Հաջողության գաղտնիքներ

Միացրե՛ք կետերը

Միացրե՛ք կետերը

Բոլորիս կյանքում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք, թվում է, իրար հետ կապ չունեն: Եթե մեր կյանքը պատկերենք որպես հարթություն, ապա իրադարձությունները կլինեն կետեր հարթության մեջ: Օրինակ, ինչ կապ ունի այն, որ մենք մեկնեցինք Գերմանիա, միջոցառման ժամանակ ծանոթացանք այդ մարդու հետ, համալսարանից դուրս մնացինք, սկսեցինք հեծանիվ վարել և գործնական առաջարկ ստացանք, որը մերժեցինք: Առաջին հայացքից` ոչ մի: Սակայն անցնում է որոշ […]

Նորը կառուցելու համար երբեմն պետք է հինն ամբողջությամբ քանդել

Նորը կառուցելու համար երբեմն պետք է հինն ամբողջությամբ քանդել

Երբ ես փոքր էի, միշտ զարմանում էի, թե ինչու են հսկայական շենքերը հատուկ պայթեցնում: Մի անգամ հայրս բացատրեց, որ այդպես տարածքն են ազատում, որպեսզի դրանց փոխարեն նորը կառուցեն: Ամեն դեպքում հասկանալը դժվար էր. եթե շենքն արդեն կա, այդքան աշխատանք է տարվել, ինչու այն չվերանորոգել, դրա վրա չկառուցել, ձևափոխել, այլ այդքան գործը նորից` զրոյից սկսել: Անցան տարիներ մինչև հասկացա, որ երբեմն […]

Դուք միշտ էլ կարո՛ղ եք ինչ-որ բան անել

Դուք միշտ էլ կարո՛ղ եք ինչ-որ բան անել

Մի ծեր մարդ միայնակ էր ապրում: Նա ցանկանում էր իր այգում կարտոֆիլ ցանել, սակայն դրա համար պետք էր փորել, իսկ նա արդեն ուժ չուներ: Նրա միակ որդին, ով կարող էր իրեն օգնել, գտնվում էր բանտում: Ծեր մարդը որոշում է նամակ գրել որդուն և պատմել իրավիճակի մասին:

Արդյունավետ հեռախոսային խոսակցություն վարելու կանոնները

Արդյունավետ հեռախոսային խոսակցություն վարելու կանոնները

Հեռախոսային գործնական շփումը հատուկ ոլորտ է, որը պահանջում է որոշակի հմտություններ։ Հստակ արտաբերիր խոսքերը, մի միացրու բարձրախոս, անընդհատ կրկնիր անունը՝ այս և այլ կանոններ հայտնի են և լայնորեն կիրառվում են։ Սակայն այստեղ կներկայացնեմ այն կանոննները, որոնք ձեր հեռախոսազրույցն առավել արդյունավետ կդարձնեն:

Հեղ. · Փետրվար 13, 2017 · 0 մեկնաբանություն ·

Մենք ինքներս ենք որոշում` ընկնե՞լ սթրեսի մեջ, թե՞ ոչ

Մենք ինքներս ենք որոշում` ընկնե՞լ սթրեսի մեջ, թե՞ ոչ

Ամուսինն աշխատանքից շտապում էր տուն: Ճանապարհին ընկավ և ոլորեց ոտքը: Կաղալով` շարունակեց ճանապարհը: Մտավ խանութ, որպեսզի սուրճ գնի: Պարզվեց, որ ընկնելիս կորցրել է դրամապանակը: Ցանկացավ զանգել կնոջը, բայց հասկացավ, որ հեռախոսը կոտրված է: Դուրս եկավ խանութից, և այդ պահին կողքով անցնող մոտոցիկլը, արագությամբ անցնելով ջրափոսի վրայով, վրան շպրտեց ցեխի շիթերը: Ցեխոտված շորերով և կաղալով` անցավ դիմացի մայթը, որպեսզի նստի: Մինչ […]

Հեղ. · Նոյեմբեր 11, 2016 · 0 մեկնաբանություն ·

Դուք չեք ընկնում, երբ շարժվում եք..

Դուք չեք ընկնում, երբ շարժվում եք..

Երբ մարդը դադարում է շարժվել ֆիզիկապես, նա կորցնում է իր առողջությունը: Երբ մարդը «չի շարժվում» գործերում, առաջընթաց չի ունենում։ Երբ մարդը «չի շարժվում» ընտանիքում, ընտանեկան կայունությունն է ընկնում: Երբ մարդը «չի շարժվում» իր մտածելակերպում, մտածելակերպը նույնն է մնում: Շարժումն ամենակարևորն է: Առանց շարժման մենք ընկնում ենք, շարժվելով՝ արդյունքների հասնում:

Հեղ. · Փետրվար 5, 2016 · 0 մեկնաբանություն ·

Վեր բարձրանալու արվեստը

Վեր բարձրանալու արվեստը

Երբեմն մեզ անհրաժեշտ է գիտակցել ընկնելու կարևորությունը: Իրականում, անկումները մեզ համար շատ անհրաժեշտ և կարևոր կյանքի փուլ են։ Երբ մենք ընկնում ենք, դրա միակ մեղավորը մենք ենք և դա գիտակցելը շատ կարևոր է, քանի որ միայն դա գիտակցելուց հետո ենք մենք կարողանում վերականգնվել։ Կարծո՞ւմ եք պետք է ինքներդ ձեզ մեղադրեք, որովհետև սխալ քայլեցիք կամ կրկին չարեցիք այն, ինչը ձեզ հաջողություն կբերեր կամ […]

Հեղ. · Հունվար 13, 2016 · 1 մեկնաբանություն ·

Կյանքում միշտ էլ տեղ կա սխրանքի. Հովհաննես Լոլոյան

Կյանքում միշտ էլ տեղ կա սխրանքի. Հովհաննես Լոլոյան

Վերջերս ծանոթացա մի մարդու հետ, ում՝ տարիներ առաջ կատարած սխրանքը հիացմունքի է արժանի: Հովհաննես Լոլոյանը 2004թ-ին անվասայլակով անցնում է մոտ 2400 կիլոմետր՝ անցնելով 7 երկրների տարածքով և հասնելով Գյումրիից Աթենք: Պատկերացնո՞ւմ եք: Մտքի ազատության և կամքի հսկայական ուժի պատմություն է սա:

Հեղ. · Դեկտեմբեր 9, 2015 · 1 մեկնաբանություն ·

Ես յուրահատուկ եմ

Ես յուրահատուկ եմ

Այսօր ուզում եմ խոսել մի զգացողության մասին, որը, համոզված եմ, շատերդ եք ունեցել: Կոչվում է այն այսպես. «Ե՛ս յուրահատուկ եմ»: 6-7 տարի առաջ հասուն տարիքի մի մարդու հետ էի հանդիպել և խոսելու ժամանակ այնքան անկաշկանդ մթնոլորտ ստեղծվեց, որ նա անկեղծացավ. «Ինձ թվում է՝ ես յուրահատուկ եմ»: Այդ խոսքերը մոտս տպավորվեցին և հիշում եմ այսքան տարիներ անց, քանի որ այդ պահին […]

Հեղ. · Փետրվար 14, 2015 · 1 մեկնաբանություն ·

Կյանքի հավասարակշռություն

Կյանքի հավասարակշռություն

Մոտ 2-3 տարի առաջ այն շրջանն էր, երբ ագահաբար կլանում էի ինքնազարգացման, հաջողության հասնելու հետ կապված ցանկացած ինֆորմացիա: Մի օր էլ դիտում էի Օլեգ Տինկովի մասին պատմող մի հաղորդում, որում ներկայացված էր, թե ինչպես է նա իր օրն անցկացնում: Ու հիշում եմ, թե որքան զարմացած էի, երբ տեսա, որ հաջողակ այդ գործարարը, ով, թվում է, «շնչելու ժամանակ» պետք է չունենար, […]

Հեղ. · Նոյեմբեր 2, 2014 · 3 մեկնաբանություն ·

Միջավայրը ձևավորում է մարդուն

Միջավայրը ձևավորում է մարդուն

Այն, որ միջավայրը ձևավորում է մարդուն, ես զգացել եմ սեփական մաշկի վրա, նաև այն զրույցների հիման, որոնք ունեցել եմ տարբեր մարդկանց հետ: Միջավայրը միայն մարդիկ չեն, չնայած շրջապատի մարդկանց ազդեցությունը մեր ձևավորման հարցում ահռելի է: Միջավայրը նաև կենցաղն է, մեր ապրելակերպը, մեզ շրջապատող իրերը: Միջավայրի ազդեցությունը հսկայական է, քանի որ այն ազդում է մեր ենթագիտակցության, մտածելակերպի, հետևաբար նաև սովորությունների և […]

Հեղ. · Հոկտեմբեր 10, 2014 · 5 մեկնաբանություն ·

Հանճարները

Հանճարները

Երեկ մի հիանալի ֆիլմ էի դիտում, որով ուզում եմ անպայման կիսվել ձեզ հետ: Ֆիլմը երկու երիտասարդների մասին է, ովքեր «գնում են» իրենց երևակայության հետևից, կրում են բազմաթիվ անհաջողություններ, բայց վերջիվերջո հասնում են հաջողության: Նրանցից մեկը գյուտարար է, ով անընդհատ նոր սարքավորումներ և կյանքը հեշտացնելու համար նախատեսված պարագաներ է հնարում, իսկ մյուսը՝ պետք է վաճառի դրանք: Սակայն միշտ չէ, որ ամեն […]

Հեղ. · Հունիս 15, 2014 · 4 մեկնաբանություն ·

Դու կարող ես ավելին… միայն թե սկսի՛ր

Դու կարող ես ավելին… միայն թե սկսի՛ր

Վաղուց այսպիսի հետաքրքիր տեսանյութ չէի դիտել հաջողության հիմունքների մասին: Այն հիմունքների, որոնք թույլ են տալիս մարդուն փոխել իր կյանքը՝ ինքնուրույն, համառորեն և վստահ: Կյանքը փոխելը իրականում սկսվում է մտքերից, սովորույթներից և վերաբերմունքից, բայց փոխել այն` կարող են միայն գործողությունները: Բայց որպեսզի այդ գործողությունները լինեն արդյունավետ և նպատակաուղղված, պետք է տեսադաշտում միշտ պահել ընդհանուր, մեծ պատկերը: Ժամանակ առ ժամանակ մենք պետք […]

Երբեք ուշ չէ ինչ-որ բան սկսելու համար. տարիքի մասին

Երբեք ուշ չէ ինչ-որ բան սկսելու համար. տարիքի մասին

2014թ-ի ձմեռն է: Չեք էլ հասցնի աչքը թարթել, երբ արդեն 2015 թվականն է: Այդ ժամանակ մեզանից յուրաքանչյուրը կամ կլինի նույն կետում կամ շարժված կլինի առաջ: Բայց ետ գանք 2014 թվական: Դուք ինչ-որ տարիքում եք, կյանքում որոշ բաներ հասցրել եք անել, որոշներն էլ՝ ոչ: Միգուցե սկսել եք, բայց կիսատ եք թողել, միգուցե ընդհանրապես չեք սկսել կամ էլ արդեն սկսել և ամեն […]

Հեղ. · Հունվար 30, 2014 · 4 մեկնաբանություն ·

Անհաջողության չմատնվելու լավագույն տարբերակը

Անհաջողության չմատնվելու լավագույն տարբերակը

Գիտեք ո՞րն է անհաջողության չմատնվելու լավագույն տարբերակը: Հմմ… երբեք ոչինչ չփորձել: Այո՛, երբեք չփորձել ինչ-որ բան, որը ձեր հարմարավետության գոտուց դուրս է: Այդ ժամանակ սխալվելու և անհաջողության մատնվելու հավանականությունն էլ կմոտենա զրոյի և դուք կարող եք այդ մասին նույնիսկ չմտածել: Սակայն դա այն է, ինչ ձեզ պե՞տք է: Կարծում եմ՝ ոչ, քանի որ այժմ դուք այստեղ եք:

Հեղ. · Դեկտեմբեր 17, 2013 · 4 մեկնաբանություն ·

«Հետադարձ կապի» ուժը

«Հետադարձ կապի» ուժը

Հետադարձ կապի մասին խոսելիս մենք ավելի հաճախ պատկերացնում ենք բիզնես ոլորտը: Եթե ավելի կոնկրետ և ավելի պարզ, տարբեր ընկերությունների կայքերի վրա, կարծում եմ, հանդիպած կլինեք «Հետադարձ կապ» հղումը: Կամ հանդիպած կլինեք հարցումներ, որտեղ ընկերությունները փորձում են հետադարձ կապ ստանալ իրենց նոր պրոդուկտի մասին: Բիզնեսները շատ լավ հասկանում են «հետադարձ կապի» ուժը, քանի որ դա թույլ է տալիս ավելի կատարյալ դարձնել […]

Հեղ. · Դեկտեմբեր 7, 2013 · 0 մեկնաբանություն ·

3 րոպեանոց ելույթ, որը փոխեց մարդկանց

3 րոպեանոց ելույթ, որը փոխեց մարդկանց

Ռադիսլավ Գանդապասը բիզնես-քոուչ է Ռուսաստանում: Ընդ որում, նա համարվում է այդ երկրի ամենատիտղոսակիր բիզնես-քոուչը: Նա աշխատում է խոշորագույն ընկերությունների առաջին դեմքերի, նախարարների հետ, կազմակերպում է կոնֆերանսներ, անցկացնում է սեմինարներ: Նման սեմինարներից մեկից մի հատված էլ ուզում եմ ներկայացնել ձեզ: Կարճ տեսանյութում Ռադիսլավը պատմում է մի պատմություն, թե ինչպես տարիներ առաջ ամերիկյան բուհերից մեկի շրջանավարտների առջև ելույթ է ունենում մի միլիարդատեր: […]

Հեղ. · Դեկտեմբեր 3, 2013 · 2 մեկնաբանություն ·

Կարդացեք Forbes

Կարդացեք Forbes

Հարգելի ընթերցող, ուզում եմ ուրախությամբ տեղեկացնել, որ արդեն լույս է տեսել «Forbes Հայաստան»-ի առաջին համարը և գործում է նաև համանուն կայքը՝ Forbes.am: Forbes-ը ամենահեղինակավոր ամսագրերից է գործարար աշխարհում և այժմ դուք հնարավորություն ունեք կարդալ այն հայերեն լեզվով: Ուստի սա իրադարձություն է նաև մեր երկրի գործարար միջավայրը ընդլայնելու, դրան նոր շունչ հաղորդելու, նոր գործարարների «ծննդին» նպաստելու համար: Ուզում եմ շնորհավորել և […]

Հեղ. · Նոյեմբեր 19, 2013 · 0 մեկնաբանություն ·

Երբեք ուշ չէ առաջ շարժվելու

Երբեք ուշ չէ առաջ շարժվելու

Հաճախ ասում են, որ ընտանիքը, կենցաղային պայմանները, հանգամանքները չեն թողնում մարդուն ինքնակատարելագործվել, զարգանալ, իրեն նոր բաներում փորձել, ստեղծել: Հիշեցի մի կնոջ պատմություն, որին ամուսինը ծեծում էր: Նա բաժանվում է ամուսնուց, ամուսնանում է այլ տղամարդու հետ, բայց նոր ամուսինը նրան նույնպես ծեծում է: Կինն արդեն ունի երեխաներ, նա կոտրված է, նա չգիտի ինչ անի: Բայց մի օր նա ուշքի է գալիս. […]

Հեղ. · Նոյեմբեր 14, 2013 · 0 մեկնաբանություն ·

Անմնացորդ հավատ ամուսնուն

Անմնացորդ հավատ ամուսնուն

19-րդ դարի 90-ական թվականներին Դեյտրոյտի էլեկտրական ընկերություններից մեկում շաբաթական 11 դոլարով մի երիտասարդ մեխանիկ էր աշխատում: Աշխատում էր նա օրեկան 10 ժամ, երբեմն էլ մինչև ուշ գիշեր շարունակում աշխատանքը իր ամբարում՝ փորձելով հայտնագործել շարժիչի նոր տեսակ: Նրա հայրը կարծում էր, որ տղան իզուր ժամանակ է կորցնում, հարևաններն էլ նրան խելագար էին անվանում: Ոչ ոք չէր հավատում, որ այդ ամենից ինչ-որ […]

Հեղ. · Հոկտեմբեր 15, 2013 · 2 մեկնաբանություն ·
error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»