«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ Հեղինակային առակներ

Մենք ինքներս ենք որոշում` ընկնե՞լ սթրեսի մեջ, թե՞ ոչ

Ամուսինն աշխատանքից շտապում էր տուն: Ճանապարհին ընկավ և ոլորեց ոտքը: Կաղալով` շարունակեց ճանապարհը: Մտավ խանութ, որպեսզի սուրճ գնի: Պարզվեց, որ ընկնելիս կորցրել է դրամապանակը: Ցանկացավ զանգել կնոջը, բայց հասկացավ, որ հեռախոսը կոտրված է: Դուրս եկավ խանութից, և այդ պահին կողքով անցնող մոտոցիկլը, արագությամբ անցնելով ջրափոսի վրայով, վրան շպրտեց ցեխի շիթերը: Ցեխոտված շորերով և կաղալով` անցավ դիմացի մայթը, որպեսզի նստի: Մինչ անցնում էր փողոցը` երկու կին զբաղեցրեցին նստարանը: Շարունակեց քայլել դեպի մոտակա շենքի բակը: Բակում երեխաները ֆուտբոլ էին խաղում: Տեսնելով կեղտոտ շորերով, կաղացող անցորդին` երեխաները սկսեցին ծիծաղալ և կատակել: Ժպտալով` անցավ: Հասավ տուն:
– Ո՞ւրրր էիր, – գոռաց կինը, ով սպասում էր նրան տան շքամուտքում:
Համբուրեց զայրացած կնոջը, անցավ կողքով, մտավ տուն, պառկեց մահճակալին և փակեց աչքերը: Երջանիկ էր, որ արդեն տանն է:

Սթրես ստեղծում են ոչ թե իրավիճակները, այլ դրանց հանդեպ վերաբերմունքը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»