Գործարար էթիկա

Գործարար կնոջ հագուստը

Դուք երկրորդ հնարավորությունը չեք ունենա
առաջին տպավորությունը ստեղծելու համար…
Կոկո Շանել

Ինչպիսին պետք է լինի գործարար կնոջ հագուստը

Ձանձրալի, կանխատեսելի – հենց այս բնորոշիչներն են հատուկ կանացի գործնական հագուստին, ինչպես կարծում է հայտնի ռուս ոճաբան՝ Margaret Astr հայտնի ընկերության Koty խմբի գործադիր տնօրեն Անդրեյ Մանովցևը։ Միակ վտանգը, որ կարող է սպառնալ կնոջը գործնական ոճի  հագուստ ընտրելիս, դրա  գերպրովոկացիոն լինելու հավանականությունն է։ Գործնական կոստյումը ցույց է տալիս գործարար կնոջ ոչ միայն ֆինանսական հնարավորությունները, այլ նաև նրա դաստիարակությունը, ճաշակը, գործարար  էթիկայի իմացությունը։

Սա է պատճառը, որ կինը միշտ պետք է հիշի հետևյալ կանոնը. եթե զբաղվում ես բիզնեսով, ապա անհրաժեշտ է պատրաստ լինել գնալու որոշակի զոհողությունների՝ մոդային այդքան էլ չհետևելու առումով։

Չնայած այն բանին, որ արդեն 30 տարի շարունակ գործարար կնոջ  կոստյումի կառուցվածքում գործնականում ոչ մի փոփոխություն չի իրականացվել, կոստյումն ինքնին մշտապես հանդուրժում է կոսմետիկ  ուղղումներ։ Դա պայմանավորված է «դասական» հասկացության  զարգացումների հետ։

Հագուստում դասականի որոշակի ժողովրդականացում ի հայտ է գալիս ամենից առաջ պիջակի ազատ հատվածներում։ Մնացած  ամեն ինչ կոշտ կարգավորում չունի։ Պիջակը կարող է լինել երկփեղկ կամ միափեղկ՝ մինչև ազդրը, դրանից վերև կամ ներքև։ Կոճակները  հիմնականում պատված են լինում կտորով կամ կաշվով։ Ցանկալի է,  որ դրանք լինեն միագույն կոստյումի հետ։ Կոճակները կարող են լինել  ներսից, ինչպես Chanel կոստյումներինը։ Ուսերը  կարող են լինել փոքր-ինչ լայն և թեթև բարձրացած։

Նորաձև բիզնես ոճ

Հագուստի այն հատվածը, որի վրա հիմնականում չեն ազդում  նորաձևության փոփոխությունները՝ կիսաշրջազգեստն է։ Այստեղ կա  հստակ տաբու։ Կիսաշրջազգեստը պետք է լինի ուղիղ, դեպի ներքև  նեղացող, հետևի հատվածում փոքր-ինչ բացվածքով՝ 10 սանտիմետրից  ոչ շատ։ Կիսաշրջազգեստի դասական երկարությունը մինչև ծնկների կեսն է։ Սակայն այն կարող է լինել և ծնկներից մի փոքր վերև։ Ավելի  շատ երկարությունը նախընտրելի է միայն այն կանանց դեպքում, ովքեր ունեն ոտքերի խնդիր։

Բացառվում են կիսաշրջազգեստի վրա կիրառել  ոսկյա կամ արծաթյա գոտիներ։ Եվ ընդհակառակը, ողջունելի են հայտնի ընկերությունների լոգոտիպով ձեռագործ կաշվե գոտիների օգտագործումը։

Տաբատները պետք է լինեն դասական ոճի՝ ներքևի հատվածում  փոքր-ինչ լայն։

Կանացի գործարար կոստյումի գրագետ ընտրության մեջ մեծ  դերակատարություն է ունենում կտորը և դրա գույնը։ Այս պարագայում  նախընտրությունը պետք է տալ հարթ կտորներին՝ բուրդ, ինչպես նաև  սածին, հարթ մետաքս, բարխատ, բուկլե։ Բացառվում է վիսկոզայի և  ամենատարբեր կտորների օգտագործումը։ Գունային գամման լայն չէ. մոխրագույն, բեժ, մուգ կապույտի բազմաթիվ երանգներ, մուգ բորդո, շագանակագույն և սև։ Պետք է հիշել, որ կոստյումի ձևն ու գույնը կարող են ընդունելի համարվել մի գործարար միջոցառմանը և բոլորովին անընդունելի մեկ այլ հանդիպման ժամանակ։ Օրինակ, ամբողջովին սպիտակ կոստյում կարելի է կրել միայն ամառային շրջանում՝ ընթրիքի ժամանակ։ Հաստ գծավոր կոստյումները նախընտրելի են պաշտոնական միջոցառումների  ժամանակ՝ օրվա երկրորդ կեսին։

Կանացի գործնական ոճի կոստյումի ընտրության ժամանակ հատուկ  ուշադրություն է պետք դարձնել պատրաստող ընկերության վրա։  Լավագույն տարբերակն է գնել գործարար ոճի կոստյումներ այնպիսի  հայտնի արտադրողներից, ինչպիսիք են՝ Armani-ին, Max Mara-ն, Lanvin-ը, Trussardi-ին, Cerruti-ին, Robert Barton-ն, Betty Barclay-ին, Chanel-ը, Guy La Roche-ն՝ հանգիստ ոճի, գործարար էթիկայի սահմանված կանոններին համապատասխան իրեր։

Իսկ ահա ռուսների կողմից այդքան շատ սիրված հայտնի ընկերությունների կողմից կարվող գործարար ոճի կոստյումները՝ Versace, Dolce & Gabbana, նորաձև Gucci, Moschino, ճապոնացի մոդելյորների կողմից կարված գործնական ոճի կոստյումները կրելն այնքան էլ նպատակահարմար չեն։ Նրանց  մոդելներն առավել հարմար է կրելու բոհեմիայի ներկայացուցիչների համար։ Եթե դուք հրավիրված եք ընթրիքի, ապա տեղին կլինի կրել Valentino կամ Gianfranco Ferre:

Գլխավորը` նորաձև իրերը, որոնք նոր-նոր են ցուցադրվել պոդյումում, նախատեսված գործարար կանանց համար, այդքան էլ  ընդունելի չեն։ Գործնական կոստյումը պետք է լինի պարզ, հստակ, առանց շքեղությունների։ Կատարյալ է այն, երբ գործնական կոստյումը  կարում են հատուկ գործարար կնոջ համար հայտնի դիզայներական  տներից որևէ մեկում։ Դուք չեք հանդիպի նման երկրորդ կոստյումի։ Դրա  վրա անպայման կլինի դիզայներական տան լոգոտիպը։ Հայտնի է, որ  գործնական կոստյումը, որը բաղկացած է կիսաշրջազգեստից և  պիջակից, առավել հաճախ նախատեսված է լինում օրվա առաջին կեսին  նախատեսված միջոցառումների ընթացքում կրելու համար։ Օրվա երկրորդ կեսին նախընտրելի է կրել տաբատ և պիջակ համադրությունը։ Սև գործնական կոստյումը հարմար է կամ երեկոյան գործնական հանդիպումների համար, կամ պաշտոնական հանրային հանդիպումների համար։

Հեղինակի մասին

Թամարա Ավանեսյան

Առաջին մասնագիտությամբ իրավաբան է, իսկ երկրորդ մասնագիտությամբ՝ հաշվապահ: 2011-ից առ այսօր աշխատում է «Խորհրդատու իրավաբան» իրավաբանական գրասենյակում, որպես տնօրեն: «Գործարար էթիկա» և «Գործարար էթիկայի հիմունքներ» գրքի հեղինակն է: Կյանքում կարևորում է առաջին հերթին լավ մարդ, լավ ընկեր լինելը:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»