«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Մարդկանց հետ շփում

Մեկ րոպեանոց մենեջեր. արդյունավետ ղեկավարման սկզբունքները

Վերջերս, երբ «թափառում էի» բիզնես-ուղղվածությամբ կայքերով, դրանցից մեկում մի գրքի մասին նյութ հանդիպեցի: Գրված էր, որ գիրքը համարվում է բոլոր ժամանակների լավագույն բիզնես գրքերից մեկը, թարգմանված է 37 լեզուներով և վաճառվել է ավելի քան 13 միլիոն օրինակով: Անծանոթ էր և՛ հեղինակի անունը, և՛ գրքի. Քեն Բլանշար «Մեկ րոպեանոց մենեջեր»: Որոշեցի կարդալ: Եվ որքան հաճելի էր և միաժամանակ զարմանալի, երբ պարզվեց, որ գիրքն ընդամենը 25 էջ է: Կարդալը տևեց 2 ժամ..

Եթե ներկայացնեմ մեկ նախադասությամբ, գրքում պատմվում է արդյունավետ ղեկավարման 3 սկզբունքների՝ մեկ րոպեանոց նպատակների, մեկ րոպեանոց գովեստների և մեկ րոպեանոց դիտողությունների մասին: Ավելին չեմ պատմի 🙂 Գիրքը կարող եք ներբեռնել մեր կայքի Գրքեր բաժնում, իսկ ես կմեջբերեմ մի քանի մտքեր, որոնք առավել մոտս տպավորվեցին:

Մարդիկ, ովքեր իրենց լավ են զգում, լավ արդյունքների են հասնում:

Օգնեք մարդկանց օգտագործել իրենց ներուժը: «Բռնացրեք» նրանց այն բանի վրա, որ նրանք ինչ-որ բան ճիշտ են անում:

Քեզ վրա ծիծաղելու կարողությունը, երբ սխալ ես գործում, շատ արժեքավոր հատկանիշ է: Այն օգնում է մեզ շարունակել աշխատանքը՝ կարծես ոչինչ էլ չի եղել..

Իմ կողմից ծախսված լավագույն րոպեն՝ մարդկանց վրա ծախսված րոպեն է:

– Կազմակերպությունների մեծ մասում մենեջերները ծախսում են իրենց ժամանակի մեծ մասը՝ փորձելով «բռնացնել» մարդկանց ինչի՞ վրա, – հարցրեց նա երիտասարդին:
Երիտասարդը ժպտաց և վստահաբար ասաց .
– Նրա վրա, որ նրանք ինչ-որ բան սխալ են անում:
– Ճի՛շտ է, – ասաց Լիվայը, – իսկ մենք շեշտը դնում ենք դրականի վրա: Մենք մարդկանց «բռնացնում ենք» նրա վրա, որ նրանք ինչ-որ բան ճիշտ են անում:

Հ.Գ.
Հաճելի ընթերցանություն..

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

10 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»