«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Աֆորիզմներ

Դրեք նպատակներ և հասեք. 10 աֆորիզմներ նպատակների մասին

Շարժվել կյանքում առանց նպատակի՝ նման է մեքենա վարելուն՝ առանց ղեկի: Կյանքը ձեզ այս ու այն կողմ կտանի՝ վերջիվերջո հարվածելով ինչ-որ բանի: Նպատակը մարդուն տալիս է ուղղություն, որով նա կարող է շարժվել: Ճանապարհները, որոնք մարդը պետք է անցնի, կարող են լինել կարճ և երկար: Սկսեք կարճ ճանապարհներից, բայց մտքում միշտ պահեք երկարը: Երբ բավական մարզված լինեք, դուրս եկեք երկար ճանապարհի վրա. դրեք մեծ նպատակներ:

Նպատակը ոչինչ է, շարժումն՝ ամեն ինչ:
– Էդուարդ Բերնշտեյն

Ավելի հեշտ է առաջ գնալ, քան սխալ ուղղությամբ:
– Միխայիլ Գենին

Երբ նպատակն իրականացված է, ճանապարհը մոռացվում է:
– Օշո

Եթե դուք ուզում եք երջանիկ լինել, պետք է կապված լինեք նպատակի, այլ ոչ թե մարդկանց կամ իրերի հետ:
– Էյնշտեյն

Գտիր նպատակ, միջոցները կգտնվեն:
– Գանդի

Երբեք ուշ չէ հեռանալ ամբոխից: Հետևիր երազանքիդ, հասիր նպատակիդ:
– Բեռնարդ Շոու

Մարդն աճում է այնքանով, որքանով աճում են նրա նպատակները:
– Շիլլեր

Եթե չունես նպատակ, չես անում ոչինչ, և չես անում ոչինչ մեծ, եթե նպատակդ փոքր է:
– Դիդրո

Երբ ուզում եք վեր բարձրանալ, ապավինեք սեփական ոտքերին:
– Նիցշե

Նա, ով չգիտի, թե ուր է գնում, շատ կզարմանա՝ հայտնվելով ոչ այնտեղ:
– Մարկ Տվեն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»