Get Adobe Flash player
Get Adobe Flash player

Բաժին Հաջողության գաղտնիքներ

11 Փետ

Ինչո՞վ զբաղվել կիրակի օրը

Հեղինակ` Luka

Ամբողջ աշխարհում ընդունված է, որ կիրակի օրը հանգստյան օր է: Շատերն են ողջ աշխատանքային շաբաթվա ընթացքում անհամբեր սպասում, թե երբ է գալու կիրակին, որպեսզի մի քիչ հանգստանան, զվարճանան, շեղվեն առօրյա գործերից: Կիրակին անցկացնելու տարբեր ձևեր կան: Մարդկանց մի մասն ուղղակի տանը հանգստանում է, այսինքն ակտիվ ոչինչ չի անում, այլ պառկած հեռուստացույց է նայում կամ գիրք [...]

10 Փետ

Ժամանակը խնայելու 1 ոսկե կանոն

Հեղինակ` Luka

Այս հոդվածում կխոսենք մի սովորության մասին, որը կարծում եմ, շատերին է ծանոթ: Հաճախ մենք որոշում ենք ինչ-որ բան անել, որն այդ պահին ճիշտ ենք համարում: Բայց հետո կեսից հասկանում ենք, որ դա «մերը չէ» կամ դա մեզ պետք չէ, բայց մենք չենք ուզում արածը կիսատ թողնել և որոշում ենք մինչև վերջ շարունակել: Այսինքն, մենք շարունակում [...]

09 Փետ

Սովորել սխալների վրա

Հեղինակ` Luka

Կարծում եմ բազմիցս լսած կլինեք նման արտահայտություն՝ «սխալների վրա պետք է սովորել»: Կա դրա երկու տարբերակ՝ «սովորել սեփական սխալների վրա» և «սովորել ուրիշների սխալների վրա»: Ասում են, որ ավելի իմաստուն մարդիկ սովորում են ուրիշների սխալների վրա: Բայց քանի որ մենք իմաստուն չենք, այլ հասարակ մարդիկ ենք, ապա մեր դեպքում կարծում եմ պետք է գործի «սովորել [...]

08 Փետ

Արդյո՞ք ինքնավստահ եմ

Հեղինակ` Anulya

- Ես ինքնավստահ մարդ եմ, ես զարգացած մարդ եմ, ես խելացի եմ, ես փորձված եմ, ես գեղեցիկ եմ, ես հաջողակ եմ, ես… ես…

Ինչ-որ մեկից լսելով նման արտահայտություն` մտքումդ ասում ես. «Ըըը մի րոպեեե… նրա ասած որոշ հատկություններից ես չունեմ, նշանակում է ես զիջու՞մ եմ նրան…» Չէ, չէ սպասի՛ր, այստեղ պետք է միայն փոխել առաջին բառը` [...]

07 Փետ

Երբ ջղայնացած եք լինում` քնե՛ք

Հեղինակ` Luka

Առօրյայում կարող է լինել հազար ու մի պատճառ, ինչից մենք կարող ենք ջղայնանալ: ՀԻՇԵՔ` երբեք մի կայացրեք կարևոր որոշումներ, երբ դուք ջղայնացած եք: Սովորաբար ջղայնացած մարդը չի տիրապետում իրեն և անում է այն, ինչ չէր անի հանգիստ վիճակում: Մենք բոլորս էլ հասարակ մահկանացուներ ենք և ինչքան էլ փորձենք հանգիստ պահել մեզ և ղեկավարել մեր զգացմունքները, [...]

06 Փետ

Ինչպե՞ս են մտածում տարեց մարդիկ

Հեղինակ` Luka

Գիտնականներին հաջողվել է պարզել, որ տարեց մարդու ուղեղի աշխատանքն իր ճկունությամբ չի զիջում երիտասարդի ուղեղի աշխատանքին:

Մեզանից շատերը կարծում են, որ տարիքի հետ մարդու ուղեղի աշխատանքը թուլանում է: Չէ՞ որ տարեցները կորցնում են մտածելու ճկունությունը, հիշողությունը, դժվարությամբ են կայացնում որոշումներ և այլն: Մարդիկ, որոնք ունեն ծեր հարազատներ, շատ հաճախ վերաբերվում են նրանց ոչ այնպես լուրջ, ինչպես [...]

05 Փետ

Զարթնել շուտ, թե՞ ուշ

Հեղինակ` Luka

Կան մարդիկ, որոնք սիրում են երկար քնել: Կան նաև մարդիկ, որոնք չեն կարողանում երկար քնել: Օրինակ, ես այն մարդկանցից եմ, որոնք չեն կարողանում երկար քնել, բայց շատ լավ հասկանում եմ մարդկանց, որոնք ուզում են երկար քնել Մի խոսքով.. եկեք մի քիչ քննարկենք:

Այն, որ քնելն անհրաժեշտ է մարդու բնականոն կյանքի համար, կարծում եմ պարզ [...]

04 Փետ

Հենց ԱՅՍՕՐ

Հեղինակ` Anulya

Սա մի ծրագիր է, որն առաջակել է Դեյլ Քարնեգին իր գրքերից մեկում: Դրա հիմքը հետևյալն է «մեր կյանքն այն է, ինչ մենք դրա մասին մտածում ենք»: Ծրագրին պետք է հետևել ամեն օր: Այն ձեզ կօգնի խուսափել անհանգստությունից և ավելացնել կյանքի ուրախությունը:

Հենց այսօր ես կլինեմ երջանիկ: Դա նշանակում է, որ ես կառաջնորդվեմ Աբրահամ Լինքոլնի խոսքերով, որն ասել [...]

03 Փետ

Ֆինանսական անկախություն

Հեղինակ` Luka

Նայեք նկարում պատկերված զույգին: Քանի անգա՞մ եք նման զույգ տեսել մեր երկրում: Եթե ճիշտն ասեմ, ես ընդհանրապես չեմ տեսել: Իսկ գնացեք Միացյալ Նահանգներ: Այնտեղ այդ տարիքում մարդիկ ապրում են: ԱՄՆ-ում տարեց մարդիկ լողի են գնում, լեզուներ են սովորում, խնջույքներ են կազմակերպում, մեքենա են վարում, ճանապարհորդում են, իսկ Հայաստանո՞ւմ: Մեզ մոտ տարեցները կամ տանից դուրս [...]

03 Փետ

Ինչն է մարդուն դարձնում լիդեր

Հեղինակ` Luka

Իմ կարծիքով լիդերի մասին պատկերացումը տարբեր մարդկանց մոտ տարբեր է: Ոմանց կարծիքով լիդերը պետք է լինի ակտիվ, աչքի ընկնող, շատ խոսացող, ինչ-որ տեղ խիստ, միշտ մարդկանց ուղղություն ցույց տվող և իր ետևից տանող: Մյուսների կարծիքով իսկական լիդերը երբեք աչքի չի ընկնում, քիչ է խոսում, փոխարենը ավելի շատ գործում է և միշտ շարժվում է այն ուղղությամբ, [...]