Հաջողակ ընկերություններ

Լեգենդար ընկերություններ. eBay

Լեգենդար ընկերություններ. eBay

Այսօր խոսելու ենք վերջին երկու տասնամյակների աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի՝ eBay-ի մասին: Ամեն ինչ սկսվում է նրանից, որ 90-ականների սկզբներին ֆրանսիական ծագում ունեցող ամերիկացի ծրագրավորող Պիեռ Օմիդյարը փոքրիկ ծրագիր է գրում իր անձնական կայքի համար, որի միջոցով մարդիկ կարող էին աճուրդով վաճառել որևէ ապրանք: Ինչպես հետագայում հաստատում է Օմիդյարը` ծրագիրը նա գրում է օգնելու համար իր հարսնացուին վաճառել չօգտագործվող կոնֆետների […]

Հեղ. · Օգոստոս 14, 2013 · 1 մեկնաբանություն ·

Լեգենդար ընկերություններ. Starbucks

Լեգենդար ընկերություններ. Starbucks

Այս հոդվածում ուզում եմ ներկայացնել շատերին հայտնի Starbucks սրճարանների և սուրճի խանութների ցանցի պատմությունը: Այն սկսվում է 1971թ-ին: Հիմնադրված լինելով դպրոցական երկու ուսուցիչների և գրողի կողմից, և սկզբում իրենից ներկայացնելով ընդամենը մեկ փոքրիկ սուրճի խանութ ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում, մոտ 4 տասնամյակում Starbucks-ը վերածվեց ընկերության, որն ունի տասնյակ հազարավոր սրճարաններ և սուրճի խանութներ աշխարհի տարբեր երկրներում: Տեսանյութում, որը կարող եք դիտել […]

Հեղ. · Հուլիս 31, 2013 · 1 մեկնաբանություն ·

Google-ը ներսից. National Geographic

Google-ը ներսից. National Geographic

Որպեսզի հասկանաք, թե ինչ հսկայական ընկերություն է Google-ը, դիտեք National Geographic-ի նկարահանած այս տեսանյութը: Եթե ամենասկզբում Google-ը միայն որոնում էր, որը հիմնված էր հետևյալ ալգորիթմի վրա՝ «ավելի մեծ կշիռ ունեն այն կայքերը, որոնց վրա ավելի շատ հղում կա», ապա այսօր Google-ը տասնյակ տարբեր ծառայություններ է, միլիարդների եկամուտ: Google-ը սովորական ընկերություն չէ (ինչպես իրենք են ասում), և նրանք չեն էլ պատրաստվում […]

Հեղ. · Հուլիս 29, 2013 · 4 մեկնաբանություն ·

Պիցցա Domino’s. փոքրիկ պատմություն և ֆրանչայզ

Պիցցա Domino’s. փոքրիկ պատմություն և ֆրանչայզ

Պիցցան աշխարհում ամենասիրված ուտելիքներից է: Միայն ԱՄՆ-ում գործում են ավելի քան 69 հազար պիցցերիաներ, իսկ պիցցայի շուկան այդ երկրում գնահատվում է տարեկան 35 միլիարդ դոլար: Վայրկյանում ԱՄՆ-ում վաճառվում է 350 պիցցա, իսկ միջին ամերիկացին տարեկան ուտում է 46 պիցցա: Ամերիկյան պիցցաների հսկայական բազմազանության մեջ 2-րդ տեղն իր մեծությամբ զբաղեցնում է պիցցա Domino’s-ը՝ զիջելով միայն հանրահայտ պիցցա Hut-ին: 1960թ-ին Թոմ և […]

MacCoffee-ի պատմությունը

MacCoffee-ի պատմությունը

Այսօր առավոտյան, երբ հերթական բաժակ MacCoffee-ն էի խմում, որոշեցի հենց դրա մասին էլ գրել: Չգիտես ինչու, ինձ թվում էր, որ MacCoffee-ն պատկանում է Nestlé-ին, բայց պարզվեց, որ ոչ: Maccoffee բրենդը պատկանում է սինգապուրյան Food Empire Holdings ընկերությանը: Այս ընկերությանն են պատկանում նաև մեզ հայտնի մի շարք այլ բրենդեր, ինչպիսիք են օրինակ Kracks-ը, MacTea-ն կամ MacChocolate-ը: Զարմանալին այն է, որ չնայած, […]

Չինաստանի ինտերնետ հսկաները. Tencent

Չինաստանի ինտերնետ հսկաները. Tencent

Կարծում եմ գիտեք, թե ինչ հսկայական շուկա է Չինաստանը բիզնեսի համար: Եվ խոսքը վերաբերվում է ոչ միայն տարբեր ապրանքներին, որոնցով այն մեզ մոտ տպավորված է, այլ նաև ինտերնետին: Չինաստանի ինտերնետ տեղեկատվական կենտրոնի տվյալներով Չինաստանում մոտ 538 միլիոն մարդ է օգտվում ինտերնետից, որը կազմում է երկրի բնակչության 40%-ը: Օգտվողների կեսից ավելին մինչև 25 տարեկան տղաներ ու աղջիկներ են, որոնք շաբաթական միջինում […]

Բրենդների ուղին. Adidas և Puma

Բրենդների ուղին. Adidas և Puma

1920թ-ի սկիզբ… Դասսլեր ընտանիքի ընտանեկան խորհուրդը որոշում է կոշիկի արտադրության ընտանեկան բիզնես սկսել: Նրանց առաջին արտադրանքը նախատեսված էր հեռացատկորդների պարապմունքների համար: Որպես հումք ծառայում էր զինվորական հին հագուստը, իսկ կոշիկի տակը՝ ստանում էին հին անվադողերից: Նորաբաց ընկերությունը կոչվում եր Դասսլեր:

Հեղ. · Փետրվար 16, 2013 · 0 մեկնաբանություն ·

Zynga. սոցիալական խաղերի առաջատարը

Zynga. սոցիալական խաղերի առաջատարը

Կարծում եմ` ձեզանից շատերը ծանոթ են Zynga ընկերությանը: Իսկ նրանց, ովքեր ծանոթ չեն, համառոտ ներկայացնեմ ընկերության պատմությունը: Zynga-ն կազուալ խաղերի առաջատար ստեղծողն է: Երբ ասում են սոցիալական խաղեր՝ հասկանում են Zynga: Ձեզանից շատերը կարծում եմ խաղացել են Zynga-ի ամենահանրահայտ խաղերից մեկը՝ FarmVille-ը, Facebook սոցիալական ցանցում: Այո, Zynga-ն սերտ կապեր ունի Facebook-ի հետ: Այդ երկու ընկերությունների նմանությունը երևում է նույնիսկ նրանց […]

Հեղ. · Հոկտեմբեր 29, 2012 · 5 մեկնաբանություն ·

Nokia-ն անակնկալներ է մատուցում

Nokia-ն անակնկալներ է մատուցում

Չնայած վերջին ժամանակներս իր ծանր վիճակին, աշխատողների կրճատմանը, գործարանների փակմանը և վաճառքների ծավալի նվազմանը, Nokia ընկերությունը շարունակում է հաջողություններ գրանցել: Մի քանի օր առաջ localytics.com կայքում հրապարակված տեղեկության համաձայն Nokia-ի մասնաբաժինը Windows Phone հեռախոսների շուկայում աճել է մինչև 59% և դա չնայած նրան, որ այս տարվա հունվարին այդ թիվը կազմել է ընդամենը 22%: Այսինքն, այդ ցուցանիշով ֆիննական ընկերությունն այս պահին […]

Հեղ. · Օգոստոս 24, 2012 · 6 մեկնաբանություն ·

10 ընկերություններ, որոնք մտել են մեր կյանք

10 ընկերություններ, որոնք մտել են մեր կյանք

Կան ընկերություններ, որոնք այնպես խորն են մտել մեր կյանք, որ առանց դրանց մենք մեզ արդեն չենք պատկերացնում: Մենք խմում ենք Lipton թեյ կամ Nescafe սուրճ, ուտում ենք Lays և Doritos չիպսեր, մեր սեղանից անպակաս են Coca Cola-ն, Sprite-ն ու Fanta-ն, մենք ծամում ենք Orbit կամ Juicy Fruit, ուտում ենք Snickers, Mars և Bounty, սափրվում ենք Gillete-ով, մազերը լվանում Head & […]

Հեղ. · Հունիս 29, 2012 · 3 մեկնաբանություն ·

Gillette: Համառությամբ վաստակած հաջողությունը

Gillette: Համառությամբ վաստակած հաջողությունը

Զարմանալի է, թե ինչպես ճշգրիտ են երբեմն գործում հաջողության օրենքները: Դրանցից մեկն ասում է՝ եթե գիտես, թե ինչ ես ուզում կյանքում և համառ շարժվում ես այդ ուղղությամբ, ապա վաղ թե ուշ կհասնես նպատակիդ: Gillette ապրանքանիշը կարծում եմ ծանոթ է բոլորին: Աշխարհի տարբեր ծայրերում տղամարդկանց մեծ մասը սափրվելիս նախընտրում են հենց Gillette: Սակայն Gillette-ը ոչ միայն սափրվելու միջոցներ են, այլ նաև […]

Հեղ. · Հունվար 17, 2012 · 4 մեկնաբանություն ·

Nokia. ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ

Nokia. ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ

Աշխարհում, որտեղ ինֆորմացիան դարձել է առավել կարևոր և պահանջված ապրանքներից մեկը, չկա թերևս մարդ, ով չգիտի բջջային հեռախոսի մասին: Հեռախոսի լավագույն ապրանքանիշը որոշելու նպատակով անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ 100 հարցվածներից 90-ը ընտրում են Nokia: Եվ դա հասկանալի է, քանի որ բջջային հեռախոսներ և հեռահաղորդակցական այլ սարքավորումներ արտադրող ֆիննական Nokia ընկերության հավասարն աշխարհում չկա: Այսօր Nokia-ի մասնաճյուղերը գտնվում են […]

Հեղ. · Փետրվար 12, 2011 · 2 մեկնաբանություն ·

AliBaba.com` խոշորագույն կայքը B2B տիրույթում

AliBaba.com` խոշորագույն կայքը B2B տիրույթում

Alibaba.com կայքը այսօր հանդիսանում է աշխարհում խոշորագույն ռեսուրսը B2B(բիզնեսը բիզնեսի համար) տիրույթում: Այն ուղղակի պաշտում են ամերիկյան և եվրոպական ընկերությունները, որոնք անընդհատ գտնվում են չինացի արտահանողների փնտրտուքների մեջ: Բացի այդ Alibaba-ն, աշխատելով Yahoo-ի հետ համատեղ, հանդիսանում է նաև խոշոր որոնողական համակարգ: Alibaba.com-ի հիմնադիր Ջեկ Ման այն մարդկանցից է, որոնք մեծացել են Չինաստանում մշակույթային հեղափոխության ժամանակ: Երբ Չինաստանի տնտեսությունը դառնում է […]

Հեղ. · Սեպտեմբեր 3, 2010 · 8 մեկնաբանություն ·

Google` նա գրավում է աշխարհը:

Google` նա գրավում է աշխարհը:

Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը Google ընկերության հիմնադիրներն են: Այս երկու ընկերների պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մարդկային տաղանդը, ստեղծագործ մոտեցումը, գործին նվիրվածությունն ու խիզախությունը կարող են դառնալ հաջողության գրավական: Նրանք տաղանդավոր երիտասարդներ են, որոնք Միացյալ Նահանգներում հանդիսանում են «ամերիկյան երազանքի» մարմնավորում:

Հեղ. · Սեպտեմբեր 3, 2010 · 5 մեկնաբանություն ·
error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»