Մարդկանց հետ շփում

Ինչպես ղեկավարել զայրույթը. Դալայ Լամա

Ինչպես ղեկավարել զայրույթը. Դալայ Լամա

Ես գրեթե չեմ զայրանում: Այն եզակի դեպքերում, երբ ես զայրանում եմ, հասկանում եմ, որ ինձ վրա աշխատելու տեղ ունեմ, քանի որ զայրույթը անօգտակար ու վնասակար ինչ-որ բան է, առանց որի մենք մեզ ավելի լավ կզգանք: Կարելի է զայրանալ և ինչ-որ բան անել, բայց կարելի է այդ ինչ-որ բանն անել առանց զայրանալու, եթե այդ սովորությունը զարգացնենք: Քիչ առաջ դիտում էի մի […]

Հեղ. · Հուլիս 25, 2015 · 8 մեկնաբանություն ·

Ինչպե՞ս սովորեցնել մարդկանց. փշրանքների մեթոդը

Ինչպե՞ս սովորեցնել մարդկանց. փշրանքների  մեթոդը

Ենթադրենք, դուք ուզում եք մարդկանց կամ որևէ կոնկրետ մարդու ինչ-որ բան սովորեցնել: Դա նշանակում է, որ ձեր գլխում կա ինֆորմացիա/գիտելիք, որը դուք ուզում եք փոխանցել դիմացինին, այսինքն «դնել» նրա ուղեղում: Հիշեք՝ երբ դուք ուզում եք մարդուն ինչ-որ բան սովորեցնել, դուք ուզում եք մուտք գործել նրա ուղեղ: Բայց միթե՞ դա հեշտ է: Չէ՞ որ այլ մարդու ուղեղի համար ձեր ինֆորմացիան արտաքին, […]

Հեղ. · Նոյեմբեր 29, 2014 · 9 մեկնաբանություն ·

Մոտիվացիա – կարողություն – խթան. Ֆոգգի մոդելը մարդկանց պահվածքի մասին

Մոտիվացիա – կարողություն – խթան. Ֆոգգի մոդելը մարդկանց պահվածքի մասին

Ֆոգգի մոդելի մասին կարդում էի վերջերս. այն բացատրում է մարդկանց պահվածքը տարբեր իրավիճակներում: Ֆոգգն ասում է. «եթե ուզում եք, որ մարդը պահի իրեն որոշակի ձևով, հասնի որոշակի արդյունքների և կատարի որոշակի գործողություններ, պետք է միաժամանակ լինեն հետևյալ 3 բաղադրիչները՝ մոտիվացիա, կարողություն և խթան»: Անգլերենում սա կլինի այսպես՝ motivation – ability – trigger: Ըստ Ֆոգգի՝ մարդու պահվածքը որոշվում է այս 3 […]

Հեղ. · Օգոստոս 16, 2014 · 10 մեկնաբանություն ·

Մարդկանց հետ շփման գաղտնիքը. կարմիր և կապույտ կետերի մասին

Մարդկանց հետ շփման գաղտնիքը. կարմիր և կապույտ կետերի մասին

Մարդկանց հետ շփումը մեր ամենակարևոր ունակություններից է: Այն մեծ ազդեցություն է ունենում մեր կյանքի ցանկացած ոլորտի վրա: Այդ պատճառով էլ ժամանակին այդքան շատ հոդվածներ ենք գրել այս թեմայով: Այսօր կգրեմ ևս մեկը: Պատկերացրեք, որ ձեր շրջապատում կան մարդիկ, որոնց հետ դուք «լարված» հարաբերությունների մեջ եք: Օրինակ, կա մեկը, ումից խուսափում եք, կա մեկ այլ մարդ, ում միշտ ժպտում եք, բայց […]

Հեղ. · Հուլիս 18, 2014 · 8 մեկնաբանություն ·

Մեկ րոպեանոց մենեջեր. արդյունավետ ղեկավարման սկզբունքները

Մեկ րոպեանոց մենեջեր. արդյունավետ ղեկավարման սկզբունքները

Վերջերս, երբ «թափառում էի» բիզնես-ուղղվածությամբ կայքերով, դրանցից մեկում մի գրքի մասին նյութ հանդիպեցի: Գրված էր, որ գիրքը համարվում է բոլոր ժամանակների լավագույն բիզնես գրքերից մեկը, թարգմանված է 37 լեզուներով և վաճառվել է ավելի քան 13 միլիոն օրինակով: Անծանոթ էր և՛ հեղինակի անունը, և՛ գրքի. Քեն Բլանշար «Մեկ րոպեանոց մենեջեր»: Որոշեցի կարդալ: Եվ որքան հաճելի էր և միաժամանակ զարմանալի, երբ պարզվեց, […]

Ինչպես ձեռք բերել ընկերներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա

Ինչպես ձեռք բերել ընկերներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա

Դեյլ Քարնեգիի համանուն գիրքն այն գրքերից է, որը պետք է և՛ ուսանողին, և՛ գործարարին, և՛ գործազուրկին: Սա այն գրքերից է, որը կարող է փոխել, լայնացնել մտահորիզոնդ, ամբողջությամբ շուռ տալ մտածելակերպդ: Իսկ պատճառն այն է, որ խոսքը գնում է հասարակ մարդկային շփման մասին, իսկ մարդկային շփումը չունի սահմաններ. այն ամենուր է: Ուստի պետք է գոնե հասկանալ, թե ինչ է պետք մարդկանց […]

Հեղ. · Նոյեմբեր 25, 2013 · 9 մեկնաբանություն ·

Ինչպե՞ս ստիպել սթրեսին դառնալ ընկեր

Ինչպե՞ս ստիպել սթրեսին դառնալ ընկեր

Սթրեսը բոլորիս կյանքի բաղկացուցիչ մասն է: Ոմանց մոտ դա ժամանակի միգուցե 0.1%-ն է, մյուսների մոտ՝ 40 և ավելի: Սակայն անկախ նրանից, թե որքան ժամանակ եք դուք սթրեսային վիճակում ապրում, սթրեսի հանդեպ ճիշտ վերաբերմունքը կարող է կանխել դրա բացասական ազդեցությունը ձեր օրգանիզմի վրա, դարձնել ձեր կյանքն ավելի թեթև, իսկ ձեզ՝ ավելի երջանիկ: Քելլի Մաքկոնիգալը Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր է, փիլիսոփայության դոկտոր, հոգեբան, […]

Հեղ. · Սեպտեմբեր 30, 2013 · 0 մեկնաբանություն ·

Խոսքի ուժը

Խոսքի ուժը

Երբեմն խոսքը կարող է մարդու կյանքի վրա լուրջ ազդեցություն ունենալ: Դա կարող է լինել նույնիսկ նրա կամքից անկախ: Համոզված եմ, որ շատերդ նկատել եք մարդկանց, ովքեր, իրենց խոսքը սխալ գործածելով, անվերջ տարաձայնությունների ու պարտությունների մեջ են: Բայց կան նաև մարդիկ, ովքեր խոսքի միջոցով կարողանում են հաջողությունների հասնել: Ի՞նչ է կատարվում: Ամեն ինչ պարզ է. եթե ձեզ հաջողվի տվյալ պահին գնահատել […]

Հեղ. · Մարտ 5, 2013 · 4 մեկնաբանություն ·

Դեռահասն ընտանիքում. որոշ խնդիրներ

Դեռահասն ընտանիքում. որոշ խնդիրներ

Փոքր ինչ խոսեմ այն ընտանիքների մասին, ովքեր կողմնորոշում են իրենց երեխաների հաջողությունը: Քիչ չեն այնպիսի ընտանիքները, որտեղ ծնողները երեխաներին շատ ժամանակ և մեծ ուշադրություն են հատկացնում: Ծնողներն անհատական մոտեցում են ցուցաբերում երեխաներին և սպասում նրանցից մեծ հաջողություններ: Նման պարագայում երեխան զգում է, որ իր հարաբերությունները ծնողների հետ մեծապես կախված են իր հաջողություններից: Նա սկսում է անհանգստանալ և վախենալ, որ իրեն […]

Հեղ. · Փետրվար 6, 2013 · 6 մեկնաբանություն ·

Ինչն է մեզ նյարդայնացնում այլ մարդկանց մեջ

Ինչն է մեզ նյարդայնացնում այլ մարդկանց մեջ

Մեզ շրջապատում են տարբեր տեսակի մարդիկ, իրոք տարբեր: Նրանց մի մասի կողքին գտնվելիս մենք մեզ հարմարավետ ենք զգում և չենք լարվում, բայց կան նաև մարդիկ, որոնց մեջ մեզ ինչ-որ բաներ նյարդայնացնում են. «նա միշտ ուշանում է հանդիպումներից», «նա երբեք չի կատարում իր խոստումները», «նա չի կարողանում պարզ ու հստակ պատասխան տալ հարցերիս», «նա շատ դանդաղ է ուտում», «նա սկսում է […]

Հեղ. · Դեկտեմբեր 24, 2012 · 2 մեկնաբանություն ·

Մարդկանց հետ շփման 20 կանոններ

Մարդկանց հետ շփման 20 կանոններ

1. Մենք անցնում ենք ավելի բարձր մակարդակ, երբ սկսում ենք շփվել մարդկանց հետ ավելի լավ, քան իրենք վերաբերվում են մեզ: 2. Երբեք թույլ մի տվեք, որ իրավիճակը ձեզ համար արժենա ավելի թանկ, քան փոխհարաբերությունները: 3. Եթե Սոսն ունի խնդիրներ բոլորի հետ, հավանաբար գլխավոր խնդիրը հանդիսանում է հենց Սոսը: 4. Փոխարենն ուրիշներին իրենց տեղը դնելը, դիր քեզ նրանց տեղը:

Հեղ. · Դեկտեմբեր 11, 2012 · 12 մեկնաբանություն ·

Ճիշտ ձևավորեք ձեր շրջապատը

Ճիշտ ձևավորեք ձեր շրջապատը

Ցանկացած տարիքում, անկախ ամեն ինչից, մեզանից յուրաքանչյուրի կյանքում մեծ դեր է խաղում շրջապատը: Ուստի շրջապատի հարցում պետք է ճիշտ ընտրություն կատարել: Շատերի մոտ ծխախոտ օգտագործելը և նման բաները սկսվում են հենց դեռահասության տարիներից, իսկ պատճառը, ինչպես կռահեցիք ինքներդ, շրջապատի վատ ազդեցությունն է: Փորձեք ձեր շուրջը հավաքել այնպիսի մարդկանց, որոնք ինչ-որ բանով ձեզանից առավել են: Այդպես դուք կսովորեք ավելի շատ և […]

Հեղ. · Նոյեմբեր 14, 2012 · 1 մեկնաբանություն ·

Հանդուրժող եղեք

Հանդուրժող եղեք

«Ես միամիտ չեմ», – ասաց մեկը, «ինձ չեն կարող պտտեցնել», – շարունակեց մյուսը, «մարդիկ պետք է իրենց տեղն իմանան», – ավելացրեց վերջինը: Ինչո՞ւ որոշ մարդիկ կարծես անընդհատ պայքարի մեջ լինեն: Պայքարը տեղի չի ունենում կոնկրետ դաշտերում, այն գիտակցության մեջ է, հետևաբար ամենուր, առօրյայում: «Թշնամին» ամենուր է` պետք է հարձակվել, պետք է պաշտպանվել: «Ինձ ուզում են խաբել, ինձ ուզում են տապալել, […]

Հեղ. · Նոյեմբեր 12, 2012 · 0 մեկնաբանություն ·

Զսպել զգացմունքները, թե..

Զսպել զգացմունքները, թե..

Մենք բոլորս զգացմունքային արարածներ ենք: Մենք կարող ենք ուրախանալ, ոգևորվել, երջանկությունից փայլել, կարող ենք նաև ափսոսալ, նյարդայնանալ, զայրույթը շրջապատի վրա թափել: Զգացմունքները մի բան են, որ շատ դժվար է ղեկավարել: Զգացմունքներով ենք մենք հաճախ արձագանքում շրջապատի ազդակներին, այլ ոչ թե բանականությամբ: Դա պայմանավորված է նրանով, որ զգացմունքները սովորաբար լինում են «տաք»: Այսինքն, դա լինում է պահի ազդեցության տակ, շատ արագ […]

Հեղ. · Նոյեմբեր 2, 2012 · 2 մեկնաբանություն ·

Մի՛ ասեք. «Ինձ համար մեկ է»

Մի՛ ասեք. «Ինձ համար մեկ է»

Երբեք մի՛ ասեք` «ինձ համար մեկ է»: Այս արտահայտությունը չի բնութագրում Ձեր ինքնուրույնությունը: Կարիք չկա ցույց տալու Ձեր անտարբերությունը: Անտարբերությունը հոգու կաթված է: Ի՞նչ եք զգում, երբ Ձեզ ասում են «ինձ համար մեկ է…»: Շուրջն ամեն ինչ դառնում է դատարկ ու ցուրտ: Դուք փշաքաղվում եք և բողոքում: Առավել հաճախ ինքներդ Ձեր մեջ… չէ որ մյուս կողմի համար … «մեկ է»:

Հեղ. · Հոկտեմբեր 9, 2012 · 2 մեկնաբանություն ·

Կարողացեք ներել սխալները

Կարողացեք ներել սխալները

Վերջին մի քանի տարում իմ բնավորության մեջ շատ բան է փոխվել: Այդ փոփոխություններին հատ-հատ չեմ անդրադառնա, այլ կխոսեմ դրանցից մեկի մասին` ներել մարդկանց սխալները: Հենց սկզբից այստեղ երկակիություն կա: Ի՞նչ է նշանակում «մարդկանց սխալները»: Սովորաբար ինչ-որ բան, ինչն անում է դիմացինը, բայց մենք չենք հասկանում կամ լավագույն դեպքում հասկանում ենք, բայց գիտակցում ենք, որ դա պետք չէր անել և անվանում […]

Հեղ. · Սեպտեմբեր 27, 2012 · 8 մեկնաբանություն ·

Յուրաքանչյուր մարդ ուսուցիչ է

Յուրաքանչյուր մարդ ուսուցիչ է

Մեր կյանքում հանդիպող յուրաքանչյուր մարդ ուսուցիչ է: Մեկը սովորեցնում է մեզ երջանիկ լինել, մյուսը սովորեցնում է ներել, երրորդը սովորեցնում է ուրախանալ հասարակ բաներով: Ինչ-որ մեկն էլ ընդհանրապես ոչինչ չի սովորեցնում, այլ հակառակը` «կոտրում է» մեզ: Բայց դրանով նա սովորեցնում է մեզ լինել ուժեղ: Մեկի հետ մի քանի վայրկյան խոսելով մենք մի ոլորտից ենք գիտելիք ստանում, մյուսի հետ խոսելով` այլ ոլորտից: […]

Հեղ. · Օգոստոս 12, 2012 · 0 մեկնաբանություն ·

20 խորհուրդ. ինչպես գրավել մարդկանց սրտերը

20 խորհուրդ. ինչպես գրավել մարդկանց սրտերը

1. Մի փորձեք երևալ խելացի՝ եղեք խելացի, 2. Խոսեք դիմացինին հետաքրքիր թեմաներով, 3. Բարևեք ժպիտով, 4. Անկեղծ եղեք, 5. Խոսելիս նայեք մարդու աչքերին, 6. Երբեմն ուղղակի լուռ լսեք, 7. Հաճախ արտասանեք մարդու անունը, 8. Հաճոյախոսություններ արեք, 9. Զսպեք զայրույթը, մի վիրավորեք, 10. Միշտ արեք այն, ինչ խոստացել եք, 11. Եղեք բարձր տրամադրությամբ, 12. Հարգանքով վերաբերվեք Ձեզ, 13. Շնորհավորեք ծննդյան տոները, […]

Ոչ կարևոր մարդիկ չկան

Ոչ կարևոր մարդիկ չկան

Կան երկու տեսակի մարդիկ: Նրանք, որոնց հետ մենք շփվում ենք պարբերաբար, օրինակ մեր հարազատները, հարևանները, ընկերները, գործընկերները և նրանք, որոնց հետ մենք շփվում ենք «մեկ անգամ», օրինակ ծաղկավաճառը, մատուցողը, տաքսու վարորդը, անձնագրային բաժնի աշխատողը և այլն: Սովորաբար մենք չենք շփվում երկրորդ խմբի մարդկանց հետ այնպես, ինչպես առաջինների, քանի որ մտածում ենք, որ նրանք մեր կյանքում ինչ-որ լուրջ դեր չեն խաղալու: […]

Հեղ. · Հունիս 20, 2012 · 7 մեկնաբանություն ·

Ինչպես բարևել մարդկանց. բարևի ուժը

Ինչպես բարևել մարդկանց. բարևի ուժը

Ինչպե՞ս է ստացվում, որ որոշ մարդիկ կարողանում են հեշտությամբ շփվել այլ մարդկանց հետ, իսկ մյուսները` ոչ: Այս հարցին չի կարելի պատասխանել միանշանակ, քանի որ պատճառները շատ են: Դրանցից մեկի` բարևի, մասին էլ այստեղ կխոսենք: Բարևով է սկսվում մարդկանց շփումը, բարևով է սկսվում օրը: Բարևով է առաջին անգամ դիմացինին փոխանցվում Ձեր տրամադրությունը: Բարևով է դիմացինը փորձում հասկանալ իր կարևորությունը: Ծանոթներիցս մեկը […]