« »

Գիտակցություն` առանց դասակարգում

Դասակարգում

Աշխարհը, որում ես կուզենայի ապրել, պետք է չունենա դասակարգում: Կյանքի բերումով, մարդու ապրելակերպից ելնելով` դասակարգումներ կլինեն ինքնըստինքյան, բայց դասակարգում չպետք է լինի մարդու ուղեղում: Մարդը չպետք է իրեն բարձր դասի բնությունից, «միլիոնատերը»` անօթևանից, գործարարը` շինարարից, քրիստոնյան` մահմեդականից, քաղաքացին` գյուղացուց, «խելոքը»` «անխելքից», «ուժեղը»` «թույլից», «գեղեցիկը»` «տգեղից», առաջին շարքում նստածը` հետևիններից: Երբ կան դասակարգումներ, ամեն ինչ խառնվում է իրար: Լինում են պատերազմներ, հաղթողներ և պարտվողներ, երջանիկներ և դժբախտներ, հակասություններ, պայքար, անհամաձայնություն: Դասակարգումները մարդկանց բաժանում են իրարից, բաժանում են նույն օրգանիզմի տարբեր մասերն իրարից:

Երբ երկրագնդին նայում ես վերևից, այնտեղ չկան ազգություններ, չկան բաժանումներ, կան պարզապես մարդիկ: Երբ փողոցում ես անօթևան մարդ եմ տեսնում, ես հասկանում եմ, որ նա մեզանից մեկն է, նրա փոխարեն կարող էի լինել ես: Երբ մենք կենդանիներին պահում ենք վանդակում, ես մտածում եմ, որ մի օր էլ ավելի «խելոք» մի օրգանիզմ մեզ կպահի վանդակում: Հեռուստացույցում անընդհատ երևացողը նույն մարդն է, երկրի նախագահը նույն մարդն է, Ձեր շենքի կողքի խանութում աշխատողը նույն մարդն է: Ես ուզում եմ տեսնել աշխարհ, որտեղ իրենց գիտակցությունում բոլոր մարդիկ նույնն են, բոլորը հավասար են, առանց դասակարգումների: Հանելով դասակարգումները մեր ուղեղից` մենք կդարձնենք աշխարհն ավելի լավ տեղ ապրելու համար:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

Վերջին հոդվածները: Հրաչյա Մանուկյան (տեսնել բոլորը)

2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով: