Ժեստերի լեզուն

Ժեստերի լեզուն. Ալլան Պիզի սեմինարը

Ժեստերի լեզուն. Ալլան Պիզի սեմինարը

Այս հոդվածում ուզում եմ ներկայացնել ժեստերի լեզվի աշխարհի լավագույն մասնագետներից մեկի՝ ավստրալիացի Ալլան Պիզի սեմինարը Ռուսաստանում: Նման մասշտաբի մասնագետի սեմինարների տոմսերի արժեքը Ռուսաստանում սկսվում է 500$-ից, այնպես որ վայելեք այն անվճար ձեր էկրանների առջև: Ալլան Պիզի մասին երկար չեմ ուզում խոսել. կարծում եմ ձեզանից շատերը ծանոթ են նրա «Մարմնի լեզուն» գրքին, որը միջազգային բեսթսելլեր է: Սեմինարի ընթացքում «ժեստերի լեզվի վարպետը» […]

Ժեստերի լեզուն. ձեռքերը մեջքի հետևում

Ժեստերի լեզուն. ձեռքերը մեջքի հետևում

Նկատած կլինեք, որ Բրիտանական թագավորական ընտանիքի անդամ շատ տղամարդիկ սովորություն ունեն քայլել գլուխը բարձր պահած, ծնոտն առաջ, ձեռքերը մեջքի հետևում: Եվ ոչ միայն անգլիական թագավորական ընտանիքի անդամներն են օգտագործում այդ ժեստը, այն բնորոշ է մի շարք երկրների թագավորական ընտանիքներին: Առօրյա կյանքում այս ժեստն օգտագործում են ոստիկանները հերթապահության ժամանակ, դպրոցի տնօրենը, երբ անցնում է բակով, բարձրաստիճան զինվորականները և պաշտոնյաները: Այդ պատճառով […]

Հեղ. · Դեկտեմբեր 26, 2012 · 2 մեկնաբանություն ·

Ժեստերի լեզուն. ականջի շոշափում, պարանոցի քորում

Ժեստերի լեզուն. ականջի շոշափում, պարանոցի քորում

Այս հոդվածում կխոսեմ միանգամից երկու ժեստերի մասին: Ականջի շոշափում Լսողի մոտ այս ժեստը պայմանավորված է դիմացինի խոսքերից պաշտպանվելու ցանկությամբ: Այն հանդիսանում է փոքր երեխայի մոտ հանդիպող այն ժեստի կատարելագործված, մեծական տարբերակը, երբ նա փակում է ականջները, որպեսզի չլսի ծնողների կշտամբանքը: Այս ժեստի այլ տարբերակներն են ականջախեցու շոշափումը, ականջի բլթակի քաշումը կամ ականջի ծալումն այնպես, որպեսզի այն ծածկի լսողական անցուղին: Այս […]

Հեղ. · Հունիս 26, 2012 · 1 մեկնաբանություն ·

Ժեստերի լեզուն. ափերի շփում

Ժեստերի լեզուն. ափերի շփում

Ափերի շփման միջոցով մարդիկ սովորաբար ցույց են տալիս իրենց դրական սպասումները: Խաղատանը զառեր նետող մարդը շփում է դրանք ափերի մեջ ի ցույց նրան, որ նա սպասում է հաղթանակի: Միջոցառման կամ սեմինարի վարողը շփում է ափերը մինչև հայտարարելը. «Մենք անհամբերությամբ սպասում ենք մեր հաջորդ մասնակցի ելույթին», իսկ ոգևորված վաճառքի գործակալը ներխուժում է պետի աշխատասենյակ և ափերը շփելով հուզախառը հայտարարում. «Մենք հենց […]

Ժեստերի լեզուն. օրինակներ

Ժեստերի լեզուն. օրինակներ

Այս հոդվածում կխոսենք նախորդ հոդվածներից մեկում գրված ժեստերից երկուսի մասին` ձեռքը բերանի մոտ և հպում քթի հետ, և կմեկնաբանենք դրանք հայտնի մարդկանց օրինակներով: Ուղղակի ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ «ձեռքը բերանի մոտ» ժեստի նշանակությունը հետևյալն է. երբ մարդը սուտ է խոսում, նա ենթագիտակցորեն փորձում է փակել բերանը, բայց ինչ-որ պահի փոշմանում է և առաջ են գալիս այլ` ավելի քողարկված և […]

Ժեստերի լեզուն. ձեռքսեղմում

Ժեստերի լեզուն. ձեռքսեղմում

Իրար ձեռք սեղմելու սովորությունը մարդկանց մոտ գալիս է դեռ հին ժամանակներից: Նախկինում, երբ մարդիկ հանդիպում էին, նրանք դեպի իրար էին պարզում իրենց բաց ափերը, որպեսզի ցույց տան, որ անզեն են: Այդ ժեստը ժամանակի ընթացքում ենթարկվում է փոփոխությունների և առաջ են գալիս մի շարք այլ ժեստեր, որոնցից է օրինակ ձեռքով ողջույնը օդում: Իսկ հին ժամանակների ողջույնի ժամանակակից տարբերակը կայանում է նրանում, […]

Հեղ. · Փետրվար 22, 2012 · 1 մեկնաբանություն ·

Ժեստերի լեզուն. բաց ափեր

Ժեստերի լեզուն. բաց ափեր

Հին ժամանակներից սկսած բաց ափերը կապվել են ազնվության, անկեղծության, նվիրվածության և վստահության հետ: Սովորաբար երդումը տալիս են բաց ափը սրտին դրած: Դատարանում ցուցմունք տալիս՝ ձախ ձեռքով բռնում են աստվածաշունչը, իսկ աջը ձեռքը՝ բաց ափը պարզած բարձրացնում են վերև, որպեսզի այն տեսնեն դատարանի բոլոր անդամները: Վաճառքի գծով գործակալներին սովորեցնում են նայել հաճախորդի ձեռքերին, երբ նրանք բացատրում են գնումից հրաժարվելու պատճառները, քանի […]

Հեղ. · Փետրվար 1, 2012 · 5 մեկնաբանություն ·

Ժեստերի լեզուն. ձեռքը բերանի մոտ

Ժեստերի լեզուն. ձեռքը բերանի մոտ

Ամենամեծ սխալներից մեկը, որը թույլ են տալիս նորեկները մարդու ժեստերը ուսումնասիրելիս, ձգտումն է մեկնաբանել տվյալ ժեստը առանձին` մնացած ժեստերից և իրավիճակից անկախ: Օրինակ, ծոծրակը քորելը հազար ու մի բան կարող է նշանակել՝ թեփ, քրտնածություն, սուտ խոսել, անվստահություն կամ մոռացկոտություն: Կամ եթե ձմեռային ցուրտ մի օր ավտոբուսի կանգառում դուք տեսնում եք խաչված ոտքերով, ամուր խաչված ձեռքերով և գլուխը կախած մի մարդ, […]

Հեղ. · Հունվար 23, 2012 · 2 մեկնաբանություն ·

Ժեստերի լեզուն. ներածություն

Ժեստերի լեզուն. ներածություն

Հիշում եմ, որ ուսանող տարիներին սկսեցի ուսումնասիրել մարդու շարժումներն ու ժեստերի լեզուն: Դրա հանդեպ հետաքրքրությունը մոտս առաջացավ այն ժամանակ, երբ մի տեղ աչքովս ընկավ հետևյալ արտահայտություն՝ «մարդը կարող է քեզ խաբել, բայց նրա ժեստերը՝ ոչ»: Այդ ժամանակ պատկերացրեցի, թե ինչ առավելություն կունենամ ես, եթե հասկանամ մարդկանց ժեստերը, այսինքն այն ազդակները, որոնք մարդն ուղարկում է շրջապատ առանց գիտակցելու: Պատկերացրեք՝ դիմացինը ինչ-որ […]

Հեղ. · Հունվար 19, 2012 · 23 մեկնաբանություն ·
error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»