Get Adobe Flash player
Get Adobe Flash player

Հեղինակ

23 Ապր

Բիզնես: Իմ կյանքի գլխավոր մարզաձև

Հեղինակ` Harust Tga

Վերջերս ես մտածեցի և հասկացա, որ առանց բիզնես իմ կյանքն այս փուլում կարծես դատարկ է, ես հասկացա, որ պետք է ինքս ինձ նետեմ այդ հորձանուտի մեջ, հակառակ դեպքում` կյանքս ոչ լիարժեք կլինի:

Եվս մի քիչ մտորելուց հետո նաև հասկացա, որ բիզնեսը ամենալավ դեղն է ցանկացած դեպրեսիայի դեմ, ճիշտ է բիզնեսը նաև սրտանոթային հիվանդությունների հիմք է, բայց [...]

23 Հուն

Հաջողության բանալին

Հեղինակ` Harust Tga

Հաջողությունը՝ շատ փողը չէ: Շատ կարևոր է կյանքում ունենալ ֆինանսական գիտելիքներ և կարողանալ ղեկավարել սեփական ֆինանսները, բայց շատ փող ունենալը պետք չէ գերնպատակ սարքել: Փողը ընդամենը հետևանք է, որն առաջանում է կախված նրանից, թե ինչ ենք մենք ստեղծում, ինչպես ենք աշխատում, ինչքան ենք նվիրվում, ունենք երևակայություն, թե ոչ, հանուն ինչի ենք աշխատում: Միայն շատ փող [...]

13 Հուն

Միլիոնատիրոջ հոգեբանություն

Հեղինակ` Harust Tga

Ես խորհուրդ եմ տալիս կյանքին նայել միլիոնատիրոջ աչքերով: Հնչում է որպես անհեթեթություն, բայց կարդալով հոդվածն ամբողջությամբ` դուք կհասկանաք, որ ասվածի մեջ տրամաբանություն կա:

Ի՞նչ է նշանակում կյանքին նայել միլիոնատիրոջ աչքերով: Ոչ, դա չի նշանակում ծախսել ահավոր շատ ու անհեթեթ: Հավատացեք, իսկական մեծահարուստները հազվադեպ են այդպես ծախսում և եթե նույնիսկ ծախսում են, ուրեմն դա ինչ-որ կարևոր բանի [...]

11 Դեկ

Հայազգի միլիոնատերեր շարքից: Հենրիխ Մխիթարյան:

Հեղինակ` Harust Tga

Ամենայն հավանականությամբ Հենրիխ Մխիթարյանը դեռ միլիոնատեր չէ, համենայն դեպս՝ մենք չենք կասկածում, որ ոչ հեռու ապագայում նա կմիանա միլիոնատերերի ակումբին: Բացի այդ էլ, փողը չէ, որ որոշում է մարդու դերը ազգի պատմության մեջ: Այդ պատճառով էլ այսօր մենք որոշեցինք անդրադառնալ Հենրիխին:
Հայաստան-Սլովակիա 4:0 հանդիպումից հետո ազգը ցնծում էր, այդպիսի բան ՀՀ պատմության մեջ ես չեմ [...]

01 Դեկ

Հայազգի միլիոնատերեր շարքից: Ավո Ուվեզյան:

Հեղինակ` Harust Tga

Այսօրվա մեր հերոսը հասարակ մարդ չէ, նա հայտնի “Strangers in The Night” երաժշտության հեղինակն է: Այո, պարզվում է, որ Ամերիկայի ամենահայտնի երգերից մեկի երաժշտությունը գրել է մեր հայրենակիցը: Աշխարհում շատ քիչ բաներ կան, որտեղ մեր մատն ու քիթը խառնված չեն: Սա իհարկե կատակ էր, բայց ես անձամբ շատ ուրախացա, երբ իմացա, որ հենց այս երաժշտության [...]

26 Նոյ

7 պատճառ` ինչու եմ ես հարգում միլիոնատերերին

Հեղինակ` Harust Tga

Շատերի մոտ կարծրատիպ կա, որ եթե ինչ-որ մեկը շատ հարուստ է, ուրեմն պարզից էլ պարզ է, որ նա այդ հարստությանը հասել է անօրինական ճանապարհով` ինչ-որ մեկին թալանե-լով (ընդ որում դեպքերի զգալի մասում այդ մեկը պետությունն է), ինչ-որ մեկի հովանու տակ գործելով և այլն և այլն: Եկեք մի փոքր այլ անկյունից նայենք այս հարցին: Ես [...]

26 Նոյ

Հայազգի միլիոնատերեր շարքից: Ռուբեն Վարդանյան:

Հեղինակ` Harust Tga

Այս հոդվածում հայազգի միլիարդատերեր շարքից հետ ենք վերադառնում հայազգի միլիոնատերերին: Այսօրվա մեր հերոսը աշխարհի ամենաերկար ճոպանուղու նախագիծը ֆինանսավորողն է, նույն ինքը` «Տրոյկա Դիալոգ» ընկերության նախագահ Ռուբեն Վարդանյանը: Ռուբեն Վարդանյանը ուղղակի շատ հարուստ մարդ չէ, նա նախկին սովետական տարածքի այժմյան լավագույն մենեջերներից մեկն է: Եվ ինչը պակաս կարևոր չէ, նա չի մոռանում Հայաստանը և փորձում է [...]

13 Նոյ

Հայազգի միլիարդատերեր շարքից: Դանիլ Խաչատուրով:

Հեղինակ` Harust Tga

Ըստ ռուսական Forbes ամսագրի՝ մեր այսօրվա հերոսը 2011 թվականի Ռուսաստանի ամենահարուստ հայերից մեկն է: Խոսքը «Ռոսգոսստրախ» ընկերության գլխավոր տնօրեն և համասեփականատեր Դանիլ Խաչատուրովի մասին է: Այս տարի Ռուսաստանի ամենահարուստ հայերի ցանկում նրան զիջում է նույնիսկ մեր նախորդ հոդվածներից մեկի հերոսը՝ Սամվել Կարապետյանը:

Կենսագրությունը: Դանիլը փայլուն ապացույցն է այն բանի, որ մարդը սեփական խելքով կարող է [...]

07 Նոյ

Հայազգի միլիարդատերեր շարքից: Սամվել Կարապետյան:

Հեղինակ` Harust Tga

Այսօր մենք ժամանակավոր հանգիստ կթողնենք հայազգի միլիոնատերերին և կտրուկ անցում կկատարենք հայազգի միլիարդատերերին: Մեր այսօրվա հերոսը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն է: Նա փայլուն օրինակն է այն բանի, թե ինչպես զրոյից կարելի է հասնել աննախադեպ հաջողությունների: Օտար երկրում, առանց կապերի, առանց սկզբնական կապիտալի՝ Սամվել Կարապետյանին հաջողվեց դառնալ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը:

03 Նոյ

Ամեն ինչ սկսվեց այսպես: Դավիթ Յան:

Հեղինակ` Harust Tga

Շարունակելով հայազգի միլիոնատերեր շարքը՝ ձեզ ենք ներկայացնում մեր հայրենակից Դավիթ Յանի մասին պատմող հաջորդ հոդվածը: Եթե չեք կարդացել առաջին մասը, ապա այն կարող եք կարդալ այստեղ:

Ի՞նչ է լինում, երբ չինական աշխատա-սիրությունը միանում է հայկական հնարամտությանը: Պատասխանը միանշանակ է` նման միավորումն ուղղակի անկասելի է: Հուսով եմ, Դավիթ Յանի օրինակը կոգեշնչի ձեզանից շատերին բազում հետաքրքիր նախագծեր սկսել: [...]