Հաջողության գաղտնիքներ

Անհաջողության չմատնվելու լավագույն տարբերակը

Գիտեք ո՞րն է անհաջողության չմատնվելու լավագույն տարբերակը: Հմմ… երբեք ոչինչ չփորձել: Այո՛, երբեք չփորձել ինչ-որ բան, որը ձեր հարմարավետության գոտուց դուրս է: Այդ ժամանակ սխալվելու և անհաջողության մատնվելու հավանականությունն էլ կմոտենա զրոյի և դուք կարող եք այդ մասին նույնիսկ չմտածել: Սակայն դա այն է, ինչ ձեզ պե՞տք է: Կարծում եմ՝ ոչ, քանի որ այժմ դուք այստեղ եք:

Սան Ֆրանցիսկոյում հիմնադրված Funders and Founders ստարտափը կազմել է մի ինֆոգրաֆիկ պատկեր, որում ցուցադրված է, թե քանի անգամ են իրենց ոլորտում հաջողության հասած մարդիկ փորձել՝ մինչև հաջողության հասնելը: Օրինակ, KFC-ի հիմնադիր Գնդապետ Սանդերսը, երբ փորձում էր վաճառել տապակած հավի իր նոր բաղադրատոմսը, մերժվել է 1009 անգամ: Կամ Pandora.com-ի հիմնադիրները 300 անգամ մերժում են ստացել ներդրողներից՝ մինչև այդքան սպասված «այո»-ն (այժմ Pandora-ն մի քանի միլիարդ դոլար արժողությամբ ընկերություն է): Իսկ դուք պատրա՞ստ եք նման համառության և համբերատարության: Պե՛տք է պատրաստ լինեք, եթե ցանկանում եք նմանատիպ արդյունքներ ունենալ: Դիտեք պատկերը 🙂

Սեղմեք վրան մեծ տեսնելու համար
Փորձել

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

4 մեկնաբանություն

  • Հրաչ ջան հոդվածը ինչպես միշտ շատ դիպուկ էր: Հոնդա ընկերության հիմնադիր Սոիչիրո Հոնդա հաջողության բանաձևը նկարագրում է հետևյալ կերպ “մեծ հաջողությունը բաղկացած է 99% անհաջողություններից”, իսկ ըստ Հենրի Ֆորդի “ցանկացաց անհաջողություն մարդու շանսն է ամեն ինչ սկսել զրոից”: Բերված օրինակներին կցանկանայի ավելացնել նաև Թոմաս Էդիսոնին ով էլեկտրական լամպի ստեղծման ժամանակ կատարել է ավելի քան 10000 անհաջող փորձ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»