Ժամանակի կառավարում

Ինչո՞վ ես դու այսօր զբաղվել. День Сурка

Ինչո՞վ ես դու այսօր զբաղվել. День Сурка

Երեկ ընկերներիցս մեկի հետ խոսում էինք ժամանակի պլանավորումից: Նա մի օրինակ բերեց, որը դուրս շատ եկավ և որոշեցի անպայման գրել: Արդյոք դիտե՞լ եք День Сурка ֆիլմը: Ֆիլմը պատմում է մի լրագրողի մասին, ով եկել է հեռավոր քաղաքներից մեկը` լուսաբանելու ձմեռվա գլխավոր իրադարձությունը` «Արջամուկի օրը»: Բայց ինչ-որ բան է տեղի ունենում և ամեն առավոտ նա սկսում է զարթնել նույն օրը: Այսինքն, […]

Հեղ. · Հունվար 18, 2013 · 5 մեկնաբանություն ·

Ինչու է թռչում ժամանակը և ինչպես անել, որ այն չթռչի

Ինչու է թռչում ժամանակը և ինչպես անել, որ այն չթռչի

Այս արտահայտությունները կարծում եմ բազմիցս լսած կլինեք` «ժամանակը թռչում է», «ոնց որ երեկ լիներ», «արդեն մի տարի անցա՞վ»: Միգուցե դուք ինքնե՞րդ երբեմն այդպես եք ասում: Նման զգացողությունները ես շատ լավ հասկանում եմ, քանի որ ինքս բազմիցս զգացել և ապրել եմ դա: Սակայն վերջին տարիները, հատկապես վերջին մեկ տարին, անկեղծորեն, ինձ համար ոչ միայն «չեն թռչել», այլ անցել են շատ դանդաղ […]

Հեղ. · Նոյեմբեր 7, 2012 · 3 մեկնաբանություն ·

Որքա՞ն ժամանակ անցկացնել Facebook-ում

Որքա՞ն ժամանակ անցկացնել Facebook-ում

Շաբաթօրյա այս հաճելի, արևոտ առավոտյան որոշեցի խոսել Facebook սոցիալական ցանցի, ավելի շուտ մեր կյանքի վրա դրա ազդեցության մասին: Ընդհանրապես, ես Facebook սոցիալական ցանցը շատ եմ սիրում: Այն «լուրջ է». ոչ այնպես, ինչպես Հայաստանում օգտագործվող մի շարք այլ սոցիալական ցանցեր: Facebook-ը հիանալի հարթակ է նաև բիզնեսի զարգացման համար: Facebook-ի հենց այդ հնարավորությունն եմ ես ավելի հաճախ օգտագործում: Ինչպես նաև, Facebook-ի գլխավերևում […]

Հեղ. · Սեպտեմբեր 22, 2012 · 3 մեկնաբանություն ·

Կրկին հետաձգո՞ւմ եք

Կրկին հետաձգո՞ւմ եք

Անշուշտ մեզանից շատերը, եթե ոչ հիմա, ապա դեռահասության տարիներին իրենց առջև դրված խնդիրները (պատրաստել դասերը, նոր եռանդով սկսել աշխատանքը և այլն) որոշել են ի գործ դնել երկուշաբթի օրվանից կամ ասենք ամսվա սկզբից: Ինչո՞ւ սպասել: Իսկ եթե օրը դեռ երեքշաբթի՞ է: Անհասկանալի մտածելակերպ, որի շուրջ մի փոքր խորհելու դեպքում կհասկանանք, որ այդ ամենն ընդամենը հիմար տրամաբանության արդյունք է: Իսկ շատ հաճախ, […]

Հեղ. · Սեպտեմբեր 13, 2012 · 4 մեկնաբանություն ·

Թայմ մենեջմենթ

Թայմ մենեջմենթ

Երեկ ամբողջ օրը դիտում էի ձեռքիս տակ եղած “MBA Start” դասընթացի «Թայմ մենեջմենթ» բաժինը: Եվ որոշեցի ավելի լուրջ զբաղվել ժամանակի ղեկավարմամբ: Ժամանակի ղեկավարման լրջությունը միշտ էլ գիտակցել եմ ու դրա վրա միշտ էլ ուշադրություն դարձրել եմ: Սակայն գրառումների, նշումների ու վերլուծությունների տեսքով դրան դեռ չեմ անդրադարձել: Երբ մոտ մեկ տարի առաջ սկսեցի ֆինանսների ղեկավարմամբ զբաղվել, թվում էր, թե դժվար է […]

Հեղ. · Սեպտեմբեր 9, 2012 · 10 մեկնաբանություն ·

Խնայել վերջին 10 րոպեն

Խնայել վերջին 10 րոպեն

Ի՞նչ եք անում դուք, երբ աշխատանքի ավարտին մնում է 10 րոպե: Ի՞նչ եք անում դուք, երբ 10 րոպեից հյուր պետք է ընդունեք կամ 10 րոպեից հանդիպման պետք է գնաք: Բոլոր դեպքերում էլ, կարծում եմ, նույնը: Երբ դու անհամբերությամբ սպասում ես ինչ-որ բանի և ժամանակը գնալով մոտենում է և արդեն շատ քիչ է մնում, վերջին րոպեներն այլևս ոչնչի վրա չես կարողանում […]

Ժամանակը խնայելու 1 ոսկե կանոն

Ժամանակը խնայելու 1 ոսկե կանոն

Այս հոդվածում կխոսենք մի սովորության մասին, որը կարծում եմ, շատերին է ծանոթ: Հաճախ մենք որոշում ենք ինչ-որ բան անել, որն այդ պահին ճիշտ ենք համարում: Բայց հետո կեսից հասկանում ենք, որ դա «մերը չէ» կամ դա մեզ պետք չէ, բայց մենք չենք ուզում արածը կիսատ թողնել և որոշում ենք մինչև վերջ շարունակել: Այսինքն, մենք շարունակում ենք անել մի բան, որն […]

Հեղ. · Փետրվար 10, 2012 · 3 մեկնաբանություն ·

Զարթնել շուտ, թե՞ ուշ

Զարթնել շուտ, թե՞ ուշ

Կան մարդիկ, որոնք սիրում են երկար քնել: Կան նաև մարդիկ, որոնք չեն կարողանում երկար քնել: Օրինակ, ես այն մարդկանցից եմ, որոնք չեն կարողանում երկար քնել, բայց շատ լավ հասկանում եմ մարդկանց, որոնք ուզում են երկար քնել 🙂 Մի խոսքով.. եկեք մի քիչ քննարկենք: Այն, որ քնելն անհրաժեշտ է մարդու բնականոն կյանքի համար, կարծում եմ պարզ է: Իսկ թե որքան քնելով […]

Հեղ. · Փետրվար 5, 2012 · 10 մեկնաբանություն ·

Մաքրեք Ձեր ուղեղը «բաց» մտքերից

Մաքրեք Ձեր ուղեղը «բաց» մտքերից

Ի՞նչ է նշանակում «բաց» մտքեր: «Բաց» մտքերը դրանք այն գործերի և անելիքների մասին մտածմունքներն են, որոնք Դուք պետք է անեք, բաց դեռ չեք արել: Օրինակ, Դուք զարթնել եք առավոտյան և գիտեք, որ օրվա ընթացքում պետք է զանգահարեք Ձեր ընկերոջը, պետք է կատարեք կոմունալ վճարումները, պետք է աշխատանքի վայրում ինչ-որ գործեր անեք, պետք է Ձեր հեռախոսը տանեք վերանորոգման, պետք է տան […]

Հեղ. · Դեկտեմբեր 7, 2011 · 2 մեկնաբանություն ·

Մի հետաձգեք այսօրվա գործը վաղվան

Մի հետաձգեք այսօրվա գործը վաղվան

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ մարդկանց 20%-ը սովորություն ունի հետաձգել իր գործերը վաղվան: Այդպիսի մարդկանց ուղեղում որոշ ժամանակ անց խառնաշփոթ է սկսվում, քանի որ անավարտ ու կուտակված գործերն անընդհատ հիշեցնում են իրենց մասին և մարդու մոտ իրավիճակը կառավարել չկարողանալու զգացում է առաջանում: Իսկ պատճառն այն է, որ մարդիկ չեն կարողանում առանձնացնել շտապ ու կարևոր գործերը երկրորդայիններից, չեն կարողանում կազմակերպել իրենց […]

Հեղ. · Նոյեմբեր 27, 2011 · 2 մեկնաբանություն ·

Սովորեք պլանավորել

Սովորեք պլանավորել

Եթե ցանկանում եք հասնել ձեր նպատակներին, ապա սովորեք պլանավորել: Ես հասկանում եմ, որ ձեզ համար միգուցե խորթ է անգամ պլանավորում գաղափարը, բայց դա շատ կարևոր է անել: Ինչո՞ւ մարդիկ չեն սիրում պլանավորել: Առաջին պատճառն այն է, որ պլանավորումն իրենից ներկայացնում է գործընթաց և բավական մանրակրկիտ գործընթաց: Շատ մարդկանց այդ գործընթացը դուր չի գալիս` այն նյարդայնացնում է նրանց: Եվ երկրորդը, մարդիկ […]

Հեղ. · Նոյեմբեր 16, 2011 · 3 մեկնաբանություն ·

Պլանավորեք ձեր ժամանակը

Պլանավորեք ձեր ժամանակը

Սա շատ կարևոր թեմա է, այդ պատճառով էլ խնդրում եմ մեծ ուշադրություն դարձնել այն ամենի վրա, ինչի մասին կխոսվի ներքևում: Բոլորս էլ գիտենք, թե ինչ արագ է երբեմն «թռնում» ժամանակը: Թվում է, թե հենց նոր զարթնեցինք, բայց չենք էլ հասցնում ինչ-որ բան անենք, երբ արդեն մթնում է: Դա կրկնվում է նաև հաջորդ օրը, մյուս օրը, դրա հաջորդ օրը: Եվ այդպես […]

Հեղ. · Օգոստոս 23, 2011 · 3 մեկնաբանություն ·