Անձնային աճ

Դավիթ Յանի գիրքը առողջ սննդի մասին

Պարզվում է, որ հայտնի գործարար, ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանը նաև գրքեր է գրում և ոչ թե բիզնեսի, այլ ավելի սոցիալական և կարևոր հարցերի, օրինակ, առողջ սննդի մասին: «Հիմա ես ուտում եմ այն, ինչ ցանկանամ» գիրքն առայժմ չեմ կարդացել, բայց փոքրիկ տեսանյութը դիտելուց հետո (այն կարող եք գտնել հոդվածից հետո), սկսեցի ուսումնասիրել ամենօրյա սննդի մաս կազմող այն 4 բաղադրիչները, որոնց մասին խոսում է հեղինակը և դրանցից մեկի ճիշտ օգտագործման հետ կապված արդեն քայլեր եմ անում: Գրքի առավելություններից մեկը կայանում է նրանում, որ հեղինակի բոլոր եզրահանգումները հիմնված են Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն խորհուրդների և հետազոտությունների վրա: Այսինքն, բացի այն, որ դրանք գրված են խելացի մարդու կողմից, նաև հիմնավորված են նման պրոֆեսիոնալ կառույցի տվյալներով: Եթե ձեզ հետաքրքիր էր այս ամենը, առնվազն դիտեք տեսանյութը 🙂


Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»