Հեղինակ: Հրաչյա Մանուկյան

Միացրե՛ք կետերը

Միացրե՛ք կետերը

Բոլորիս կյանքում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք, թվում է, իրար հետ կապ չունեն: Եթե մեր կյանքը պատկերենք որպես հարթություն, ապա իրադարձությունները կլինեն կետեր հարթության մեջ: Օրինակ, ինչ կապ ունի այն, որ մենք մեկնեցինք Գերմանիա, միջոցառման ժամանակ ծանոթացանք այդ մարդու հետ, համալսարանից դուրս մնացինք, սկսեցինք հեծանիվ վարել և գործնական առաջարկ ստացանք, որը մերժեցինք: Առաջին հայացքից` ոչ մի: Սակայն անցնում է որոշ […]

Նորը կառուցելու համար երբեմն պետք է հինն ամբողջությամբ քանդել

Նորը կառուցելու համար երբեմն պետք է հինն ամբողջությամբ քանդել

Երբ ես փոքր էի, միշտ զարմանում էի, թե ինչու են հսկայական շենքերը հատուկ պայթեցնում: Մի անգամ հայրս բացատրեց, որ այդպես տարածքն են ազատում, որպեսզի դրանց փոխարեն նորը կառուցեն: Ամեն դեպքում հասկանալը դժվար էր. եթե շենքն արդեն կա, այդքան աշխատանք է տարվել, ինչու այն չվերանորոգել, դրա վրա չկառուցել, ձևափոխել, այլ այդքան գործը նորից` զրոյից սկսել: Անցան տարիներ մինչև հասկացա, որ երբեմն […]

Դուք միշտ էլ կարո՛ղ եք ինչ-որ բան անել

Դուք միշտ էլ կարո՛ղ եք ինչ-որ բան անել

Մի ծեր մարդ միայնակ էր ապրում: Նա ցանկանում էր իր այգում կարտոֆիլ ցանել, սակայն դրա համար պետք էր փորել, իսկ նա արդեն ուժ չուներ: Նրա միակ որդին, ով կարող էր իրեն օգնել, գտնվում էր բանտում: Ծեր մարդը որոշում է նամակ գրել որդուն և պատմել իրավիճակի մասին:

Ինչպես ենք մենք տեսնում իրականությունը

Ինչպես ենք մենք տեսնում իրականությունը

Ճանապարհից քիչ հեռու մի չորացած ծառ էր կանգնած: Մի օր գիշերը ճանապարհով գող էր անցնում: Հեռվում նա տեսավ ծառի ուրվագիծը և կարծեց, որ ոստիկան է այնտեղ կանգնած և փախավ: Մի օր էլ սիրահարված մի տղա էր անցնում տարածքով: Հեռվից նա նկատեց նուրբ ուրվագիծը և կարծեց, որ դա իր սիրելին է կանգնած իրեն սպասում:

Ի՞նչ է ձեզ համար կատարյալ ազատությունը

Ի՞նչ է ձեզ համար կատարյալ ազատությունը

Ինչո՞վ կզբաղվեիք դուք, եթե շատ փող ունենայիք և փողի մասին չմտածեիք: Ինչպիսի՞ն կլինեիք, եթե մարդիկ ձեզ ընդունեին այնպիսին, ինչպիսին դուք կաք ձեր մտքերում: Որտե՞ղ կլինեիք, եթե ընտրության հնարավորություն ունենայիք: Կաշխատեի՞ք նույն աշխատավայրում, կունենայի՞ք նույն կերպարը, կապրեի՞ք այնտեղ, որտեղ հիմա եք: Ազատությունն այն է, երբ անում ես այն, ինչ ուզում ես, այլ ոչ թե այն, ինչ ստիպված ես` տարբեր հանգամանքներից ելնելով: […]

Հեղ. · Հունվար 22, 2017 · 0 մեկնաբանություն ·

Երկար մազերով տղամարդը

Երկար մազերով տղամարդը

Զինվորական ծառայության ժամանակ երկար մազերով մի տղա բերեցին զորամաս. մի բան, ինչը 10 տարի առաջ միանշանակ արձագանքներ չէր ստանում: Պատուհանից նայում էինք ու մտածում, որ տղայի համար ծառայությունը «դժվար» է անցնելու: Իրականում շատ սխալ էինք մտածում: Տղան կարճ ժամանակում դարձավ իրենց գումարտակը «կարգավորող» անձանցից մեկը:

Հեղ. · Դեկտեմբեր 14, 2016 · 0 մեկնաբանություն ·

Մենք ինքներս ենք որոշում` ընկնե՞լ սթրեսի մեջ, թե՞ ոչ

Մենք ինքներս ենք որոշում` ընկնե՞լ սթրեսի մեջ, թե՞ ոչ

Ամուսինն աշխատանքից շտապում էր տուն: Ճանապարհին ընկավ և ոլորեց ոտքը: Կաղալով` շարունակեց ճանապարհը: Մտավ խանութ, որպեսզի սուրճ գնի: Պարզվեց, որ ընկնելիս կորցրել է դրամապանակը: Ցանկացավ զանգել կնոջը, բայց հասկացավ, որ հեռախոսը կոտրված է: Դուրս եկավ խանութից, և այդ պահին կողքով անցնող մոտոցիկլը, արագությամբ անցնելով ջրափոսի վրայով, վրան շպրտեց ցեխի շիթերը: Ցեխոտված շորերով և կաղալով` անցավ դիմացի մայթը, որպեսզի նստի: Մինչ […]

Հեղ. · Նոյեմբեր 11, 2016 · 0 մեկնաբանություն ·

Մեզ ղեկավարում են մեր սովորությունները

Մեզ ղեկավարում են մեր սովորությունները

Իրականում մեր կյանքը ղեկավարում են մեր սովորությունները: Եթե դուք ամեն առավոտ արթնանում եք ժամը 8-ին, պատրաստվում, որ ժամը 9-ին լինեք աշխատանքի վայրում, սովորության համաձայն նույն ճանապարհով և նույն տրանսպորտային միջոցով մեկնում եք աշխատանքի, աշխատում մինչև նույն ժամը, նույն ճանապարհով և նույն տրանսպորտային միջոցով վերադառնում եք, հեռուստացույցով դիտում նույն հաղորդումները նույն ժամերին, ապա ձեզ մոտ դա արդեն սովորություն է: Եվ կարևոր […]

Հեղ. · Հոկտեմբեր 12, 2016 · 0 մեկնաբանություն ·

Լավ գիրք գրելու մի քանի կանոններ

Լավ գիրք գրելու մի քանի կանոններ

Շարունակում եմ գրել երկրորդ գիրքս` «Կամքի ուժը»` սովորությունները ղեկավարելու մասին: Գրում եմ ու նկատում մի քանի օրինաչափություններ, որոնք, կարծում եմ, նպաստում են հասկանալի և հեշտ ընթեռնելի գիրք գրելուն: Ուզում եմ այդ փորձով կիսվել նաև ձեզ հետ:

Գիտակցություն` առանց դասակարգում

Գիտակցություն` առանց դասակարգում

Աշխարհը, որում ես կուզենայի ապրել, պետք է չունենա դասակարգում: Կյանքի բերումով, մարդու ապրելակերպից ելնելով` դասակարգումներ կլինեն ինքնստինքյան, բայց դասակարգում չպետք է լինի մարդու ուղեղում: Մարդը չպետք է իրեն բարձր դասի բնությունից, «միլիոնատերը»` անօթևանից, գործարարը` շինարարից, քրիստոնյան` մահմեդականից, քաղաքացին` գյուղացուց, «խելոքը»` «անխելքից», …

Հեղ. · Հունիս 10, 2016 · 0 մեկնաբանություն ·

Արքան ու նապաստակը. առակ

Արքան ու նապաստակը. առակ

Մի անգամ արքան դուրս եկավ որսի: Տեսավ հեռվում վազող նապաստակին: Հանեց նետն ու պատրաստվում էր կրակել: Բայց երբ ձգեց լարը և պատրաստվում էր բաց թողնել նետը, նետը կպավ ձեռքին, իսկ ձեռքն անշարժացած մնաց նույն տեղում: Արքան փորձում էր ինչ-որ բան անել, բայց մարմինը կարծես անզգայացել էր: Հանկարծ նրա աչքերի առաջ նապաստակը սկսեց մեծանալ: Արքան թարթեց աչքերը, բայց դա երազ չէր. […]

Դուք չեք ընկնում, երբ շարժվում եք..

Դուք չեք ընկնում, երբ շարժվում եք..

Երբ մարդը դադարում է շարժվել ֆիզիկապես, նա կորցնում է իր առողջությունը: Երբ մարդը «չի շարժվում» գործերում, առաջընթաց չի ունենում։ Երբ մարդը «չի շարժվում» ընտանիքում, ընտանեկան կայունությունն է ընկնում: Երբ մարդը «չի շարժվում» իր մտածելակերպում, մտածելակերպը նույնն է մնում: Շարժումն ամենակարևորն է: Առանց շարժման մենք ընկնում ենք, շարժվելով՝ արդյունքների հասնում:

Հեղ. · Փետրվար 5, 2016 · 0 մեկնաբանություն ·

Երբ հասկանում ես, որ դու Մեծ Օրգանիզմի մի մասն ես

Երբ հասկանում ես, որ դու Մեծ Օրգանիզմի մի մասն ես

Սովորաբար մենք տեսնում ենք մեզ առանձին. կանք ԵՍ և շրջակա աշխարհը: Շրջակա աշխարհում կա մեր ընտանիքը, բարեկամությունը, պետությունը, հետո գալիս է մեր մոլորակը՝ Երկիրը, այնուհետև այլ մոլորակներ, աստղեր, գալակտիկաներ… Գալակտիկաներից հետո գալիս են էլի ինչ-որ բաներ, որոնց մի մասը դեռ ուսումնասիրում ենք, մի մասն անհայտ է, մի մասն էլ երբեք չենք բացահայտի:

Հեղ. · Հունվար 7, 2016 · 0 մեկնաբանություն ·

Կյանքում միշտ էլ տեղ կա սխրանքի. Հովհաննես Լոլոյան

Կյանքում միշտ էլ տեղ կա սխրանքի. Հովհաննես Լոլոյան

Վերջերս ծանոթացա մի մարդու հետ, ում՝ տարիներ առաջ կատարած սխրանքը հիացմունքի է արժանի: Հովհաննես Լոլոյանը 2004թ-ին անվասայլակով անցնում է մոտ 2400 կիլոմետր՝ անցնելով 7 երկրների տարածքով և հասնելով Գյումրիից Աթենք: Պատկերացնո՞ւմ եք: Մտքի ազատության և կամքի հսկայական ուժի պատմություն է սա:

Հեղ. · Դեկտեմբեր 9, 2015 · 1 մեկնաբանություն ·

Զարթուցիչ. ինչ-որ պահի մենք բոլորս կարիք ունենք «արթնանալու»

Զարթուցիչ.  ինչ-որ պահի մենք բոլորս կարիք ունենք «արթնանալու»

Երկար ժամանակ է, ինչ ես ուսումնասիրում եմ անձնային աճի և մարդու ներքին ուժերը բացահայտելու թեմաները: Մի քանի բան կա, որ ինձ կարող է անչափ ոգևորել: Դրանցից մեկը Սյուզան Բոյլի մասին պատմող տեսահոլովակն է, որն ամեն անգամ դիտելուց մարմնովս սարսուռ է անցնում: Հաջորդը Զարթուցիչն է. թրեյնինգ մեզ մոտ՝ Հայաստանում, որին կարող են մասնակցել բոլորը և որին ամեն անգամ մասնակցելուց թվում է, […]

Հեղ. · Նոյեմբեր 6, 2015 · 2 մեկնաբանություն ·

«Տհաճ զանգերի» սինդրոմը

«Տհաճ զանգերի» սինդրոմը

Այն, ինչը կպատմեմ հիմա, ընդամենը մեկն է այն բազմաթիվ դեպքերից, որոնք տեղի են ունեցել ինձ հետ ավելի վաղ տարիքում: Երբ ուսանող է, մի օր իմացա, որ մոտակա օրերին «տհաճ զանգ» եմ ստանալու: Առանց մանրամասնելու զանգի բնույթը՝ ասեմ միայն, որ զանգը պետք է ստանայի 3 օրվա ընթացքում: Հիշում եմ այդ ծանր երեք օրերը: Ամեն րոպե թվում էր, որ հեռախոսը ուր որ […]

Հեղ. · Նոյեմբեր 2, 2015 · 1 մեկնաբանություն ·

Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները

Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները

Տասնվեց տարեկանում ես հայտնվեցի կոմայում: Այն քսան րոպեներից, երբ բժիշկները պայքարում էին կյանքիս համար, ես ոչինչ չեմ հիշում, ի տարբերություն հարազատներիս, ովքեր քսան րոպե սարսափ ապրեցին: Կոմայում հայտնվելուս պատճառը խնջույքի ժամանակ ալկոհոլի չարաշահումն էր: Հաջորդ տարի դարձա ուսանող, և ինչպես նոր կյանք մտած երիտասարդներից շատերը, ովքեր ազատության հուժկու ալիքի հարված են զգում իրենց վրա, ես նույնպես սկսեցի ծխել: Ուսանողական և […]

Հեղ. · Սեպտեմբեր 19, 2015 · 0 մեկնաբանություն ·

5 դասեր, որոնք ստարտափները պետք է քաղեն ggTaxi-ից

5 դասեր, որոնք ստարտափները պետք է քաղեն ggTaxi-ից

ggTaxi-ին հայկական այն ստարտափներից է, որոնց կարելի է անվանել հաջողակ: Սկսելով 1,5 տարի առաջ ընդամենը գաղափարից՝ ստարտափն այս կարճ ժամանակահատվածում կարողացավ վստահ մուտք գործել տաքսիների շուկա, ձեռք բերել հազարավոր գոհ հաճախորդներ, ներգրավել $200 000-ից ավելի ներդրումներ, հաղթել տարբեր հեղինակավոր մրցույթներում և շուտով պատրաստվում է դուրս գալ Հայաստանի սահմաններից: Որպես մարդ, ով ծանոթ է ստարտափին բավական մոտ, ուզում եմ կիսվել այն 5 գործոններով, որոնք, իմ կարծիքով, դարձան ստարտափի հաջողության պատճառը:

Հեղ. · Սեպտեմբեր 4, 2015 · 1 մեկնաբանություն ·

Էլոն Մասկը Կհան ակադեմիայում. ճանապարհ դեպի տիեզերք

Էլոն Մասկը Կհան ակադեմիայում. ճանապարհ դեպի տիեզերք

Կհան Ակադեմիայի և նրա հիմնադիր Սալման Կհանի մասին մենք արդեն պատմել ենք նախորդ հոդվածներից մեկում. մարդ, ով օնլայն ուսուցումը դարձրեց հետաքրքրաշարժ և մատչելի: Էլոն Մասկին՝ Paypal, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադրին, կարծում եմ, ձեզանից շատերը նույնպես արդեն ճանաչում են: Քիչ առաջ դիտում էի հետաքրքրագույն մի տեսանյութ, որում Մասկը հյուրընկալվել է Սալման Կհանին: Մեր օրերի Էդիսոնը պատմում է սկզբում անհավատալի թվացող […]

Մտքերով մարդը կարող է բժշկել իրեն

Մտքերով մարդը կարող է բժշկել իրեն

Մենք դեռ այդքան զարգացած չենք. զարգացած չենք, որպեսզի հասկանանք այն, ինչը հասկանալու ենք հարյուրավոր տարիներ անց: Մտքի ուժը/ազդեցությունը մնում է առայժմ չբացահայտված: Այն, որ մտքերով մարդը կարող է ղեկավարել իր օրգանիզմը, մասնավորապես՝ բժշկել իրեն, մենք չենք կարողանում բացատրել: Սակայն բացատրել չկարողանալ չի նշանակում, որ դա այդպես չէ. պարզապես մենք դեռ չենք հասկանում մեխանիզմը: Պլացեբոյի օրինակը հայտնի է բոլորին: Մարդուն տալիս […]

Հեղ. · Հունիս 13, 2015 · 0 մեկնաբանություն ·