«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Երբեք ուշ չէ առաջ շարժվելու

Հաճախ ասում են, որ ընտանիքը, կենցաղային պայմանները, հանգամանքները չեն թողնում մարդուն ինքնակատարելագործվել, զարգանալ, իրեն նոր բաներում փորձել, ստեղծել: Հիշեցի մի կնոջ պատմություն, որին ամուսինը ծեծում էր: Նա բաժանվում է ամուսնուց, ամուսնանում է այլ տղամարդու հետ, բայց նոր ամուսինը նրան նույնպես ծեծում է: Կինն արդեն ունի երեխաներ, նա կոտրված է, նա չգիտի ինչ անի: Բայց մի օր նա ուշքի է գալիս. «Ես պե՛տք է անեմ դա հանուն իմ երեխաների»: Անցնում է ժամանակ և մի քանի տարի անց կինն արդեն տարվա լավագույն կին գործարարն է: Լրագրողը հարցնում է նրան. «Ինչպե՞ս դուք արեցիք դա, չէ՞ որ դուք երեխաներ ունեիք»: «Ես արեցի՛ դա, որովհետև ես երեխաներ ունեի՛», – բացականչում է կինը: Օգտագործեք ընտանիքը, կենցաղային պայմանները և ձեզ խանգարող հանգամանքները որպես մոտիվացիա կյանքում ավելիին հասնելու համար:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»