Get Adobe Flash player
Get Adobe Flash player

Հեղինակ Ալլա

06 Մայ

Խոսքերն ու լռությունը

Հեղինակ` Ալլա

Խոսքերն ու լռությունը գտնվում են մշտական պայքարի մեջ, որի ելքը որոշում է մարդը: Կյանքում կարևոր են թե՛ լռությունը, թե՛ խոսքերը: Լռություն կա ամեն ինչի մեջ, բայց աշխարհն այնքան խոսուն է: Խոսելու ընդունակությունը մարդուն հենց այնպես չի տրվել: Պատահական չի տրվել նաև լսելու և երբեմն լռություն պահպանելու կարողությունը: Հաճախ մարդիկ լռում կամ խոսում են ոչ ճիշտ [...]

17 Ապր

Մարդիկ և հերոսները

Հեղինակ` Ալլա

Մարդիկ հերոսներ չեն ծնվում, բայց այդպիսին լինելու ձգտումը միայն բավական է, որպեսզի դարձնի նրանց հերոսներ: Նրանք գնահատում են ժամանակը, որի թելադրանքին են ենթարկվում տիեզերքի բոլոր ուժերը: Նրանք չեն վերադարձնում ժամանակը, սակայն զգույշ են այն վատնելիս: Հերոսները չեն կառչում անցյալից, քանզի համոզված են, որ ապագան լավ է լինելու:
Երբեմն մարդկանց այցելում է մենակությունը, որը մեծ ու լի [...]

16 Մար

Մտորումներ կյանքի մասին

Հեղինակ` Ալլա

Մարդիկ անընդհատ մտածում են: Մտքի օվկիանում լողում են կարևորն ու անկարևորը: Գտնվելով կյանքի խաղում, մարդը չի կարող խուսափել նրա թելադրած կանոններից, որոնք մտորելու տեղիք են տալիս: Այդ մտորումները ձևավորվում են մարդու արժեհամակարգով, մտահորիզոնով և աշխարհընկալմամբ: Այս հոդվածում կներկայացնեմ իմ մտորումները կյանքի մասին, որոնք ձևավորվել են ամենատարբեր հանգամանքներում՝ [...]

27 Հուն

Անորոշություն

Հեղինակ` Ալլա

Մեզանից յուրաքանչյուրին ժամանակ առ ժամանակ այցելում է այդ խորհրդավոր ու մշուշապատ դեմքով անծանոթը՝ անորոշությունը: Նրա անտեսանելի ուժին է ենթարկվում ողջ մարդկությունը: Գիշերվա մեջ աստղերը չգիտեն, թե որն է դեպի առավոտ տանող ճանապարհը: Նրանք հետզհետե հալվելով են արարում առավոտը: Մարդը նույնպես ստիպված է ստեղծել իր կյանքի բոլոր ճանապարհները, որոնք երբեմն թվում են հարթ, երբեմն՝ անանց ու [...]

31 Դեկ

Նամակ Ձմեռ պապին

Հեղինակ` Ալլա

Մինչև Ձմեռ պապի նամակը ներկայացնելը, կցանկանայի հայտնել իմ խորին  երախտագիտությունը հաջողության բլոգին, քանզի  տալիս եք լավատեսություն և մարդկանց մեջ սեփական ուժերի հանդեպ հավատ եք ներշնչում: Ողջ տարվա ընթացքում ինձ համար «հաճելի պարտականություն» էր դարձել ամեն օր այցելել հաջողության բլոգ և հետևել թարմացումներին: Կայքում տեղ գտած հոդվածներն ու նյութերը նպաստում են անձի զարգացմանն ու ինքնաճանաչմանը: Այդ  նյութերը ստիպում են ընթերցողին  փոխվել դեպի [...]

23 Նոյ

Ստանձնեք Ձեր կյանքի պատասխանատվությունը

Հեղինակ` Ալլա

Շատ հաճախ մարդիկ չեն կարողանում կյանքում հասնել իրենց նպատակներին և ճաշակում են անհաջողության դառնությունը: Անհաջողության մատնված մարդն առաջին հերթին սկսում է մեղավորներ փնտրել: Իհարկե, շատ կարևոր է հասկանալ, որ ցանկացած իրավիճակ ունի իր պատասխանատուն, մեկը՝ ով կարող է փոխել իրերի ընթացքը: Սակայն հաջողության կամ անհաջողության հիմքում ընկած է այն, [...]

11 Նոյ

Կարևորն արագությունն է

Հեղինակ` Ալլա

Կյանքում հաղթող լինելու համար միայն խելքն ու գիտելիքը բավարար չեն, քանի որ ոչ միշտ է հաղթում ուժեղը: Կարևորն այդ խելքն ու գիտելիքը անհրաժեշտ պահին օգտագործել կարողանալն է: Իսկ դա հնարավոր կլինի այն ժամանակ, երբ մարդը կարողանա շատ արագ կողմնորոշվել: Կյանքը պահանջում է արագություն՝ հաջողության հասնելու համար: Պետք է հասնել մեզանից անընդհատ փախչող ժամանակի ետևից: Ամեն [...]

03 Նոյ

Ի՞նչ է կյանքը…

Հեղինակ` Ալլա

Այն հարցին, թե ի՞նչ է կյանքը, փորձել են պատասխանել բազմաթիվ հոգեբաններ, փիլիսոփաներ, հասարակ մարդիկ: Մեզանից յուրաքանչյուրն այս հարցի վերաբերյալ ունի իր առանձնահատուկ դիրքորոշումն ու տեսակետը: Այս հոդվածում Ձեզ կներկայացնեմ կյանքի մասին իմ դիրքորոշումներն ու պատկերացումները, որոնք կմոտեցնեն մեզ հաջողությանը:

Կյանքը մի բարդ խնդիր է, որը մենք ապրելով ենք լուծում: Հաճախ մարդիկ այդ խնդրի [...]

30 Հոկ

Ինքնատիրապետում

Հեղինակ` Ալլա

Անձի կարևորագույն հատկություններից մեկը ինքնատիրապետումն է: Այն օգնում է հուզառատ ու զգացմունքային իրավիճակներում հավասարակշռվել, սառը դատել և ճիշտ որոշում կայացնել: Այն, թե ինչ մակարդակի վրա է գտնվում մարդու ինքնատիրապետումը, խոսում է նրա հոգեկան հավասարակշռության, նյարդային համակարգի և ընդհանրապես նրա ներքին աշխարհի մասին: Թույլ ինքնակառավարման մասին են խոսում անզուսպ ծիծաղն ու լացը, դժգոհություններն ու բողոքները, բղավոցներով [...]