«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հեղինակային առակներ

Մենք արժանի ենք մեր սթրեսին. առակ

Երիտասարդ կինը հյուրեր էր ունենալու: Խառնված այս ու այն կողմ էր վազում: «Չեմ հասցնելու,- մտածում էր նա»: Վազում էր դեպի խոհանոց, ապա փոշեկուլը ձեռքը վերցնում, հետո որոշում լոգարանը մաքրել, ապա կրկին վերադառնում խոհանոց, սառնարանից ինչ-որ բաներ հանում-դնում: «Հանգիստ եղիր, սիրելիս,- ասաց ամուսինը:- Ոչ մի լուրջ բան չկա, թեթև նայիր այդ ամենին»: Բայց կնոջ մտքերը խառն էին, մարմինը դողում էր: Շտապելով՝ բաց արեց սառնարանի դուռը և երբ պատրաստվում էր հանել՝ անզգուշությամբ շուռ տվեց ձիթապտղի տարան: Ձիթապտղի հատիկները գլորվեցին գետնի վրայով: «Այս ի՜նչ եմ անում,- բացականչեց նա,- միայն սա՛ էր պակաս»: «Ոչինչ, սիրելիս, ես կմաքրեմ,- հանգստացրեց նրան ամուսինը,- պետք չէ այդպես անհանգստանալ»: Որոշեց «սեղանը գցել»: Շարեց ափսեները, դանակներն ու պատառաքաղները և երբ պահարանից պատրաստվում էր հանել բաժակները, տուփը սայթաքեց ձեռքից, ընկավ և բաժակները կոտրվեցին: Կինն ասես գլխին հարված ստացավ: «Ի՜նչ հիմարն եմ ես, ինչպե՞ս կարող էի…,- արցունքները գլորվեցին նրա աչքերից»: «Մի մտածիր,- ձեռքն ուսին դրեց ամուսինը,- ինչ եղել՝ եղել է, մյուս տուփը հանիր, ընդամենը բաժակներ էին»: Ամուսնու վերաբերմունքից կինը, կարծես, փոքր-ինչ հանգստացավ: Այդ պահին զանգեց հեռախոսը: Կինը բարձրացրեց լսափողը: Ընկերուհին էր: «Գիտե՞ս հենց նոր ինչ արեցի,- լարվածությամբ սկսեց պատմել կինը,- երբ բացում էի պահարանի դուռը, բաժակների տուփը ձեռքիցս…»: «-Մենք արժանի ենք մեր սթրեսին,- պատի մյուս կողմում մտածեց ամուսինը,- ՄԵՆՔ ԱՐԺԱՆԻ ԵՆՔ ՄԵՐ ՍԹՐԵՍԻՆ»:

Հ.Գ.
Ես բազմիցս եմ համոզվել, որ հիմնականում մենք արժանի ենք մեր սթրեսին: Սթրես առաջացնող հանգամանքներ օրվա ընթացքում հարյուրավոր անգամներ կարելի է հանդիպել, սակայն դրանց հանդեպ մեր վերաբերմունքն է որոշում է՝ կխոցի արդյո՞ք սթրեսը մեզ, թե ոչ: Եթե մենք ընդունում ենք հարվածը մեզ վրա, դա մենք ենք ընդունում հարվածը մեզ վրա, մենք ենք ծանրացնում հարվածի ուժը, ապա տառապում ցավից: Դա մեր և միայն մեր պատասխանատվությունն է: Փոխարենը մենք կարող էինք մեկ քայլ դեպի կողք կատարել՝ բաց թողնելով հարվածը կամ չլարվել՝ թուլացնելով հարվածի ուժը: Սակայն մեր վերաբերմունքի պատճառով մենք ընտրում ենք ցավը: Մենք ինքներս ենք ընտրում սթրեսն՝ առանց գիտակցելու: Հիշեք՝ սթրեսը մեր՝ անգիտակից որոշումն է:

Հեղինակի մասին

Հաջողության բլոգ

Հաջողության բլոգը անձնային աճի, ինքնազարգացման թեմայով բլոգ է, որը գործում է 2009 թ.-ից:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»