Ստարտափ

PicsArt. հայկական թիմի կողմից ստեղծված հավելվածը գրավում է շուկան

Այսօր ուզում եմ հպարտությամբ գրել մի հավելվածի մասին, որն իրենից ներկայացնում է ֆոտո խմբագրիչ և ստեղծված է հայկական թիմի կողմից: Այն հատկապես ուշադրության արժանացավ այն բանից հետո, երբ 2013թ-ի հունվարին դրա մասին գրեց TechCrunch-ը` չնայած մինչ այդ այն արդեն առաջատարն էր Google Play-ի «Լուսանկարչություն» բաժնում՝ ունենալով մոտ 35 միլիոն ներբեռնում: PicsArt-ը շուկայում հայտնվել է 2011թ-ի նոյեմբերին: Համահիմնադիրներից է Արտավազդ Մեհրաբյանը: Ընկերությունն այսօր ունի գրասենյակներ Երևանում և Կալիֆորնիայում: Եվ չնայած, որ PicsArt-ն արդեն գրանցել է բավական մեծ հաջողություններ և դարձել է եկամտաբեր՝ հավելվածում տեղադրվող գովազդի հաշվին, բայց համոզված եմ, որ PicsArt-ի համար սա ճանապարհի միայն սկիզբն է և հետագայում դրա մասին մենք դեռ կլսենք:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»