Հաջողության գաղտնիքներ

Անմնացորդ հավատ ամուսնուն

19-րդ դարի 90-ական թվականներին Դեյտրոյտի էլեկտրական ընկերություններից մեկում շաբաթական 11 դոլարով մի երիտասարդ մեխանիկ էր աշխատում: Աշխատում էր նա օրեկան 10 ժամ, երբեմն էլ մինչև ուշ գիշեր շարունակում աշխատանքը իր ամբարում՝ փորձելով հայտնագործել շարժիչի նոր տեսակ: Նրա հայրը կարծում էր, որ տղան իզուր ժամանակ է կորցնում, հարևաններն էլ նրան խելագար էին անվանում: Ոչ ոք չէր հավատում, որ այդ ամենից ինչ-որ պետքական բան դուրս կգա: Ոչ ոք, բացի նրա կնոջից..

Նա օգնում էր ամուսնուն աշխատել գիշերները՝ օրեկան մի քանի ժամ նրա գլխավերևում պահելով կերոսինային լամպը: Կապտում էին ձեռքերը, ատամները ցրտից իրար էին խփում, նա անընդհատ մրսում էր և հիվանդանում, բայց … Նա այդքա՛ն հավատում էր ամուսնուն: Տարիներ անց ամբարում ուժեղ աղմուկ լսվեց: Հարևանները տեսան, թե ինչպես ճանապարհով, առանց ձի, միայն «սայլակով» գնում էին խելագարն ու նրա կինը: Խելագարին անվանում էին Հենրի Ֆորդ:

Ավելի ուշ, երբ Ֆորդից հարցազրույց վերցնելիս լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչ կուզեր լինել նա այլ կյանքում, հանճարը պատասխանեց. «Ինչ ասես.. Միայն թե կինս կողքս լիներ»:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»