Հեղինակ: Davit

Ինչպես վարել ճիշտ գնային քաղաքականություն

Ինչպես վարել ճիշտ գնային քաղաքականություն

Ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, տարեցտարի նկատվում է առաջնային անհրաժեշտության ապրանքների և սննդամթերքի գների աճ: Գնաճն անխուսափելի է, քանի որ մարդկանց թվաքանակի ավելացմանը զուգահեռ նվազում են բնական ռեսուրսները և ավելի է մեծանում պահանջարկը սննդամթերքի նկատմամբ: Գործարար մտածելակերպ ունեցող մարդիկ շատ լավ են հասկանում գնաճի անխուսափելիությունը, քանի որ գնաճի հիմքում ընկած է շատ պարզ կանոն. եթե մեծանում է արտադրվող ապրանքի […]

Հեղ. · Մարտ 21, 2013 · 13 մեկնաբանություն ·

Ինչպիսի հատկանիշներ պետք է ունենա գործարարը

Ինչպիսի հատկանիշներ պետք է ունենա գործարարը

Շատերը, լսելով բիզնես և բիզնեսմեն բառերը, պատկերացնում են հարստություն, շքեղություն, անհոգ ու խնդիրներից վեր կյանք: Չեմ առարկում: Անշուշտ այս ամենը բիզնեսին բնորոշ հատկանիշներն են, բայց գործարարներն առաջին հերթին համառ ու աշխատասեր մարդիկ են` նվիրված իրենց նպատակներին, ինչպես ազգայնականները` հայրենասիրական գաղափարներին: Նպատակները ցանկացած գործարարի մոտ ձևավորվում են վաղ տարիքից, այլ հարց է, թե որ տարիքում է հաջողվում դրանք իրականացնել: Գործարարները սիրում […]

Հեղ. · Մարտ 9, 2013 · 9 մեկնաբանություն ·

Հեռատեսություն. գործարարի ոսկե հատկանիշ

Հեռատեսություն. գործարարի ոսկե հատկանիշ

Այն, ինչ անպիտան է այսօր, վաղը միգուցե միլիոններ արժենա: Այս պարզ նախադասության հզորությունը գիտակցել են բազմաթիվ հաջողակ մարդիկ ամբողջ աշխարհում: Բոլորիս հայտնի է, որ ռեսուրսները երկրագնդի վրա սահմանափակ են և մարդիկ, ովքեր տիրապետում են դրանց, համարվում են հարուստ և ազդեցիկ: Բիզնես միջավայրը նման է ներկայացման, որտեղ արդեն բաժանված են բոլոր դերերը և ցանկացած նորեկի համար ստեղծվում են խոչընդոտներ, որովհետև չկա […]

Հեղ. · Մարտ 6, 2013 · 5 մեկնաբանություն ·

Ստեղծեք սեփական խաղի կանոնները

Ստեղծեք սեփական խաղի կանոնները

Խաղը ուղեկցում է մարդուն իր ողջ կյանքի ընթացքում՝ սկսած մանկությունից մինչև խոր ծերություն: Խաղի միջոցով են սկսվում առաջին շփումները և ամենակարևորը՝ դրա միջոցով մենք ձեռք ենք բերում փորձ: Շատերի մոտ խաղն ասոցացվում է անլրջության կամ անհոգության հետ, բայց իրականում` ճիշտ հակառակն է. մենք խաղում ենք ողջ կյանքում, սակայն, ի տարբերություն մանկական, անհոգ կյանքի, հասուն տարիքում մենք խաղում ենք ավելի լուրջ […]

Հեղ. · Փետրվար 25, 2013 · 7 մեկնաբանություն ·

Ճանապարհ դեպի միլիոններ. բիզնեսի զարգացում

Ճանապարհ դեպի միլիոններ. բիզնեսի զարգացում

Ցանկացած նոր հիմնադրված բիզնես արդեն իսկ ամենակարևոր քայլն է հաջողակ լինելու համար: Սակայն, եթե դուք բիզնես եք սկսել, դա դեռ չի նշանակում, որ դուք կհամալրեք միլիոնատերերի շարքերը, քանի որ որոշ բիզնեսներ կենսունակ են միայն իրենց փոքր լինելու պատճառով: Բացի այդ, բիզնեսի սկզբնական փուլում դժվարությունները հաղթահարելուց հետո սկսվում է եկամտաբերության շրջանը և գործարարի համար ստեղծվում է «հարմարավետ վիճակ»: Հենց այս շրջանն […]

Հեղ. · Փետրվար 18, 2013 · 7 մեկնաբանություն ·

Ինչից սկսել բիզնես գաղափարի իրականացումը

Ինչից սկսել բիզնես գաղափարի իրականացումը

Ունենալ բիզնես գաղափար` սկզբի համար շատ կարևոր է, սակայն գաղափարն իրականություն դարձնելը պահանջում է մի շարք գործողություններ, առանց որոնց այն չի կարող իրականանալ: Խոսքից գործին անցնելու համար անհրաժեշտ է առաջին հերթին խորությամբ ուսումնասիրել այն պետության տնտեսությունը, որտեղ պատրաստվում եք իրականացնել ձեր գաղափարը: Որպեսզի ճիշտ ուսումնասիրեք տնտեսությունը, նախ պետք է պատկերացում ունենաք տնտեսության մասին ընդհանրապես:

Հեղ. · Փետրվար 7, 2013 · 6 մեկնաբանություն ·

Պատասխանատվության զգացում առաջին հերթին ընտանիքի նկատմամբ

Պատասխանատվության զգացում առաջին հերթին ընտանիքի նկատմամբ

Ցանկացած մարդ միշտ պատասխանատու է իր ընտանիքի առջև՝ սկզբում այն ընտանիքի, որտեղ ծնվել է, իսկ առավել շատ այն ընտանիքի, որն ինքն է ստեղծել: Եթե ուշադրություն դարձնեք ամենատարբեր ոլորտների հաջողակ մարդկանց, կտեսնեք, որ նրանք առաջին հերթին շնորհակալություն են հայտնում ծնողներին իրենց հաջողությունների համար: Ընդհանրապես, ընտանիքի դերը շատ մեծ է անհատի ձևավորման գործում, հատկապես հայկական իրականության մեջ: Դրա պատճառները խորքային են. ցանկացած նպատակ […]

Հեղ. · Փետրվար 5, 2013 · 10 մեկնաբանություն ·

Առակ աշխատասիրության և նպատակասլացության մասին

Առակ աշխատասիրության և նպատակասլացության  մասին

Շատերին հայտնի են հայկական իշխանական տների մասին պատմությունները: Հայկական իշխանական ընտանիքներում ընտանեկան կալվածքն ամբողջությամբ անցնում էր հորից որդուն, իսկ մյուսներին տրվում էր այդ կալվածքներում բնակվելու իրավունք, բայց ոչ երբեք սեփականության: Իշխանական տոհմերի առաջնորդներն ամեն ինչ անում էին, որպեսզի իրենցից հետո իշխանությունը պահպանի իր հզորությունը, իսկ դրա համար անհրաժեշտ էր ունենալ խելացի և նպատակասլաց ժառանգորդ:

Հեղ. · Հունվար 30, 2013 · 9 մեկնաբանություն ·

Ղեկավար լինելու հետ մեկտեղ եղեք ենթակա

Ղեկավար լինելու հետ մեկտեղ եղեք ենթակա

Տարիներ առաջ, երբ սկսեցի կյանքի կոչել իմ բիզնես գաղափարը, պարզվեց, որ տվյալ գործում ինձ անհրաժեշտ է գտնել բիզնես գործընկեր, քանի որ ցանկացած գործում, հատկապես սկսնակ բիզնեսում, գործընկերներն անհրաժեշտ են: Երկար ժամանակ չէր ստացվում գտնել այդպիսի մարդ, քանի որ շուկան վաղուց զբաղեցրել էին այդ գործի մեջ փորձառու գործարարները և իմ ծրագրերին վերաբերվում էին թերահավատորեն: Երկար ժամանակ փնտրելուց հետո, վերջապես (իհարկե ծանոթի միջոցով) […]

Հեղ. · Հունվար 28, 2013 · 5 մեկնաբանություն ·

Օգտագործեք Ձեզ ընձեռված հնարավորությունը

Օգտագործեք Ձեզ ընձեռված հնարավորությունը

Երկու ընկեր անապատում գտնում են մի բաժակ ջուր: Նրանցից մեկը լինում է վատատես, մյուսը` լավատես: Վատատեսը պնդում է, որ բաժակի ջուրը վատն է, իսկ լավատեսը` հակառակը, համոզված է, որ բաժակի մեջ հիանալի ջուր է: Քանի դեռ նրանք վիճում էին, մոտենում է մի անծանոթ և խմում բաժակի ջուրը: Անգլերեն այդ մարդուն կանվանեին` opportunist, կամ հայերեն` հնարավորությունն օգտագործող: Ավելի նպատակահարմար է օգտագործել […]

Հեղ. · Հունվար 14, 2013 · 6 մեկնաբանություն ·

Հաջողել բիզնեսում՝ ասես հանձնել շատ բարդ քննություն

Հաջողել բիզնեսում՝ ասես հանձնել շատ բարդ քննություն

«Սկսել կարող են բոլորը, ավարտել՝ ամենաուժեղները»: Այս խոսքերը վերաբերվում են ցանկացած գործի, առավել ևս՝ բիզնեսին, սակայն բիզնեսն ունի խիստ կանոններ, որոնց չիմացությունը բերում է դժվարին իրավիճակների: Այսօր կփորձեմ թվարկել դրանցից մի քանիսը, որոնց իմացությունը պարտադիր է յուրաքանչյուր սկսնակ գործարարի համար:

Հեղ. · Հունվար 12, 2013 · 12 մեկնաբանություն ·

Միլիոններ արժեցող հատկանիշ

Միլիոններ արժեցող հատկանիշ

Բարև սիրելի ընթերցող, միգուցե ձեզ զարմանալի թվա հոդվածի վերնագիրը. կարծո՞ւմ եք, որ արժեք իրենից ներկայացնում է միայն անշարժ և շարժական գույքը կամ բրենդը: Բնականաբար` ոչ: Կա մարդկային մի հատկանիշ, որով օժտված մարդիկ ներկա կամ պոտենցիալ միլիոնատերեր են: Այդ հատկանիշը մարդկանց հետ ճիշտ հաղորդակցվելու կարողությունն է: Եթե ուշադրություն դարձնեք հաջողակ մարդկանց վրա, նույնիսկ Հայաստանում, կնկատեք, որ նրանց մոտ վառ արտահայտված է […]

Հեղ. · Հունվար 9, 2013 · 4 մեկնաբանություն ·

Կոտրեք կարծրատիպերը

Կոտրեք կարծրատիպերը

Բարև սիրելի ընթերցող, այս հոդվածում ցանկանում եմ խոսել մի երևույթի մասին, որն արդիական է Հայաստանում: Լսելով մի շարք հաջողակ մարդկանց մասին պատմություններ` շատերը, նաև մեր երկրում, մեծ ցանկություն են ունենում սեփական բիզնես սկսել, սակայն սեփական բիզնես սկսելու համար միայն գումարը և միջոցները բավարար չեն, անհրաժեշտ է նաև ռիսկ, եռանդ և աշխատասիրություն: Վերոնշյալ հատկանիշները հիմնականում վառ են արտահայտված երիտասարդների մոտ, ավելի […]

Հեղ. · Հունվար 7, 2013 · 5 մեկնաբանություն ·
error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»