Արժեթղթեր

Ինչո՞վ է հայտնի 1929թ-ի հոկտեմբերի 24-ը արժեթղթերի շուկայի պատմության մեջ

Ինչո՞վ է հայտնի 1929թ-ի հոկտեմբերի 24-ը արժեթղթերի շուկայի պատմության մեջ

Որպեսզի հասկանաք, թե ինչ ռիսկեր իր մեջ կարող է պարունակել արժեթղթերի շուկայում ներդրումները, կարդացեք այս հոդվածը: Այն մի օրվա մասին է, որն արժեթղթերի շուկայի պատմության մեջ մտավ «սև ուրբաթ» անվանմամբ: 20-ական թվականներին ԱՄՆ-ում մի ժամանակաշրջան էր, երբ բոլորը գնում էին արժեթղթեր՝ բանկիրներից մինչև սովորական վարսահարդարներ: Դա դարձել էր «անվտանգ» միջոց կապիտալը մի քանի անգամ բազմապատկելու: Ինդեքսներն այդ ժամանակ անընդհատ աճում […]

Հեղ. · Հուլիս 22, 2013 · 1 մեկնաբանություն ·

Արժեթղթերի շուկա. վարպետության դասեր Ալեքսանդր Էլդերից

Արժեթղթերի շուկա. վարպետության դասեր Ալեքսանդր Էլդերից

«Արժեթղթերի շուկայում հաջողության իմ ճանապարհը երկար է եղել. եղել են և՛ գլխապտույտ վերելքներ, և՛ մղձավանջային անկումներ: Շարժվելով առաջ կամ անցնելով ոլորապտույտով, ես մեկ անգամ չէ, որ «հարվածներ» եմ ստացել և «զրոյացրել» արժեթղթերի իմ հաշիվը: Բայց յուրաքանչյուր անհաջողությունից հետո, ես վերադառնում էի իմ աշխատանքին, գումար կուտակում, կարդում, մտածում, ճշգրտումներ անում, ապա կրկին վերադառնում շուկա», – ասում է Ալեքսանդր Էլդերը՝ պրոֆեսիոնալ թրեյդերը, […]

Արտոնյալ բաժնետոմսեր. ինչով են դրանք տարբերվում հասարակներից

Արտոնյալ բաժնետոմսեր. ինչով են դրանք տարբերվում հասարակներից

Ամեն անգամ, երբ մենք խոսում ենք բաժնետոմսերի մասին, մենք նկատի ունենք հասարակ բաժնետոմսերը: Սակայն կա բաժնետոմսերի մեկ այլ տեսակ՝ արտոնյալ բաժնետոմսեր: Արտոնյալ բաժնետոմսերը, հասարակ բաժնետոմսերի պես, ցույց են տալիս դրա սեփականատիրոջ իրավունքը ընկերության նկատմամբ: Այսինքն, եթե դու ունես որևէ ընկերության բաժնետոմսերի 1%-ը, դու դրա 1%-ի սեփականատերն ես, և կարևոր չէ՝ այդ բաժնետոմսերը հասարակ են, թե արտոնյալ: Այսինքն, բաժնետոմսերի հիմնական ֆունկցիայի […]

Yandex և Mail.ru. IPO

Yandex և Mail.ru. IPO

2010թ-ից սկսած ռուսական մի քանի խոշոր ինտերնետ ընկերություններ դուրս եկան IPO-ի արտասահմանյան ֆոնդային բորսաներում: Դրանցից գլխավոր երկուսը՝ Yandex-ն ու Mail.ru Group-ն էին: Նախկինում Ռուսաստանում նման խոշոր ինտերնետ ընկերությունները երբեք դուրս չէին եկել IPO-ի՝ այն էլ, օրինակ, Nasdaq-ում կամ լոնդոնյան ֆոնդային բորսայում: Սա Ռուսաստանի ինտերնետ շուկայի համար մեծ հաջողություն էր: Այս հոդվածում ուզում եմ խոսել այն մասին, թե ինչ կատարվեց այս […]

Ինչպես կարդալ ֆինանսական հաշվետվությունը

Ինչպես կարդալ ֆինանսական հաշվետվությունը

Մարդկանց համար, ովքեր հետաքրքրվում են արժեթղթերով, շատ կարևոր է սովորել կարդալ ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները: Դրանց մեջ երևում է ընկերության ֆինանսական վիճակը՝ ինչ պարտքեր ունի, որքան եկամուտ է ունեցել նախորդ տարիների ընթացքում, որքան ծախս ունի, աշխատում է շահույթով, թե վնասով, և այլն: Այս տվյալները ձեզ պետք են, որպեսզի որոշում կայացնեք՝ արժե արդյոք գնել տվյալ ընկերության բաժնետոմսերը, թե ոչ: Օրինակ, եթե դուք […]

Հնդկական բաժնետոմսերը գրավի՞չ են

Հնդկական բաժնետոմսերը գրավի՞չ են

Մի քանի օր առաջ տաքսում ռադիոյով նորություն եմ լսում. «Չինաստանում աշխատուժը գնալով թանկանում է… Հնարավոր է, որ նոր Չինաստան դառնա Հնդկաստանը, որտեղ էլ կձգտեն բոլոր խոշոր ընկերությունները»: Հնդկաստանի պոտենցիալի մասին խոսակցությունները միշտ էլ ականջովս ընկել են, սակայն երբեք չեմ ուսումնասիրել, թե ինչ վիճակում է գտնվում այդ երկիրը և ինչ զարգացում է դրան սպասում: Ամեն դեպքում, երբ վերադարձա տուն, որոշեցի գտնել, […]

Հեղ. · Հունվար 23, 2013 · 19 մեկնաբանություն ·

Բաժնետոմսեր. հնարավոր ռիսկերը

Բաժնետոմսեր. հնարավոր ռիսկերը

Գիտե՞ք երբ է մարդը վախենում ինչ-որ բան անել: Երբ լիովին չի պատկերացնում, թե ինչի մեջ է մտնում, ինչ հնարավոր ռիսկեր կան, ինչ կարող է լինել վատագույն դեպքում և ինչ` լավագույն: Իսկ երբ ամեն ինչ հստակ է, վախը երկրորդ պլան է մղվում և մարդը սկսում է պարզապես անել դա` կամ լավ կամ վատ: Բաժնետոմսերի հետ կապված բազմաթիվ կարծիքներ եմ լսել: Ոմանց […]

Հեղ. · Հունվար 20, 2013 · 4 մեկնաբանություն ·

Երբ են բացվում ֆոնդային բորսաները

Երբ են բացվում ֆոնդային բորսաները

Աշխարհում կան 150-ից ավելի ֆոնդային բորսաներ: Դրանց ցանկը կարող եք տեսնել այստեղ: Ֆոնդային բորսաները չեն աշխատում շուրջօրյա, այլ մյուս բոլոր ընկերությունների պես ունեն իրենց աշխատանքային օրերն ու ժամերը: Օրինակ, ԱՄՆ-ում ֆոնդային բորսաներն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ՝ չներառած տոնական օրերը: Իսկ աշխատանքային ժամերի մասին ինֆորմացիան կարող եք տեսնել հոդվածի երկրորդ մասում: Նշեմ միայն, որ մի շարք երկրներում ամառային/ձմեռային ռեժիմի անցման հետ […]

Հեղ. · Դեկտեմբեր 28, 2012 · 0 մեկնաբանություն ·

Ի՞նչի համար են ֆոնդային ինդեքսները

Ի՞նչի համար են ֆոնդային ինդեքսները

Երբ նոր էի սկսել զբաղվել բաժնետոմսերով, երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչու են ներդրողները հետևում ֆոնդային ինդեքսներին, ինչպես է դրանց շարժն ազդում նրա վրա, որպեսզի որոշես` գնե՞ս տվյալ ընկերության բաժնետոմսերը, թե ոչ, մինչև մի օր ընկերս բացատրեց դրանց նշանակությունը: Սկզբում եկեք հասկանանք, թե ինչ են ինդեքսները: Ինդեքսները բնութագրում են ոչ թե կոնկրետ ընկերության բաժնետոմսերի, այլ ընկերությունների որոշակի խմբի բաժնետոմսերի վիճակը […]

Հեղ. · Դեկտեմբեր 18, 2012 · 17 մեկնաբանություն ·

Վերջին տարում LinkedIn-ը թանկացել է գրեթե 2 անգամ

Վերջին տարում LinkedIn-ը թանկացել է գրեթե 2 անգամ

Այսօր խոսելու ենք աշխարհի ամենաճանաչված սոցիալական ցանցերից մեկի՝ LinkedIn-ի մասին: Սոցիալական ցանցերի աշխարհում այն գտնվում է այնպիսի հզորների կողքին, ինչպիսիք են Facebook-ը, Twitter-ը կամ Pinterest-ը: Իմիջիայլոց, նշված սոցիալական ցանցերի մեջ LinkedIn-ը առաջինն էր, որ դուրս եկավ IPO-ի: Դա տեղի ունեցավ 2011թ-ի մայիսին: Ի տարբերություն IPO իրականացրած մյուս առաջատարի՝ Facebook-ի, LinkedIn-ի ֆինանսական ցուցանիշները դրական են: Բաժնետոմսերի գինն այս պահին $114.5 է: […]

Հեղ. · Դեկտեմբեր 12, 2012 · 0 մեկնաբանություն ·

Facebook-ի բաժնետոմսերը կընդգրկվեն Nasdaq-100 ֆոնդային ինդեքսում

Facebook-ի բաժնետոմսերը կընդգրկվեն Nasdaq-100 ֆոնդային ինդեքսում

Երկու օրից, դեկտեմբերի 12-ին (ըստ Bloomberg-ի), Facebook-ի բաժնետոմսերը կընդգրկվեն Nasdaq-100 ֆոնդային ինդեքսում: Դրա շնորհիվ ընկերության բաժնետոմսերը կդառնան ավելի գայթակղիչ ներդրողների համար, քանի որ ինդեքսում ընդգրկվելը մեծացնում է ընկերության հանդեպ վստահությունը: Նաև որոշ ներդրողներ ներդնում են ոչ թե կոնկրետ բաժնետոմսերում, այլ ինդեքսներում: Nasdaq-100-ում Facebook-ը կզբաղեցնի հնդկական Infosys ընկերության տեղը: Ինդեքսում ընկերության ընդգրկման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ Facebook-ի IPO-ի ժամանակ, […]

Հեղ. · Դեկտեմբեր 10, 2012 · 5 մեկնաբանություն ·

Starbucks սրճարանների ցանցի նոր ձեռքբերումը

Starbucks սրճարանների ցանցի նոր ձեռքբերումը

Ամերիկյան՝ սուրճի խանութների և սրճարանների խոշորագույն ցանցն ունեցող Starbucks ընկերությունը հայտարարել է թեյի վաճառքով զբաղվող Teavana Holdings ընկերության ձեռքբերման մասին: Գործարքի գումարը կազմելու է 620 միլիոն դոլար: Teavana-ի յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց Starbucks-ը կվճարի 15,5 դոլար, որը 54 տոկոսով ավելին է ընկերության բաժնետոմսերի շուկայական գնից: Գործարքի մասին նորությունն ի հայտ գալուց հետո Teavana-ի բաժնետոմսերի գինն աճել է 52,5 տոկոսով՝ դառնալով 15,45 […]

Հեղ. · Նոյեմբեր 16, 2012 · 0 մեկնաբանություն ·

Կտրուկ անկում արժեթղթերի շուկայում

Կտրուկ անկում արժեթղթերի շուկայում

Նախագահական ընտրություններն ավարտված են. Օբաման վերընտրվեց: Արժեթղթերի շուկան անհապաղ արձագանքեց այդ լուրին կտրուկ անկումով: Ինչո՞ւ այդպես եղավ: Ներդրողների սրտով չէ Օբամայի վարած սոցիալական քաղաքականությունը. նա բարձրացնում է հարկերը, ինչն անհարմար դրության մեջ է դնում գործարարներին: Զգալիորեն ընկել են տեխնոլոգիական ընկերությունների արժեթղթերի գները: Apple ընկերության բաժնետոմսերի գինը մայիս ամսվանից այս կողմ երբեք այդքան ցածր չի եղել` 537 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց: […]

Հեղ. · Նոյեմբեր 9, 2012 · 0 մեկնաբանություն ·

Facebook. ի՞նչ է սպասվում

Facebook. ի՞նչ է սպասվում

Ուսումնասիրելով տեխնո-լոգիական ընկերությունների բաժնետոմսերի վիճակը՝ կամա թե ակամա հերթը հասնում է Facebook-ին: Երևի թե կարիք չկա ժամանակ ծախսել ևս մեկ անգամ ներկայացնելու մեր օրերի ամենամեծ սոցիալական ցանցի ստեղծման և զարգացման պատմությունը: Անցնենք ավելի կարևոր իրադարձություններին: Այս տարի տեղի ունեցավ Facebook-ի երկար սպասված IPO-ն: Երևի որոշ չափով տեղյակ եք, թե ինչ եղավ դրանից հետո. պարզվեց, որ բաժնետոմսերի գինը խիստ գերագնահատված էր, […]

Հեղ. · Հոկտեմբեր 23, 2012 · 2 մեկնաբանություն ·

Amazon.com. բաժնետոմսեր

Amazon.com. բաժնետոմսեր

Այսօր Ձեր ուշադրությունն ուզում եմ գրավել օնլայն առևտրի արդի ամենահզոր ընկերության՝ Amazon-ի վրա: Ընդհանուր առմամբ, իմ նպատակն է ներկայացնել ընկերություններ, որոնց արժեթղթերը հետաքրքրություն են ներկայացնում, այսինքն դրանց բաժնետոմսերի գինը հնարավոր է կտրուկ աճի կամ նվազի ապագայում, կամ այն հաստատուն կերպով աճում կամ նվազում է ժամանակի ինչ-որ հատվածում:

Հեղ. · Հոկտեմբեր 22, 2012 · 4 մեկնաբանություն ·

Google-ի բաժնետոմսերը կտրուկ անկում են ապրել

Google-ի բաժնետոմսերը կտրուկ անկում են ապրել

Երեկ` հոկտեմբերի 18-ին, Google ընկերության բաժնետոմսերի արժեքն ընկել է 755 դոլարից մինչև 695: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ընկերությունն անսպասելիորեն հրապարակել է իր եկամուտների մասին քառամսյակային հաշվետվությունը: Ըստ դրա` ընկերության եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է $14.1 մլրդ, իսկ EPS-ը (մեկ բաժնետոմսին բաժին ընկնող եկամուտը)` $6,53: Այս թվերը վերլուծաբանների սպասվածից քիչ են եղել, ինչի հետևանքով էլ բաժնետոմսերի գնի […]

Հեղ. · Հոկտեմբեր 19, 2012 · 4 մեկնաբանություն ·

Ընկերության շուկայական կապիտալիզացիա. ի՞նչ է դա…

Ընկերության շուկայական կապիտալիզացիա. ի՞նչ է դա…

Եթե հետաքրքրվում եք արժեթղթերով կամ կարդում եք նորություններ միջազգային շուկաներից, ապա կարծում եմ բազմիցս լսած կլինեք «ընկերության շուկայական կապիտալիզացիա» կամ ռուսերեն “рыночная капитализация компании” արտահայտությունը: Մինչև հասկանալը, թե ինչ է դա, եկեք հասկանանք, թե ընդհանրապես ինչպես են որոշում ինչ-որ ընկերության գինը: Անենք դա օրինակի օգնությամբ: Ենթադրենք կա տաքսի ծառայություն, որն ունի 10 մեքենա: Տաքսի ծառայությունն անվանենք «Սըքսես»: «Սըքսես» տաքսի ծառայության […]

Հեղ. · Սեպտեմբեր 12, 2012 · 5 մեկնաբանություն ·

Չինաստանի կոմունիստական կուսակցության կայքն ավելի թանկ արժե, քան New York Times-ը

Չինաստանի կոմունիստական կուսակցության կայքն ավելի թանկ արժե, քան New York Times-ը

Չինաստանը շարունակում է զարմացնել… 2012թ-ի ապրիլի 27-ին Չինաստանի կոմունիստական կուսակցության կայքը՝ people.cn-ը, դուրս եկավ IPO-ի՝ դառնալով չինական պետական լրատվամիջոցներից առաջինը, որը դուրս է եկել ֆոնդային բորսա: IPO-ին հաջորդող որոշ վերելքներից ու վայրէջքներից հետո ընկերության բաժնետոմսերի գինն այսօր աճել է և կայքը գնահատվում է 10.33 մլրդ յուան կամ մոտ 1.6 մլրդ դոլար: Դա մոտ 1.2 անգամ ավելին է, քան New York […]

Հեղ. · Օգոստոս 24, 2012 · 0 մեկնաբանություն ·

Nokia-ն անակնկալներ է մատուցում

Nokia-ն անակնկալներ է մատուցում

Չնայած վերջին ժամանակներս իր ծանր վիճակին, աշխատողների կրճատմանը, գործարանների փակմանը և վաճառքների ծավալի նվազմանը, Nokia ընկերությունը շարունակում է հաջողություններ գրանցել: Մի քանի օր առաջ localytics.com կայքում հրապարակված տեղեկության համաձայն Nokia-ի մասնաբաժինը Windows Phone հեռախոսների շուկայում աճել է մինչև 59% և դա չնայած նրան, որ այս տարվա հունվարին այդ թիվը կազմել է ընդամենը 22%: Այսինքն, այդ ցուցանիշով ֆիննական ընկերությունն այս պահին […]

Հեղ. · Օգոստոս 24, 2012 · 6 մեկնաբանություն ·

Facebook-ի բաժնետոմսերի գինն ընկել է 2 անգամ

Facebook-ի բաժնետոմսերի գինն ընկել է 2 անգամ

Facebook սոցիալական ցանցի բաժնետոմսերի գինն ընկել է 2 անգամ: Հիշեցնեմ, որ մայիսի 18-ին ընկերության բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխման ժամանակ դրանց շուկայական գինը $38 էր: Այսօր Facebook-ի բաժնետոմսերի շուկայական գինը տատանվում է $19-ի սահմաններում: Սակայն այս պահին ընկերության ոչ բոլոր բաժնետոմսերն են շրջանառվում շուկայում: Դրանց մի մասը, որը գտնվում է ընկերության ներդրողների և հին ու նոր աշխատակիցների մոտ, չէին կարող հանվել ազատ […]

Հեղ. · Օգոստոս 22, 2012 · 5 մեկնաբանություն ·
error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»