Հաջողության գաղտնիքներ

Վեր բարձրանալու արվեստը

Հեղինակ՝ Buntarka

Երբեմն մեզ անհրաժեշտ է գիտակցել ընկնելու կարևորությունը: Իրականում, անկումները մեզ համար շատ անհրաժեշտ և կարևոր կյանքի փուլ են։ Երբ մենք ընկնում ենք, դրա միակ մեղավորը մենք ենք և դա գիտակցելը շատ կարևոր է, քանի որ միայն դա գիտակցելուց հետո ենք մենք կարողանում վերականգնվել։ Կարծո՞ւմ եք պետք է ինքներդ ձեզ մեղադրեք, որովհետև սխալ քայլեցիք կամ կրկին չարեցիք այն, ինչը ձեզ հաջողություն կբերեր կամ չգիտեք, թե ինչպես մեծ հաջողությունների հասնել։ Այդպես մտածելն իրականում սխալ է, քանի որ ոչ ոք չգիտի հաջողության գաղտնիքը մեկ պարզ պատճառով՝ նման բան պարզապես չկա։

Իրականում մեր հաջողության գաղտնիքը մեր ձեռքերում է, մեր մտքերում, մեր գործողություններում և որն ամենազարմանալին է՝ մեր անկումներում։

Եվ իսկապես, ի՞նչ են այդ անկումները, միթե՞ դրանք ավելորդ ու անհաջող կյանքի փուլեր են, որոնք պետք է հնարավորինս շրջանցել։

Հավատացեք` ոչ, դրանք մեզ օդի ու ջրի պես անհրաժեշտ իրողություններ են, նման, օրինակ, երաժշտության նոտաներին, որոնք իրար երբեք անդադար չեն հաջորդում. դրանց մեջ կան դադարներ և որն ամենահետաքրքիրն է՝ վայրիվերումներ։

Անկումները մեզ անհրաժեշտ են դադար տալու համար, որպեսզի մեր գործողությունները ավելի նուրբ նոտայից սկսենք, քանի որ չափազանց հնչեղ ու բարձրաձայն էինք գործում, իսկ դա հաճախ վանում և գլուխ է ցավեցնում։

Միայն անկման ժամանակ ենք մենք կանգնում ինքներս մեր առջև և գիտակցում մեր իրական ՈՎ  լինելը: Սակայն չափազանց կարևոր է ոչ միայն գիտակցել մեր թերությունները և սխալները, այլ հավատալ դրանք հաղթահարելու մեր հնարավորություններին և ամբողջ ուժով վեր սլանալ՝ մեզ բնորոշ կայունությամբ, հավատով և կամքով։ Այդ վեր բարձրանալու փուլում շատ կարևոր է գիտակցել, որ կորցնելու ոչինչ չկա, առջևում միայն ձեռքբերումներ են և ուրիշ ոչինչ։ Ինչպես և հաջողության գաղտնիքը, վեր բարձրանալու արվեստը ևս չկա, այն նունպես մեր մտքերում է, ձեռքերում և գործողություններում։

Երբեմն պետք է շարժվել առանց մտածելու, թե ինչ կա առջևում և ովքեր են մեր մրցակիցները. դա նշանակալի աճեցնում է մեր հաղթանակները։ Իրականում, դեռ ոչ մի հանճարեղ պլան չի գերազանցել գոնե մեկ չպլանավորված հանճարեղ գործողության, դա բնության օրենք է։

Վերջում կավելացնեմ այն միտքը, որին հանգեցի իմ վերջին կատարյալ անկման ժամանակ. «Երբեմն այն, ինչի մենք շատ ենք ձգտում և ինչում տեսնում ենք մեր ապագան, կարիերան, ամեն  բանը ապագայում, այն չէ, ինչ մենք պատկերացնում ենք և չպետք է դրանից այդքան ամուր կառչել, որովհետև շատ հնարավոր է, որ մենք սխալվում ենք, իսկ  դա չգիտակցելը մեզ անկման է տանում, ինչի պատճառով մենք հարկ կունենանք ևս մեկ անգամ ուշադիր ուսումնասիրել վեր բարձրանալու արվեստը 🙂 »;

Լիաթոք ապրեք անկումները, որպեսզի լավ յուրացնեք վեր բարձրանալու արվեստը․․․

Հեղինակի մասին

Buntarka

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»