« »

«Տհաճ զանգերի» սինդրոմը

Անհանգստություն

Այն, ինչը կպատմեմ հիմա, ընդամենը մեկն է այն բազմաթիվ դեպքերից, որոնք տեղի են ունեցել ինձ հետ ավելի վաղ տարիքում: Երբ ուսանող է, մի օր իմացա, որ մոտակա օրերին «տհաճ զանգ» եմ ստանալու: Առանց մանրամասնելու զանգի բնույթը՝ ասեմ միայն, որ զանգը պետք է ստանայի 3 օրվա ընթացքում: Հիշում եմ այդ ծանր երեք օրերը: Ամեն րոպե թվում էր, որ հեռախոսը ուր որ է կզանգի: Ոչնչի վրա չէի կարողանում կենտրոնանալ, անհանգստությունը հասել էր գագաթնակետին, մտքում հարյուր անգամ կրկնել էի, թե ինչ եմ ասելու, երբ հեռախոսազանգը հնչի: Այդ ժամանակ նույնիսկ ալկոհոլ էի մոտս պահում, որպեսզի ավելի «համարձակ» լինեմ, երբ խոսափողն արդեն ձեռքումս լինի: Ու այդպես անցան երեք երկար օրեր ու… ի՞նչ եք կարծում: Այդպես էլ ոչ մի զանգ չհնչեց: Այդ դեպքը մոտս տպավորվեց, և երևի թե այդ ժամանակ էլ ներքուստ ինձ խոստացա, որ նույն սխալը երբեք չեմ կրկնի: Անիմաստ վատնված երեք օրեր և այդքան մտածմունք մի բանի մասին, որը այդպես էլ տեղի չունեցավ:

Բոլորիս մոտ էլ ժամանակ առ ժամանակ լինում են դեպքեր, երբ մենք անհանգստությամբ սպասում ենք ինչ-որ բանի, որը երբեք էլ կարող է տեղի չունենալ: Արդյունքում, մեր մտածմունքներով մենք միայն վատացնում ենք իրավիճակը, լարվում ենք, սթրես ենք ապրում, բայց ինչի՞ համար: Չէ՞ որ մտածմունքներով մենք ոչինչ չենք կարող փոխել, իսկ «տհաճի» վրա չկենտրոնանալով, դրական բաների մասին մտածելով, առօրյա օգտակար գործերով զբաղվելով մենք ազատում ենք մեր ուղեղը «վնասակար» մտքերից, իսկ օրգանիզմը՝ սթրեսից՝ մեր շուրջը ստեղծելով չերևացող դաշտ, երբ շատ հավանական է, որ սպասվածը տեղի չունենա: Կամ նույնիսկ եթե տեղի ունենա, միգուցե ամեն ինչ այնպես թեթև ու արագ անցնի, որ մենք չէինք էլ պատկերացնում: Մեկ բան է գործել՝ սթափ ուղեղով և հստակ տրամաբանությամբ, մեկ այլ բան է մատնվել խուճապի: Երբեք մի մատնվեք խուճապի, երբեք մի անհանգստացեք, երբ արդյունքը հստակ չէ կամ միգուցե ձեր ձեռքերում է և ամեն ինչ կարող է լինել: Դա նույնն է, երբ պատերազմի գնացած զինվորը հենց սկզբից մտածի, որ իրեն սպանելու են: Բայց ցանկացած պատերազմից հետո միշտ էլ լինում են կենդանի զինվորներ և ձեր մտքում, հենց ամենասկզբից, դուք պետք է լինեք նրանցից մեկը: Մի տեղ կարդացել եմ, որ հիտլերյան համակենտրոնացման ճամբարներում կենդանի էին մնում ոչ թե նրանք, ովքեր ֆիզիկապես ամուր էին, այլ նրանք, ովքեր հավատում էին, որ իրենք դուրս են գալու:

Եթե համակենտրոնացման ճամբարների մասին խոսեցինք, ապա ինչո՞ւ ձեզ պետք է անհանգստացնի ինչ-որ հանդիպում, զանգ կամ իրադարձություն, որին այդքան էլ չեք սպասում: Միգուցե ձեր մտածածից ոչինչ էլ չլինի կամ միգուցե ամեն ինչ լինի այլ կերպ, քան դուք սպասում եք: Պետք չէ անհանգստանալ, պետք չէ սպասել, դաստիարակեք ձեր մեջ այդ բնավորությունը: Երբեք մի սպասեք «տհաճ զանգերի», որոնք կարող են այդպես էլ չհնչել:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


1 մեկնաբանություն

  1. Im het el e nman depq patahel. Erb dimel ei mi hamalsarani Nahangnerum sovorelu hamar , u 100% hamozvac ei vor @ndunvelu em, bayc ekav bacasakan namak, aylevs chei karoxanum el. posts stugel. Indz tvum er inch vor vat norutyun em stanalu. U erb stacel ei dimumis patasxanner@ mek ayl hamalsaranic , mek shabat chbaceci u chkardaci ayn :))) havatalov vor merjvel em krkin. Irakanum patasxan@ drakan er .
    Chnayac erkrord angam drakan patasxan ei stacel, minch ayjm el vaxenalov em stugum elektronayin namakners.
    Erevi mi or kpoxvi amen inch

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»