Մարդկանց հետ շփում

Ժամանակն ավելի հզոր է, քան դուք

Երբ թռչունը կենդանի է, այն ուտում է մրջյուններին: Երբ թռչունը մահանում է, մրջյուններն են ուտում նրան: Ժամանակը և հանգամանքները կարող են փոխվել ցանկացած պահի: Մի թերագնահատեք կամ ցավեցրեք ոչ մեկին կյանքում: Միգուցե դուք այսօր հզոր եք, բայց հիշեք՝ ժամանակն ավելի հզոր է, քան դուք: Մեկ ծառը հազարավոր լուցկու հատիկներ է ստեղծում: Բայց միայն մեկ լուցկու հատիկ է անհրաժեշտ, որպեսզի այրել միլիոնավոր ծառեր: Այնպես որ, եղեք լավը և գործեք լավը:

Կյանքում ամեն ինչ փոխկապակցված է: Այն, ինչ մենք անում ենք այսօր, ինչ-որ կերպ անդրադառնում է մեր վաղվա օրվա վրա: Մեր այսօրվա արարքները սերմեր են, որոնք ծիլեր են տալու վաղը: Թող այդ արարքները լավը լինեն: Մենք բոլորս գալիս և հեռանում ենք նմանատիպ: Թե որքան լավ ծիլեր կթողնենք մեզանից հետո, դա է մեզ տարբերում: Մեկը մի ամբողջ կանաչ դաշտ է թողնում, մյուսը՝ ամայի տարածություն: Մեկի ծիլերն աճում ու ծառեր են դառնում, մյուսինը՝ չորանում: Հանգստության և ներդաշնակության բոլոր շեղումները սկսում են այն ժամանակ, երբ կենդանի էակների մի տեսակը որոշում է, որ ինքն առավել է, քան մյուսները: Դա բերում է անհամաձայնության, մեծամտության, պայքարի: Բայց որքան էլ որ հզոր լինեք դուք այսօր, հիշեք՝ ժամանակն ավելի հզոր է:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»