Բիզնես և ֆինանսներ

Ամեն ինչ 100 ռուբլով. գաղափար, որը բերեց միլիոններ

Հետաքրքիր գաղափարներին կարծես թիվ չկա: Դրանցից մեկի մասին էլ կխոսեմ այսօր: Այն բանից հետո, երբ համալսարանի 3-րդ կուրսում Նիկիտա Կաչալինի մայրը հորդորում է նրան ողջ օրը համակարգչի դիմաց անցկացնելու փոխարեն ինչ-որ լուրջ գործով զբաղվել, Նիկիտան որոշում է իրոք ինչ-որ բանով զբաղվել: Սկզբում նա աշխատանքի է անցնում ավտոտեխսպասարկման կետում՝ որպես ադմինիստրատոր: Ապա սկսում է մտածել, թե ինչ բիզնեսով զբաղվել: Ի՞նչ պետք է առաջարկել մարդկանց, որպեսզի նրանք ցանկանան գնել: Եվ նրա մոտ ծնվում է «ամեն ինչ 100 ռուբլով» գաղափարը: Նա բացում է vseposto.com կայքը, որտեղ մարդիկ կարող են 100 ռուբլով ձեռք բերել մասնաբաժին հարյուրավոր ապրանքներից որևէ մեկում: Իսկ երբ այդպիսի մասնաբաժիններով ապրանքն ամբողջությամբ գնված է լինում, համակարգիչը վիճակախաղի կանոնով ընտրում է մեկին, ով էլ դառնում է ապրանքի երջանիկ սեփականատերը: Այս պատմության մասին մանրամասն դիտեք տեսանյութում:

Հ.Գ.
Իհարկե ես վիճակախաղի կողմնակից չեմ, պարզապես որպես հետաքրքիր գաղափար (որում հուսով եմ ոչ մի խաբեություն չկա), ներկայացնում եմ: Երբ դիտում էի տեսանյութը, ինձ հատկապես դուր եկավ երիտասարդի աչքերի փայլը: Այդպիսի փայլ պետք է լինի յուրաքանչյուրի աչքերում, ով ունի գաղափար և հավատում է դրա իրականացմանը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»