Անձնային աճ

Երկար մազերով տղամարդը

Երկար մազերով տղամարդը

Զինվորական ծառայության ժամանակ երկար մազերով մի տղա բերեցին զորամաս. մի բան, ինչը 10 տարի առաջ միանշանակ արձագանքներ չէր ստանում: Պատուհանից նայում էինք ու մտածում, որ տղայի համար ծառայությունը «դժվար» է անցնելու: Իրականում շատ սխալ էինք մտածում: Տղան կարճ ժամանակում դարձավ իրենց գումարտակը «կարգավորող» անձանցից մեկը:

Հեղ. · Դեկտեմբեր 14, 2016 · 0 մեկնաբանություն ·

Մեզ ղեկավարում են մեր սովորությունները

Մեզ ղեկավարում են մեր սովորությունները

Իրականում մեր կյանքը ղեկավարում են մեր սովորությունները: Եթե դուք ամեն առավոտ արթնանում եք ժամը 8-ին, պատրաստվում, որ ժամը 9-ին լինեք աշխատանքի վայրում, սովորության համաձայն նույն ճանապարհով և նույն տրանսպորտային միջոցով մեկնում եք աշխատանքի, աշխատում մինչև նույն ժամը, նույն ճանապարհով և նույն տրանսպորտային միջոցով վերադառնում եք, հեռուստացույցով դիտում նույն հաղորդումները նույն ժամերին, ապա ձեզ մոտ դա արդեն սովորություն է: Եվ կարևոր […]

Հեղ. · Հոկտեմբեր 12, 2016 · 0 մեկնաբանություն ·

Լավ գիրք գրելու մի քանի կանոններ

Լավ գիրք գրելու մի քանի կանոններ

Շարունակում եմ գրել երկրորդ գիրքս` «Կամքի ուժը»` սովորությունները ղեկավարելու մասին: Գրում եմ ու նկատում մի քանի օրինաչափություններ, որոնք, կարծում եմ, նպաստում են հասկանալի և հեշտ ընթեռնելի գիրք գրելուն: Ուզում եմ այդ փորձով կիսվել նաև ձեզ հետ:

Գիտակցություն` առանց դասակարգում

Գիտակցություն` առանց դասակարգում

Աշխարհը, որում ես կուզենայի ապրել, պետք է չունենա դասակարգում: Կյանքի բերումով, մարդու ապրելակերպից ելնելով` դասակարգումներ կլինեն ինքնստինքյան, բայց դասակարգում չպետք է լինի մարդու ուղեղում: Մարդը չպետք է իրեն բարձր դասի բնությունից, «միլիոնատերը»` անօթևանից, գործարարը` շինարարից, քրիստոնյան` մահմեդականից, քաղաքացին` գյուղացուց, «խելոքը»` «անխելքից», …

Հեղ. · Հունիս 10, 2016 · 0 մեկնաբանություն ·

Հատվածներ Լուիզա Հեյի 101 զորեղ մտքերից

Հատվածներ Լուիզա Հեյի 101 զորեղ մտքերից

Մտքերը, որ մենք մտածում և խոսում ենք, հաստատուն կերպով ձևավորում են մեր կյանքը։ Մեզանից շատերը բացասական մտածելակերպ ունեն և չեն գիտակցում այն վնասը, որ իրենք իրենց պատճառում են։ Սակայն ամեն ինչ կորած չէ, քանի որ մենք միշտ էլ կարող ենք փոխել մեր մտածելակերպը։ Երբ մենք սովորում ենք հետևողականորեն ընտրել դրական մտքեր և մտածել այդպես, հին, բացասական մտքերը հօդս են ցնդում […]

Հեղ. · Հունվար 26, 2016 · 1 մեկնաբանություն ·

Երբ հասկանում ես, որ դու Մեծ Օրգանիզմի մի մասն ես

Երբ հասկանում ես, որ դու Մեծ Օրգանիզմի մի մասն ես

Սովորաբար մենք տեսնում ենք մեզ առանձին. կանք ԵՍ և շրջակա աշխարհը: Շրջակա աշխարհում կա մեր ընտանիքը, բարեկամությունը, պետությունը, հետո գալիս է մեր մոլորակը՝ Երկիրը, այնուհետև այլ մոլորակներ, աստղեր, գալակտիկաներ… Գալակտիկաներից հետո գալիս են էլի ինչ-որ բաներ, որոնց մի մասը դեռ ուսումնասիրում ենք, մի մասն անհայտ է, մի մասն էլ երբեք չենք բացահայտի:

Հեղ. · Հունվար 7, 2016 · 0 մեկնաբանություն ·

Զարթուցիչ. ինչ-որ պահի մենք բոլորս կարիք ունենք «արթնանալու»

Զարթուցիչ.  ինչ-որ պահի մենք բոլորս կարիք ունենք «արթնանալու»

Երկար ժամանակ է, ինչ ես ուսումնասիրում եմ անձնային աճի և մարդու ներքին ուժերը բացահայտելու թեմաները: Մի քանի բան կա, որ ինձ կարող է անչափ ոգևորել: Դրանցից մեկը Սյուզան Բոյլի մասին պատմող տեսահոլովակն է, որն ամեն անգամ դիտելուց մարմնովս սարսուռ է անցնում: Հաջորդը Զարթուցիչն է. թրեյնինգ մեզ մոտ՝ Հայաստանում, որին կարող են մասնակցել բոլորը և որին ամեն անգամ մասնակցելուց թվում է, […]

Հեղ. · Նոյեմբեր 6, 2015 · 2 մեկնաբանություն ·

«Տհաճ զանգերի» սինդրոմը

«Տհաճ զանգերի» սինդրոմը

Այն, ինչը կպատմեմ հիմա, ընդամենը մեկն է այն բազմաթիվ դեպքերից, որոնք տեղի են ունեցել ինձ հետ ավելի վաղ տարիքում: Երբ ուսանող է, մի օր իմացա, որ մոտակա օրերին «տհաճ զանգ» եմ ստանալու: Առանց մանրամասնելու զանգի բնույթը՝ ասեմ միայն, որ զանգը պետք է ստանայի 3 օրվա ընթացքում: Հիշում եմ այդ ծանր երեք օրերը: Ամեն րոպե թվում էր, որ հեռախոսը ուր որ […]

Հեղ. · Նոյեմբեր 2, 2015 · 1 մեկնաբանություն ·

Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները

Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները

Տասնվեց տարեկանում ես հայտնվեցի կոմայում: Այն քսան րոպեներից, երբ բժիշկները պայքարում էին կյանքիս համար, ես ոչինչ չեմ հիշում, ի տարբերություն հարազատներիս, ովքեր քսան րոպե սարսափ ապրեցին: Կոմայում հայտնվելուս պատճառը խնջույքի ժամանակ ալկոհոլի չարաշահումն էր: Հաջորդ տարի դարձա ուսանող, և ինչպես նոր կյանք մտած երիտասարդներից շատերը, ովքեր ազատության հուժկու ալիքի հարված են զգում իրենց վրա, ես նույնպես սկսեցի ծխել: Ուսանողական և […]

Հեղ. · Սեպտեմբեր 19, 2015 · 0 մեկնաբանություն ·

Մտքերով մարդը կարող է բժշկել իրեն

Մտքերով մարդը կարող է բժշկել իրեն

Մենք դեռ այդքան զարգացած չենք. զարգացած չենք, որպեսզի հասկանանք այն, ինչը հասկանալու ենք հարյուրավոր տարիներ անց: Մտքի ուժը/ազդեցությունը մնում է առայժմ չբացահայտված: Այն, որ մտքերով մարդը կարող է ղեկավարել իր օրգանիզմը, մասնավորապես՝ բժշկել իրեն, մենք չենք կարողանում բացատրել: Սակայն բացատրել չկարողանալ չի նշանակում, որ դա այդպես չէ. պարզապես մենք դեռ չենք հասկանում մեխանիզմը: Պլացեբոյի օրինակը հայտնի է բոլորին: Մարդուն տալիս […]

Հեղ. · Հունիս 13, 2015 · 0 մեկնաբանություն ·

Ինչպե՞ս ձեռք բերել օգտակար սովորություններ

Ինչպե՞ս ձեռք բերել օգտակար սովորություններ

Այսօր ուզում եմ խոսել սովորությունների մասին, քանի որ մոտակա օրերիս ինտենսիվ աշխատանքը կապված է դրա հետ: 2000-ական թվականներին ավստրալիացի հետազոտողներ Մեգան Օթենը և Քեն Չենգը իրականացրեցին մի շարք գիտափորձեր: Նրանց առաջին գիտափորձի մասնակիցները մարդիկ էին, ովքեր թուլակազմ էին և ֆիզիկական վարժություններով չէին զբաղվում: Գիտափորձի ընթացքում մասնակիցները ստիպված էին շաբաթական 3 անգամ այցելել մարզասրահ` կատարելով ծանրության բարձրացման և աերոբիկ վարժություններ: Արդյունքում՝ […]

Հեղ. · Փետրվար 8, 2015 · 3 մեկնաբանություն ·

Ինչպես աշխատել շատ և հանգստանալ շատ

Ինչպես աշխատել շատ և հանգստանալ շատ

Մարդու քունը զարմանալի բան է: Մինչև հիմա էլ գիտնականները «գլուխ են ջարդում» հասկանալու համար, թե ինչու են մարդիկ քնում: Վերջերս մի տեսանյութ էի դիտում, որտեղ գիտնականների կողմից վարկած էր առաջ քաշվում, որ քնի ամենակարևոր նշանակություններից մեկը երազներ տեսնելն է: Նրանք նույնիսկ փորձեր էին կատարել, որ երբ մարդը երազ չի տեսնում քնած ժամանակ, նա սկսում է դրանք տեսնել արթուն ժամանակ: Այսինքն, […]

Հեղ. · Դեկտեմբեր 24, 2014 · 2 մեկնաբանություն ·

Ինչ ենք մենք կորցնում, երբ հետադարձ կապ չենք ստանում

Ինչ ենք մենք կորցնում, երբ հետադարձ կապ չենք ստանում

Մենք բոլորս հնարավորություն ունենք աճելու ավելի արագ, սխալվելու ավելի քիչ, լինելու ավելի կայացած, խելացի, ավելի լավ անձնավորություն: Խոսքը կախարդական հաբերի մասին չէ: Ես խոսում եմ հետադարձ կապի մասին:

Հեղ. · Դեկտեմբեր 17, 2014 · 8 մեկնաբանություն ·

Դու բավական ես

Դու բավական ես

Երկու շաբաթ առաջ պատիվ ունեցա անձամբ հանդիպելու մի աշխարհահռչակ բժիշկ-բիոէներգետիկի: Նրա մոտ ընդունելության էի գնացել ընդհանուր ախտորոշման նպատակով, նաև պարզապես զրուցելու: Բացի արտասովոր շնորհից, նա իր գործունեության ընթացքում հանդիպել էր շատ մարդկանց, այդ թվում՝ ծանր կամ անբուժելի հիվանդների: Հետաքրքիր էր, թե ի՞նչ կասեր նա ինձ` միջին վիճակագրական, երեսունին մոտ մարդուս, ի՞նչ խորհուրդներ կտար:

Հեղ. · Դեկտեմբեր 13, 2014 · 5 մեկնաբանություն ·

Արդյունավետության 5 խորհուրդ ավտոմրցավազքի չեմպիոնից

Արդյունավետության 5 խորհուրդ ավտոմրցավազքի չեմպիոնից

Մոտ մեկ տարի առաջ ես որոշեցի ավտոմեքենա վարել սովորել. թերևս այդ քայլին ինձ դրդեց մեծ անհրաժեշտությունը: Լինելով երկու` մինչև 3 տարեկան բալիկների մայրիկ և տեղափոխվելով քաղաքի ծայրամասերից մեկը` իմ ազատ տեղափոխվելու հնարավորությունները խիստ սահմանափակ էին: Այսօր ես երջանիկ եմ, որ հարկադրված դիմեցի այդ մարտահրավերին, քանի որ ոչ միայն ձեռք բերեցի նոր և շատ օգտակար հմտություն, այլ նաև հանդիպեցի նրան` իմ […]

Հեղ. · Դեկտեմբեր 3, 2014 · 16 մեկնաբանություն ·

Դավիթ Յանի գիրքը առողջ սննդի մասին

Դավիթ Յանի գիրքը առողջ սննդի մասին

Պարզվում է, որ հայտնի գործարար, ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանը նաև գրքեր է գրում և ոչ թե բիզնեսի, այլ ավելի սոցիալական և կարևոր հարցերի, օրինակ, առողջ սննդի մասին: «Հիմա ես ուտում եմ այն, ինչ ցանկանամ» գիրքն առայժմ չեմ կարդացել, բայց փոքրիկ տեսանյութը դիտելուց հետո (այն կարող եք գտնել հոդվածից հետո), սկսեցի ուսումնասիրել ամենօրյա սննդի մաս կազմող այն 4 բաղադրիչները, որոնց […]

Հեղ. · Հոկտեմբեր 4, 2013 · 0 մեկնաբանություն ·

Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ

Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ

Հաճախ պատասխանը մեզ գալիս է կանխազգացման կամ մտքի տեսքով այն պահին, երբ մենք բոլորովին չենք սպասում դրան: Մեզ հուշում է «ներքին ձայնը», որը շշնջում է. «գնա այսպես», «փորձիր սա», «զանգիր այս մարդուն» և այլն: Ենթագիտակցության հուշումները «կարդալու» և ներքին ձայնը լսելու ունակությունը միանգամից չի գալիս. դուք կտիրապետեք այն միայն ժամանակի ընթացքում: Մի տխրեք, եթե սկզբում դա ձեզ մոտ չստացվի: Մարդկանց […]

Հեղ. · Դեկտեմբեր 27, 2012 · 7 մեկնաբանություն ·

Ուզում եք գործն արագ անե՞ք: Մի շեղվե՛ք

Ուզում եք գործն արագ անե՞ք: Մի շեղվե՛ք

Այժմ խոսելու եմ մի բանից, որի բացասական ազդեցությունը ժամանակին զգում էի ինձ վրա ամեն օր: Խոսքը շեղվելու, գործի վրա հարյուր տոկոսով չկենտրոնանալու մասին է (թող լինի թեկուզ 80, 90%-ով): Օրինակ, գալիս նստում էի համակարգչի առաջ ու պետք է կարևոր նամակի պատասխանեի կամ նոր հոդված գրեի: Իրականում, դա կարող էր տևել 1 ժամ, բայց հաճախ այդ 1 ժամը վերածվում էր 3-4 […]

Հեղ. · Դեկտեմբեր 4, 2012 · 2 մեկնաբանություն ·

Բարձացրեք ձեր արդյունավետությունը 1%-ով

Բարձացրեք ձեր արդյունավետությունը 1%-ով

Ամերիկյան բասկետբոլի պատմության մեջ ամենահանճարեղ մարզիչը Փեթ Ռայլին էր, ով ղեկավարում էր «Լոս Անջելես Լեյքերս» թիմը: 1986թ-ին թիմի խաղացողները եկան եզրակացության, որ իրենք այլևս աճելու տեղ չունեն: Բայց նա համոզեց խաղացողներին լավացնել իրենց խաղն ընդամենը 1%-ով: Մեկ տոկոսը ծիծաղելի փոքր թիվ էր թվում, բայց Ռայլին խաղացողների համար փոքրիկ հաշվարկ արեց: Եթե տասներկու խաղացողներ խաղի 5 բաղադրիչներում բարելավեին իրենց խաղն ընդամենը […]

Հեղ. · Նոյեմբեր 26, 2012 · 1 մեկնաբանություն ·

Սովորում ենք, սովորո՜ւմ

Սովորում ենք, սովորո՜ւմ

Դպրոց, համալսարան, աշխատանք, մանկություն, երիտասարդություն, դեռահասություն, հասունություն, ծերություն: Կյանքի այս փուլերը մեզանից շատերն անցնում են: Ամեն մի փուլ իր առանձնահատկություններն ունի: Սկզբնական փուլերում մենք ավելի շատ սովորում ենք, իսկ հաջորդող փուլերում` կիրառում սովորածը: Սկզբնական փուլերում մենք ավելի բաց ենք նորը վերցնելու համար, հաջորդող փուլերում` չափից շատ զբաղված: Սկզբնական փուլերում մենք երազում ենք, թե ինչպես ենք կիրառելու մեր սովորածը, ինչ ենք […]

Հեղ. · Հոկտեմբեր 6, 2012 · 3 մեկնաբանություն ·