«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Ստարտափ

Skolkovo. ոուսական «Սիլիկոնային հովիտ»

Իրականում հոդվածի վերնագիրն ուզում էի տարբեր դնել՝ տարբերվել ինչ-որ հետաքրքիր, յուրօրինակ անվանումով, բայց մտածեցի, որ ոչինչ չի կարող ավելի լավ նկարագրել «Սկոլկովո»-ի իմաստը, քան «Սիլիկոնային հովիտը»: «Սիլիկոնային հովիտ»-ներ կան աշխարհի տարբեր երկրներում: ԱՄՆ-ում, իհարկե, գտնվում է դրանց առաջնեկն ու առաջատարը: Ըստ կարևորության երկրորդ «Սիլիկոնային հովիտը» գտնվում է Իսրայելում: Այն հաճախ անվանում են «Silicon Wadi» (Wadi բառի իմաստը կարդացեք այստեղ): «Սկոլկովո» նախագիծը սկսեց իրականացվել 2010թ-ին: Այն գտնվում է Մոսկվայից 3 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 500 հա տարածք: Նախատեսված է, որ «Սկոլկովո»-ի տարածքում ապրելու են 21 հազար մարդ և ևս 21 հազարն ամեն օր գալու են աշխատանքի: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2014թ-ին:

«Սկոլկովո»-ն իրենից ներկայացնում է մի մեծ, նորարարական համալիր, որն իր մեջ ներառում է տեխնոպարկ, համալսարան, մտավոր սեփականության կենտրոն և իհարկե՝ ստարտափ ակադեմիա, որտեղից դուրս են գալիս տեխնոլոգիական ստարտափներ: Ստարտափների համար ուղղությունները 5-ն են՝ տեղեկատվական, կենսաբժշկական, էներգաարդյունավետ, ատոմային և տիեզերական տեխնոլոգիաներ: 2012թ-ին «Սկոլկովո»-ի ծրագրերին մասնակցել են 750 ընկերություններ՝ ստեղծելով մտավոր սեփականության 131 օբյեկտներ և իրենց ինտելեկտուալ արտադրանքի վաճառքից աշխատելով 400 միլիոն ռուբլի (սպասվում է, որ 2013թ-ին այդ թիվն անցնելու է 1 միլիարդը): Այսքանը կարճ «Սկոլկովո»-ի մասին: Եթե այն ձեզ հետաքրքիր է, խորհուրդ կտամ միանալ «Սկոլկովո»-ի ստարտափ ակադեմիայի ֆեյսբուքյան էջին և դիտել տեսանյութը հոդվածից հետո:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»