« »

Զարթուցիչ. ինչ-որ պահի մենք բոլորս կարիք ունենք «արթնանալու»

Գրիգոր Առաքելյան

Երկար ժամանակ է, ինչ ես ուսումնասիրում եմ անձնային աճի և մարդու ներքին ուժերը բացահայտելու թեմաները: Մի քանի բան կա, որ ինձ կարող է անչափ ոգևորել: Դրանցից մեկը Սյուզան Բոյլի մասին պատմող տեսահոլովակն է, որն ամեն անգամ դիտելուց մարմնովս սարսուռ է անցնում: Հաջորդը Զարթուցիչն է. թրեյնինգ մեզ մոտ՝ Հայաստանում, որին կարող են մասնակցել բոլորը և որին ամեն անգամ մասնակցելուց թվում է, որ ես դեռ ոչինչ չգիտեմ: Էներգիան և գիտելիքների մեծ պաշարը, որ տալիս է Զարթուցիչը, անփոխարինելի են և այսօրվա հոդվածս կնվիրեմ դրան:

Ինչպես նշեցի հոդվածի վերնագրում, ինչ-որ պահի մենք բոլորս կարիք ունենք «արթնանալու»: Կայունությունից և առօրյա, միանման կյանքից մենք հաճախ «ննջում ենք» և այդպես ննջած կարող ենք անց կացնել տարիներ: Այդ վիճակում գտնվող «Ես»-ը մեր լավագույն «Ես»-ը չէ. մեր լավագույն, արդյունավետ «Ես»-ը դեռ ննջած է: Զարթուցիչը հնարավորություն է տալիս արթնացնել այդ «Ես»-ը: Այն սովորեցնում է, թե ինչպես լինել ավելի արդյունավետ, ինչպես ապրել ավելի գիտակից, ինչպես ղեկավարել ժամանակը, ինչպես կառուցել հարաբերությունները, ինչպես վերցնել կյանքի պատասխանատվությունը քեզ վրա և սա միայն մի մասն է այն ամենի, թե ինչ են սովորում մարդիկ Զարթուցիչի ժամանակ:

Զարթուցիչ Կան բաներ, որոնց մասին չես մտածում, քանի որ դրանք չեն մտնում քո ապրելակերպի մեջ, բայց երբ սկսում ես մտածել և կիրառել, կյանքդ սկսում է փոխվել: Զարթուցիչի թրեյնինգներից մեկի ժամանակ թեման նվիրված էր տոնուսին, այսինքն ինչպես անել, որ տոնուսդ միշտ բարձր լինի. միշտ լինես առույգ, բարձր տրամադրությամբ, էներգիայով լի՝ անկախ նրանից, թե որտեղ ես աշխատում, որքան ես աշխատում, աշխատանքից բացի ինչով ես զբաղվում և այլն, և այլն: Այդ օրվա թրեյնինգից վերցված խորհուրդները սկսեցի կիրառել անմիջապես ու անում եմ մինչ այսօր, ինչի համար շատ շնորհակալ եմ: Հասկանում եք ինչումն է բանը. դու ստանում ես այն գիտելիքները, որոնք չես ստանում դպրոցում, համալսարանում կամ այլ ընդունված կրթական կառույցներում, բայց հենց սրանք են այն գիտելիքները, որոնք սովորեցնում են ապրել:

Զարթուցիչ Մի խոսքով, նույնիսկ այս պահին, երբ գրում եմ այս հոդվածը, ոգևորությունս շատ մեծ է և չեմ ուզում ամեն ինչ պատմել՝ տեղ չթողնելով հետաքրքրությանը: Զարթուցիչ 1-ն ու 2-ը արդեն ավարտված են՝ հասարակություն հետ վերադարձնելով նոր մտածելակերպով մարդկանց, այժմ սկսվում է Զարթուցիչ 3-ը, որի գրանցման համար կոճակը թողնում եմ ներքևում: Դիտեք նաև Զարթուցիչ 2-ի մասին պատմող տեսանյութը և զգացեք մասնակիցների ոգևորությունը: Պետք չէ երկար մտածել, եթե փոփոխության և արդյունավետ ապրելու կարիք եք զգում, հասցրեք գրանցվել:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


2 մեկնաբանություն

  1. barev dzez ,anuns Hakopa es nor em zoracrvel u anhamper spasum ei verjacnelus vor masnakcem es seminarnerin vor xntrem kasek inch petk e anem masnakcelu hamar

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»