Հաջողության գաղտնիքներ

Դուք միշտ էլ կարո՛ղ եք ինչ-որ բան անել

Մի ծեր մարդ միայնակ էր ապրում: Նա ցանկանում էր իր այգում կարտոֆիլ ցանել, սակայն դրա համար պետք էր փորել, իսկ նա արդեն ուժ չուներ: Նրա միակ որդին, ով կարող էր իրեն օգնել, գտնվում էր բանտում: Ծեր մարդը որոշում է նամակ գրել որդուն և պատմել իրավիճակի մասին:

«Որդիս, ես ինձ շատ վատ եմ զգում, քանի որ այս տարի կարտոֆիլ չեմ կարողանում ցանել: Ես ինձ ատում եմ դրա համար, քանի որ քո մայրը միշտ ժամանակին էր ցանում: Պարզապես ես արդեն շատ ծեր եմ, որպեսզի անեմ դա ինքնուրույն: Եթե դու այստեղ լինեիր, իմ բոլոր անախորժությունները կհարթվեին: Ես գիտեմ, որ դու ինձ համար կփորեիր և կարտոֆիլ կցանեիր, եթե բանտում չլինեիր: Քո հայր»:

Շուտով ծեր մարդը ստանում է որդու պատասխանը. «Հայրի՛կ, հանկարծ չփորե՛ս այգում, այնտեղ զենքերն են թաղված»:

Հաջորդ օրն առավոտյան ոստիկանության տասնյակ աշխատողներ հայտնվում են ծեր մարդու տանը, փորում ողջ այգում, սակայն ոչ մի զենք էլ չեն գտնում:

Շփոթված ծեր մարդը ևս մեկ նամակ է գրում որդուն` պատմելով, թե ինչ է տեղի ունեցել և հարցնելով, թե ինչ պետք է անել:

«Կարող ես կարտոֆիլ ցանել, հայրիկ, դա լավագույնն էր, որ ես այստեղից կարողացա անել», – պատասխանում է որդին:

Պատմության խրատը: Անկախ նրանից, թե որտեղ և ինչ վիճակում եք դուք գտնվում, դուք միշտ էլ կարո՛ղ եք ինչ-որ բան անել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»