«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Ստարտափ

Facebook-ի նախկին աշխատակցի խորհուրդները. ինչպե՞ս ստեղծել միլիարդանոց մոբայլ ստարտափ

Facebook-ի նախկին աշխատակից Բուբբա Մուրարկան, ով մինչև վերջերս զբաղեցնում էր Facebook-ի՝ Android համակարգի վրա պրոդուկտների բաժնի ղեկավարի պաշտոնը, իր բլոգում «9 եղանակ միլիարդանոց մոբայլ ստարտափ ստեղծելու համար» վերնագրով գրառում է արել: Դրանում նա բացատրել է, թե ինչու է մոբայլ շուկան դեռ գտնվում կազմավորման սկզբնական փուլում և նոր պետք է զարգանա՝ չնայած շուկայում արդեն առկա միլիոնավոր մոբայլ հավելվածների և ծրագրերի: Ուզում եմ որոշ մեջբերումներ անել այդ հոդվածից:

Անցումը սովորական հեռախոսներից սմարթֆոնների դեռ կատարված չէ և երկար ճանապարհ կա անցնելու: Սմարթֆոնները դեռ նոր-նոր են սկսում մեծամասնություն կազմել հեռախոսների ընդհանուր վաճառքի մեջ ԱՄՆ-ում՝ էլ ինչ խոսել ողջ աշխարհի մասին:

Սմարթֆոններն ու պլանշետները դեռ ասոցացվում են իրար հետ՝ կարծես դրանք նույն բանն են, բայց դրանք երկու, շատ տարբեր բաներ են: Բայց այդ առումով փոփոխություններ են նկատվում և ես ուրախություն եմ զգում` նկատելով ընկերությունների մի նոր ալիք, որոնք մասնագիտանում են միայն պլանշետների վրա:

Խոսակցությունները «IOS, թե՞ Android» այլևս ակտուալ չեն: Այժմ պետք է որոշել միայն Android-ի որ տարբերակի (Gingerbread, թե Jelly Bean) և որ հարթակի (օր. Samsung, Amazon, և այլն) վրա կենտրոնանալ և ինչու: Այլ կերպ ասած՝ Android-ն արդեն գերիշխում է շուկայում:

Մոբայլ սարքերով գործարքներ կատարելը դեռ դժվարությունների հետ է կապված (բացառությամբ M-Pesa-ի): App store-ի և օպերատորների միջնորդավճարները հավելվածների գնումը «թանկ հաճույք» են դարձնում: Այդ պատճառով գնորդներն առայժմ հակված են գնելու միայն բարձր գնային սահմանով ապրանքներ:

Մոբայլ սարքավորումների համար բովանդակություն ստեղծելը անհարմար է: Սմարթֆոնը բովանդակությամբ լցնելը հիմնականում պահանջում է այն համակարգչին, ստեղնաշարին կամ մկնիկին միացնել: Paper-ի և Vine-ի պես հավելվածները ցույց են տալիս, որ մեծ պահանջարկ կա սենսորային էկրանի միջոցով բովանդակություն ստեղծելու հանդեպ:

Հեռախոսների վրա «միաժամանակ մի քանի խնդիր լուծելու» հնարավորությունը դեռ ստեղծված չէ: Սմարթֆոնների էկրաններն ավելի փոքր են և ավելի հարմար տվյալ պահին միայն մեկ ծրագիր օգտագործելու համար: Բայց չէ՞ որ մենք սովոր ենք աշխատելու միաժամանակ մի քանի «պատուհաններով»:

Դեռ չկա «բնիկ» մոբայլի համար նախատեսված գովազդային համակարգ, որը հնարավորություն կտա թողարկողներին հեշտությամբ մոնետիզացնել իրենց լսարանը: Փոխարենը ստարտափները հսկայական ժամանակ են ծախսում նոր բիզնես մոդելներ հնարելու վրա:

Առայժմ մոբայլ վճարովի ծառայություններին բաժանորդագրվելու երկու հիմնական տարբերակ կա, որոնք թափ են հավաքում: Առաջինը «արտոնագրված բովանդակությունն» է, օրինակ Rdio կամ Pandora One, երկրորդը՝ տվյալների պահպանումը, օրինակ Evernote:

Նաև Բուբբան գրում է, որ ԱՄՆ-ում և Եվրոպայում կան մի քանի միլիարդանոց ընկերություններ, ինչպիսիք են Instagram-ը կամ Waze-ն, բայց դեռ չկա ավտոտնակից դուրս եկած մոբայլ ստարտափ, որը վերածվել է բազմամիլիարդանոց ընկերության (Չինաստանում նմանն արդեն կա): Իրո՞ք 🙂

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»