Մարքեթինգ

Մարքեթինգային գործիք Ձեր նորությունը աշխարհին հասցնելու համար. Helpareporter.com

Եթե դուք ունեք բիզնես, նոր պրոդուկտ եք ստեղծում, նոր նախագիծ եք սկսում կամ դուրս է եկել Ձեր ընկերության կողմից գրված խաղի նոր տարբերակը, ապա թե ինչ հաջողության կհասնի Ձեր պրոդուկտը և ինչ տարածում կստանա, անմիջապես կախված է նրանից, թե որքան մարդ դրա մասին կիմանա: Իսկ այստեղ շատ մեծ դեր են խաղում լրատվական աղբյուրները: Եթե խոսքը գնում է օնլայն բիզնեսի մասին, ապա հատկապես մեծ է օնլայն լրատվական աղբյուրների դերը՝ լրատվական կայքեր, բլոգներ, օնլայն ամսագրեր, թեմատիկ պորտալներ, և այլն: Եթե Ձեր շուկան Հայաստանն է, ապա Ձեր նորությունը տարածելու համար ավելի ճիշտ է անմիջապես կապվել լրատվական աղբյուրի հետ, քանի որ այլընտրանքային տարբերակներ մեզ մոտ առայժմ չկան: Սակայն եթե խոսքը միջազգային շուկայի մասին է, կան մի շարք ծառայություններ, որոնք կօգնեն Ձեզ տարածել Ձեր պրոդուկտի, բիզնեսի կամ ընկերության մասին ինֆորմացիան տարբեր լրատվական աղբյուրներում: Նման ծառայություններից մեկի մասին էլ կխոսեմ այսօր:

Helpareporter.com կայքը հնարավորություն է տալիս կապ հաստատել լրագրողների և «լուրերի աղբյուր» հանդիսացող մարդկանց միջև: Եթե կարճ ներկայացնեմ, մեխանիզմը հետևյալն է. կայքում գրանցված լրագրողները հարցում են կատարում կայքում գրանցված «աղբյուր» հանդիսացող մարդկանց շրջանակում, թե ինչ նորություններ է իրենց հետաքրքրում և եթե դուք ունեք նման նորություն, կամ Ձեր փորձը և գիտելիքները թույլ են տալիս պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին, ապա դուք կապվում եք տվյալ լրագրողի հետ և ներկայացնում ձեր ինֆորմացիան: Եվ եթե լրագրողին Ձեր ինֆորմացիան հետաքրքիր է, ապա այն անվճար տեղադրվում է համապատասխան լրատվական կայքում, բլոգում կամ օնլայն ամսագրում:

Այժմ մի փոքր ավելի մանրամասն: Սկզբում դուք պետք է գրանցվեք կայքում որպես «աղբյուր» կամ որպես լրագրող (Sources կամ Reporters): Քանի որ մենք ներկայացնում ենք բիզնեսը, մենք կգրանցվենք որպես «աղբյուր»: Գրանցումից հետո օրեկան 3 անգամ Ձեր էլեկտրոնային հասցեին գալիս է ցանկ, թե որ լրատվական աղբյուրին ինչ նորություն է հետաքրքրում: Օրինակ, Business News Daily-ին հետաքրքրում են ընկերություններ, որոնք օգտագործում են 3D տեխնոլոգիաներ, կամ Forbes-ին հետաքրքրում են բիզնեսներ, որոնց հիմնադիրները կանայք են: Իսկ նման հարցումների քանակը օրեկան միջինում անցնում է 100-ից: Եվ եթե դուք համապատասխանում եք հարցումներից մեկին (կամ մի քանիսին) և կարող եք տրամադրել համապատասխան ինֆորմացիա, ապա նամակում նշված են նաև լրագրողների էլեկտրոնային հասցեները: Դրանց միջոցով դուք անմիջապես կապ եք հաստատում լրագրողի հետ և ուղարկում Ձեր ինֆորմացիան, որն իրականում ձգտելու եք լինի Ձեր ընկերության, բիզնեսի կամ պրոդուկտի մասին կամ ամենաքիչը՝ հղում կատարվի դրանցից որևէ մեկի վրա: Արդյունքում, հանրահայտ միջազգային լրատվական աղբյուրներում կարող է հայտնվել Ձեր ընկերության մասին հոդված, կամ միգուցե մեջբերում Ձեր խոսքերից կամ ցանկացած այլ հղում: Իսկ դա բիզնեսի տեսանկյունից շատ գրավիչ է:

Վերջում ավելացնեմ միայն, որ helpareporter.com-ում (կամ կրճատ HARO-ում) գրանցված են մոտ 100 000 լրատվական աղբյուրներ: Դրանց մեջ են այնպիսի հայտնիները, ինչպիսիք են օրինակ NBC-ն, Entrepreneur Magazine-ը, ABCNews-ը, Yahoo! News-ը, և այլն: Եվ ունենալ հղում նման հեղինակավոր աղբյուրներից որևէ մեկում հատկապես փոքր և սկսնակ բիզնեսների համար, շատ ցանկալի է: Իսկ helpareporter.com-ը տալիս է այդ հնարավորությունը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

2 մեկնաբանություն

  • Շատ հետաքքրքիր էր, իսկ հայկական կամ հայաստանում բնակվող որևէ անհատի բիզնեսի մասին ինֆորմացիա երբևէ տեսնես եղել է, հետաքրքիր է …. 🙂

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»