«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Բիզնես և ֆինանսներ

20 սկզբունքներ, որոնք կօգնեն Ձեզ հարստանալ

Հարստանալ կամ, այսպես կոչված, ֆինանսական հաջողության հասնել կարող են բոլորը, բայց դա ստացվում է միայն եզակիների մոտ: Ահա 20 սկզբունքներ, որոնք կօգնեն ձեզ հայտնվել դրանց շարքում:

  1. Եթե գումարդ չի բավականացնում, լրացուցիչ աշխատանք փնտրիր:
  2. Գումար աշխատելը հեշտ է. դժվարը պահելն ու շատացնելն է:
  3. Հաճախ մարդիկ քիչ գումար են աշխատում միայն այն պատճառով, որ չեն գնահատում իրենց աշխատանքը:
  4. Միլիոնատեր կարող է դառնալ յուրաքանչյուրը:
  5. Սկզբում հոգ տար ակտիվներ ձեռք բերելու մասին, ապա պասիվներ:
  6. «Թանկ խաղալիքները» գնիր ազատ միջոցներով:
  7. Վարկ մի վերցրու:
  8. Ազատվիր պարտքերից և վարկային քարտերից:
  9. Հետևիր միլիոնատերերի խորհուրդներին:
  10. Բոլոր մանր վճարումներն արա միանգամից:
  11. Բոլոր հարուստներն ունեն պասիվ եկամուտ ներդրումներից, գրասենյակի կամ բնակարանի վարձատրությունից, շահաբաժիններից, և այլն, և այլն:
  12. Ունեցածդ ողջ գումարը մեկ բիզնեսի մեջ մի դիր:
  13. Կարգի բեր անձնական կյանքդ: Անձնական և ընտանեկան կյանքի անկազմակերպվածությունը հաճախ հանդիսանում է կապիտալի բացակայության պատճառ:
  14. Եթե պարտքով գումար ես տվել, մոռացիր դրա մասին:
  15. Հանկարծակի գնումներ մի արա:
  16. Հարստության քո մակարդակը կախված է քո անձի կարևորությունից:
  17. Հարուստ դառնում է նա, ով օգնում է հարստանալ ուրիշներին:
  18. Բարեգործություն արա:
  19. Երբեք մի պարծեցիր սեփական հարստությամբ և եկամուտներով:
  20. Անընդհատ մտածիր եկամուտի նոր աղբյուրների մասին:

Հեղինակի մասին

Հաջողության բլոգ

Հաջողության բլոգը անձնային աճի, ինքնազարգացման թեմայով բլոգ է, որը գործում է 2009 թ.-ից:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»