« »

Հատվածներ Լուիզա Հեյի 101 զորեղ մտքերից

Լուիզա Հեյ

Մտքերը, որ մենք մտածում և խոսում ենք, հաստատուն կերպով ձևավորում են մեր կյանքը։ Մեզանից շատերը բացասական մտածելակերպ ունեն և չեն գիտակցում այն վնասը, որ իրենք իրենց պատճառում են։ Սակայն ամեն ինչ կորած չէ, քանի որ մենք միշտ էլ կարող ենք փոխել մեր մտածելակերպը։ Երբ մենք սովորում ենք հետևողականորեն ընտրել դրական մտքեր և մտածել այդպես, հին, բացասական մտքերը հօդս են ցնդում և աստիճանաբար անհետանում են։ Այսպիսով, քանի որ դու կարդում ես 101 զորեղ մտքերը, թույլ տուր, որ դրանք մուտք գործեն գիտակցությանդ մեջ, իսկ ենթագիտակցությունդ կվերցնի այն մտքերը, որոնք այս պահին քեզ անհրաժեշտ են։ Այդ մտքերը կարծես պարարտացնում են քո ուղեղի հողը։ Երբ դու դրանք կլանում ես, պարբերաբար կրկնելով, ապա դանդաղորեն հարստացնում ես կյանքիդ պարտեզի հողը։ Ցանկացած բան, որ դու կաճեցնես այդ պարտեզում, առատորեն բերք կտա։ Ես քեզ տեսնում եմ ուժեղ և առողջ, շրջապատված սքանչելի գեղեցկությամբ, ով ապրում է սիրո և բարեկեցության մի կյանք՝ ուրախությամբ և ծիծաղով լցված։ Դու հրաշալի մի ճանապարհի վրա ես, որտեղ պետք է փոխվես և աճես։ Վայելիր ուղևորությունդ։

Ես ուզում եմ և պատրաստ եմ ներել։ Եթե մենք շարունակենք մնալ, ըստ մեզ, արդարացի զայրույթի մեջ պարփակված, մենք չենք կարող լինել ազատ։ Նույնիսկ, եթե մենք ճշգրտորեն չգիտենք, թե ինչպես ներել, մենք կարող ենք ներելու կամք հայտնել։ Տիեզերքը կպատասխանի դրան և կօգնի մեզ ճանապարհ գտնել։ Երբ ես ներում եմ ինձ և ուրիշներին, ես ինձ ազատ եմ արձակում անցյալից։ Գրեթե բոլոր խնդիրների լուծումը ներելն է։ Ներելը պարգև է ինձ համար։ Ես ներում եմ և ազատ արձակում ինձ։

Ես վստահում եմ կյանքի աշխատանքին։ Մենք սովորում ենք, թե ինչպես է կյանքն աշխատում։ Դա նման է համակարգիչ սովորելուն։ Երբ առաջին անգամ ես այն ձեռք բերում, սովորում ես հիմնական, պարզագույն գործողությունները՝ ինչպես միացնել և անջատել, ինչպես ստեղծել և հիշել փաստաթուղթ, ինչպես տպել։ Այդ մակարդակում համակարգիչը զարմանալի բաներ է անում քեզ համար, մինչդեռ այնքան շատ բան կա, որ համակարգիչը կարող է անել քեզ համար, եթե դու սովորես դրա հետ աշխատել։ Նույնը կարելի է ասել կյանքի մասին։ Որքան ավելի ենք մենք սովորում, թե ինչպես է կյանքն աշխատում, այնքան ավելի զարմանալի բաներ է այն մեզ համար անում։ Կյանքն ունի ռիթմ և ընթացք և ես դրա մի մասնիկն եմ։ Կյանքն ինձ աջակցում է և բերում միայն լավ, դրական փորձառություններ։

Իմ կյանքը հայելի է։ Յուրաքանչյուր մարդ դրանում արտացոլում է իմ էության ինչ-որ մի մասը։ Մարդիկ, ում ես սիրում եմ, արտացոլում են իմ բնավորության լավ կողմերը։ Իսկ մարդիկ, ում չեմ սիրում, արտացոլում են բնավորությանս այն կողմերը, որոնք բարելավման և ապաքինման կարիք ունեն։ Յուրաքանչուր փորձառություն դա հնարավորություն է աճելու և բարելավվելու։ Իմ կյանքում մարդիկ իրոք հայելիներ են, որոնք ինձ ինչ-որ բան են ցույց տալիս։ Դա ինձ համար աճի և փոխվելու հնարավորություն է ստեղծում։

Քանի որ ես կյանքին ասում եմ «Այո», կյանքն ինձ նույնպես ասում է «Այո»։ Կյանքը մեզ միշտ էլ ասում է «Այո», նույնիսկ եթե մենք բացասականն ենք արարում։ Քանի որ արդեն տեղյակ ես կյանքի այս օրենքի մասին, կարող ես ընտրություն կատարել դրական ապագադ կերտելու համար։ Կյանքը հայելու պես արտապատկերում է յուրաքանչյուր միտքս։ Որքան դրական պահեմ մտքերս, այնքան կյանքի՝ ինձ տված փորձառություններն ավելի դրական կլինեն։

The following two tabs change content below.

Լուսինե Ավանեսյան

Վերջին հոդվածները: Լուսինե Ավանեսյան (տեսնել բոլորը)

2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


1 մեկնաբանություն

  1. The Secret

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով: