«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողակ մարդիկ

Հենրի Հայնց. կետչուպի արքան

Դուք ծանո՞թ եք Heinz կետչուպին: Իհարկե, ծանոթ եք: Այն կարելի է հանդիպել Երևանի բոլոր սուպերմարկետներում: Իսկ գիտե՞ք, որ Heinz կետչուպը ԱՄՆ կետչուպի շուկայում զբաղեցնում է 98%-ը: Հսկայական մեծ թիվ, որպեսզի իմանալ, թե ով է դրա ստեղծողը: Իսկ ստեղծողը ԱՄՆ-ում, գերմանացի գաղթականների ընտանիքում ծնված Հենրի Հայնցն է: Նա տարերքը փոքր տարիքից հողագործությունն էր: Նա սկսեց իր բիզնեսը տան դիմացի փոքր հողակտորից, բանջարեղեններ վաճառեց հարևաններին, աստիճանաբար անցավ դեպի քաղաք, իսկ տարիներ անց նրա արտադրանքը գրավում էր երկրներ: Հենրի Հայնցի խելքի, գործարարի տաղանդի ու հաջողության մասին երկար կարելի է խոսել, բայց կա հիանալի վավերագրական ֆիլմ, որն էլ ներկայացնում եմ ձեզ: Իրոք որ շատ լավ ֆիլմ է, դիտվում է որպես գեղարվեստական, ես մեծ հաճույք ստացա դրանից: Ժամանակ գտեք և անպայման դիտեք:


Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»