուժ», և ֆիլմն էլ դեռ էկրաններին չէ, բայց այս պատմության շնորհիվ Էրվինի կյանքն ամբողջությամբ փոխվում է: Նա դառնում է հայտնի համացանցում, սկսում է աշխատել այլ սցենարների վրա, այլ առաջարկներ է ստանում և ամեն ինչ դեռ շարունակվում է:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»