Հաջողության պատմություններ

Էլոն Մասկը Կհան ակադեմիայում. ճանապարհ դեպի տիեզերք

Էլոն Մասկը Կհան ակադեմիայում. ճանապարհ դեպի տիեզերք

Կհան Ակադեմիայի և նրա հիմնադիր Սալման Կհանի մասին մենք արդեն պատմել ենք նախորդ հոդվածներից մեկում. մարդ, ով օնլայն ուսուցումը դարձրեց հետաքրքրաշարժ և մատչելի: Էլոն Մասկին՝ Paypal, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադրին, կարծում եմ, ձեզանից շատերը նույնպես արդեն ճանաչում են: Քիչ առաջ դիտում էի հետաքրքրագույն մի տեսանյութ, որում Մասկը հյուրընկալվել է Սալման Կհանին: Մեր օրերի Էդիսոնը պատմում է սկզբում անհավատալի թվացող […]

Bitcoin. ինչպես նորվեգացին դարձավ միլիոնատեր

Bitcoin. ինչպես նորվեգացին դարձավ միլիոնատեր

2009թ-ին նորվեգացի Կրիստոֆեր Կոխը աշխատում էր տվյալների կոդավորման հետ կապված իր թեզի վրա: Այդ ժամանակ, որպես օրինակ, նա ձեռք է բերում շուկայում նոր հայտնված bitcoin անունով թվային կրիպտո-արժույթի 5000 միավոր՝ վճարելով 150 կրոն ($26.6): Որոշ ժամանակ անց նա մոռանում է ձեռքբերման մասին և կրկին հիշում է դրա մասին 2013թ-ին, երբ հեռուստացույցով հանկարծ լսում է, որ տարիներ առաջ անհայտ bitcoin-ի մեկ […]

Հեղ. · Հունվար 29, 2014 · 1 մեկնաբանություն ·

Ընդունիր քեզ այնպիսին, ինչպիսին կաս. Էյմի Մալինզ

Ընդունիր քեզ այնպիսին, ինչպիսին կաս. Էյմի Մալինզ

Երջանկությունը նրա մեջ է, ինչը մենք արդեն ունենք: Այսօր ուզում եմ ներկայացնել ձեզ Էյմի Մալինզին: Ըստ «People» ամսագրի՝ նա աշխարհի 50 ամենագեղեցիկ կանանցից մեկն է: Նա դերասանուհի է, մոդել և մարզուհի: Տարբերությունը նմանատիպ մյուս կանանցից կայանում է նրանում, որ 6 ամսեկան հասակից Էյմին զրկված է եղել երկու ոտքերից: Բայց դա չի խանգարել նրան ռեկորդներ սահմանել վազք և հեռացատկ մարզաձևերում, հայտնվել […]

Հեղ. · Սեպտեմբեր 29, 2013 · 0 մեկնաբանություն ·

Ինչպես գրառումը Reddit-ում փոխեց Ջեյմս Էրվինի կյանքը

Ինչպես գրառումը Reddit-ում փոխեց Ջեյմս Էրվինի կյանքը

Ինչպես պատմեցի նախորդ հոդվածներից մեկում, հանրահայտ Reddit կայքի հիմնադիրը հայազգի Ալեքսիս Օհանյանն է: Որպեսզի հասկանաք, թե ինչ է իրենից ներկայացնում Reddit-ը և ինչպես այն կարելի է օգտագործել, պատմեմ մի փոքրիկ պատմություն: 2011թ-ին Reddit-ում մի այսպիսի հռետորական գրառում է արվում. «Ի՞նչ կլիներ, եթե ԱՄՆ ծովային հետևակը հանկարծ հայտնվեր Հռոմեական կայսրությունում՝ Հուլիոս Կեսարի ժամանակներում»: Դա մեկն էր այն հազարավոր գրառումներից, որ ամեն […]

Սոցիալական խաղի հաջողությունը. FarmVille

Սոցիալական խաղի հաջողությունը. FarmVille

Այն ստեղծվեց 2009թ-ի հուլիսին, իսկ օգոստոսին այն արդեն խաղում էին 33 միլիոն մարդ: ComScore-ի տվյալներով 2009թ-ի հունիսին Facebook այցելել էին մոտ 340 միլիոն մարդ: Ենթադրելով, որ հաջորդ 1-2 ամիսների ընթացքում պատկերը դժվար թե զգալի փոխվեր, ստացվում է, որ Facebook-ի այցելուների 10%-ը օգոստոս ամսին խաղում էր FarmVille: Դա բացառիկ ցուցանիշ է: Իսկ խաղը կայանում է հետևյալում. դուք աճեցնում եք ֆերմա, հող […]

Բիզնես 40-ից հետո. Kentucky Fried Chicken

Բիզնես 40-ից հետո. Kentucky Fried Chicken

Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում KFC-ն արդեն կա: Նույնիսկ նրանք, ովքեր արագ սննդի սիրահար չեն, ամեն դեպքում նկատած կլինեն «բարի պապիկի» նկարը, երբ պարզապես զբոսնում են փողոցում: Շատերը գիտեն Հարլանդ Սանդերսի (ավելի հայտնի որպես Գնդապետ Սանդերս) պատմությունը, իսկ նրանք, ովքեր չգիտեն, կարող են իմանալ այդ մասին 3 րոպեում: Սանդերսի պատմությունն ունի մի գլխավոր առանձնահատկություն: Մարդն այդ ամենին հասել է միայն […]

Մարիոն Լունա Բրեմ. անդունդից դեպի վեր, դեպի երջանկություն

Մարիոն Լունա Բրեմ. անդունդից դեպի վեր, դեպի երջանկություն

17 տարեկան հասակում Մարիոն Լունա Բրեմը Տեխասից ամուսնանում է զինվորականի հետ: Մեկ տարի անց ծնվում է նրանց առաջնեկը, ևս 5 տարի անց` 2-րդը: Ընտանիքն ապրում էր ուրախ և անհոգ: Սակայն 1984թ-ին Մարիոնի մոտ կրկնակի քաղցկեղ է հայտնաբերվում: Նա երկու ծանր վիրահատություն է տանում, սակայն անօգուտ: Բժիշկները նրան տալիս են 2-5 տարվա կյանք: Բայց դա դեռ վերջը չէր: Չցանկանալով կնոջ հետ […]

Ինչ անել, երբ գաղափարը չի աշխատում. Path.com-ի պատմությունը

Ինչ անել, երբ գաղափարը չի աշխատում. Path.com-ի պատմությունը

2010թ-ին Դեյվ Մորինն ու իր ընկերը սկսում են իրականացնել իրենց բիզնես գաղափարը` ստեղծելով path.com-ը` սոցիալական ցանց մոբայլ սարքավորումների համար: Նախագիծը սկսում է գործել 2010թ-ի նոյեմբերից: Ահա թե ինչ է պատմում դրա մասին Դեյվը. «Մենք երկար ժամանակ էինք ծախսել, որպեսզի աշխարհին ներկայացնենք մեր նոր պրոդուկտը և դա մեզ շատ էր դուր գալիս, քանի որ մենք ինքներս էլ օգտագործում էինք այն: Բայց […]

Հեղ. · Փետրվար 23, 2013 · 1 մեկնաբանություն ·

Բլոգից մինչև հագուստի սեփական հավաքածու Walmart-ում

Բլոգից մինչև հագուստի սեփական հավաքածու Walmart-ում

26-ամյա ամերիկուհի Շոնա Միլլերը բացում է իր Penny Chic բլոգը 2010թ-ի նոյեմբերին: Բլոգում նա նկարում և տեղադրում է կանացի հագուստներ, կոշիկներ և աքսեսուարներ, որոնք գեղեցիկ են, նորաձև, բայց մատչելի: Շեշտը Շոնան դնում է մատչելիության վրա, այսինքն հագուստ, որը կարող են իրենց թույլ տալ բոլորը: Հագուստները նա ընտրում էր խանութներից, որոնք սովորաբար գտնվում են ԱՄՆ-ում ցանկացած տանից 10-15 կիլոմետր հեռավորությամբ շրջանակում: […]

Հեղ. · Փետրվար 3, 2013 · 2 մեկնաբանություն ·

Նա հնարեց «պարկ» բազմոցները. bean bag-ի պատմությունը

Նա հնարեց «պարկ» բազմոցները. bean bag-ի պատմությունը

Այս պարկանման բազմոցները փաստորեն ԱՄՆ-ում կոչվում են bean bag: Ուզում եմ ներկայացնել դրանց ստեղծման պատմությունը: 1995 թվականի ամառային մի օր 18-ամյա Շոն Նելսոնը բազմոցին պառկած հեռուստացույց էր դիտում, երբ հասկացավ, որ ավելի հարմար կլիներ, եթե բազմոցի փոխարեն լիներ փափուկ պարունակությամբ լցված պարկանման ինչ-որ բան: Որոշեց գաղափարն իրականացնել: Գտավ համապատասխան կտոր և երեք շաբաթ լցնում էր այն ինչով պատահի՝ միայն թե […]

Հեղ. · Հունվար 21, 2013 · 8 մեկնաբանություն ·

Foursquare. սոցիալական ցանցի հաջողության պատմությունը

Foursquare. սոցիալական ցանցի հաջողության պատմությունը

Թվում է, թե սոցիալական ցանցերի ժամանակաշրջանն արդեն անցել է: Ավանդական սոցիալական ցանցերինը` միգուցե այո, բայց ոչ բազմաթիվ նորարարական ցանցերինը, որոնք առաջարկում են բոլորովին այլ ծառայություններ: Այսօր կխոսենք Foursquare-ի մասին: Այն հիմնադրվել է 2009թ-ի վերջին 36-ամյա Դենիս Քրոուլիի և ազգությամբ հնդիկ, 31-ամյա Նեյվին Սելվադուրայի կողմից: 2013թ-ի հունվարի տվյալներով Foursquare-ում գրանցվածների թիվը մոտենում է 30 միլիոնին: Իր առաջին ներդրումը սոցիալական ցանցը ստացել […]

Հեղ. · Հունվար 19, 2013 · 0 մեկնաբանություն ·

Instagram-ի հաջողության կարճ պատմությունը

Instagram-ի հաջողության կարճ պատմությունը

2012թ-ի ապրիլին Facebook սոցիալական ցանցը հայտարարեց, որ պատրաստվում է ձեռք բերել Instagram մոբայլ ֆոտո-ծառայությունը: Հայտարարվեց նաև գործարքի գինը` 1 միլիարդ դոլար: Չնայած արդյունքում այն վաճառվեց 715 միլիոնով, բայց այդ պահին ընդամենը 1,5 տարի գործող նախագծի համար դա հսկայական հաջողություն էր: Instagram-ի պատմությունը հերթական պատմությունն է Սթենֆորդի մի ուսանողի մասին, ով չէր կարողանում «տեղը հանգիստ նստել» 🙂 Քեվին Սիստրոն, համալսարանն ավարտելուց […]

Հեղ. · Հունվար 16, 2013 · 1 մեկնաբանություն ·

Երբ ձգտում ես, հասնում ես՝ անցնելով նույնիսկ «անհնարինի» վրայով

Երբ ձգտում ես, հասնում ես՝ անցնելով նույնիսկ «անհնարինի» վրայով

Այս մարզիկի անունն է Էնթոնի Ռոբլըս: Նա արեց անհավատալին: Ծնվելով առանց աջ ոտքի` դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի չեմպիոն: Նա չուներ արդարացումներ, պատրվակներ, նա չէր զբաղվում ինքնախաբեությամբ: Նա պարզապես բոլորին ապացուցեց, որ հնարավոր է ԱՄԵՆ ԻՆՉ: Միշտ պետք է Ձեր առջեւ դնեք նպատակներ, որոնք Ձեր կարողություններից վեր են: Միայն այդ ժամանակ Դուք կարող եք դառնալ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ: Արեք հնարավորը եւ անհնարինը:

Հեղ. · Հունվար 15, 2013 · 3 մեկնաբանություն ·

Ինչպես է բլոգը դառնում բազմամիլիոնանոց բիզնես. mashable.com

Ինչպես է բլոգը դառնում բազմամիլիոնանոց բիզնես. mashable.com

Փիթ Քեշմորը ծնվել է 1985 թվականին, Շոտլանդիայում: 2005 թվականին 19-ամյա շոտլանդացին բացում է իր բլոգը` mashable.com, որը նվիրված էր թվային տեխնոլոգիաներին, սոցիալական ցանցերին և մեդիային: Բլոգը միանգամից հանրահայտ է դառնում նոր տեխնոլոգիաներով հետաքրքրվող միլիոնավոր մարդկանց շրջանակում: Ամենահայտնի ամսագրերն ու կայքերը սկսում են մեջբերումներ անել և հղվել Mashable-ի վրա: Փիթը սկսում է առաջին գումարներն աշխատել գովազդից (հետագայում` միլիոնավոր դոլարներ): Սկզբում նա […]

Հեղ. · Հունվար 4, 2013 · 6 մեկնաբանություն ·

Մարդիկ, ովքեր սկսեցին զրոյից և աշխատեցին միլիոններ

Մարդիկ, ովքեր սկսեցին զրոյից և աշխատեցին միլիոններ

Շեպ և Իեն Մյուրեյ եղբայրներն իրականում իրենց այդքան էլ երջանիկ չէին զգում՝ աշխատելով Մանհեթենի գրասենյակներում: Դա էր պատճառը, որ 1998թ-ին Շեպը, ով գովազդի բաժնի ղեկավարն էր, և եղբայրը՝ ով աշխատում էր հասարակության հետ կապերի գծով ոչ մեծ ընկերությունում, 10 րոպեի տարբերությամբ լքեցին իրենց աշխատավայրերը և որոշեցին կյանքի կոչել իրենց «հիմար» գաղափարը և սեփական բիզնես սկսել: Vineyard Vines ընկերությունը ստեղծվեց այս […]

Հեղ. · Դեկտեմբեր 19, 2012 · 0 մեկնաբանություն ·

Հաջողության կարճ պատմություններ

Հաջողության կարճ պատմություններ

Մինչև իր John Paul Mitchell Systems ընկերությունը ստեղծելը` Ջոն Պոլ Դե Ջորիան ապրում էր մեքենայում: Լինելով Ամերիկա գաղթածների առաջին սերնդի ներկայացուցիչներից` Դե Ջորիան դժվարությունների հանդիպեց ամենասկզբից: Նրա ծնողները բաժանվեցին, երբ նա դեռ 2 տարեկան էր, և մինչև 10 տարեկան նա ստիպված էր վաճառել թերթեր և ամանորյա բացիկներ, որպեսզի օգնի ընտանիքին: Բայց ավելի ուշ նրան ուղարկեցին Լոս Անջելես, որտեղ նրան որդեգրեցին: […]

Հեղ. · Դեկտեմբեր 15, 2012 · 4 մեկնաբանություն ·

iPhone-ի համար ամենահայտնի խաղը գրում է 14-ամյա դպրոցականը

iPhone-ի համար ամենահայտնի խաղը գրում է 14-ամյա դպրոցականը

«Ընկերներս առաջարկեցին ինձ iPhone-ի համար ծրագիր գրել և ես մտածեցի՝ իսկ ինչո՞ւ ոչ, դա հիանալի կլիներ» – պատմում է 14-ամյա Ռոբերտ Նեյը, որի ստեղծած Bubble Ball խաղը դարձել է բոլոր ժամանակների ամենահայտնի խաղը iPhone, iPad և iPod-ի համար: App Store-ում խաղի հայտնվելուց 2 շաբաթ անց այն արդեն ներբեռնվել էր մոտ 1 միլիոն անգամ: Ներբեռնումների քանակով այն գերազանցեց նույնիսկ շուկայի առաջատարներին՝ […]

Հեղ. · Դեկտեմբեր 8, 2012 · 3 մեկնաբանություն ·

Հաջողության պատմություններ

Հաջողության պատմություններ

Հաջողությունը վարակիչ է: Վարակիչ է հաջողության հասնելու ձգտումը: Որքան մարդիկ կան, որոնք ոգեշնչվել են այլ մարդկանց հաջողություններով և իրենք հասել ավելի մեծ հաջողությունների: Համոզված եմ, որ Ձեր կյանքում նույնպես եղել են շատ պատմություններ: Հիշում եք, թե ինչպես մի անգամ արեցիք այն, ինչը երբեք չէիք հավատում, որ կարող եք անել: Հիշում եք, թե ինչ զգացումներ ունեիք դրանից հետո: Դա Ձեր հաջողության […]

Հեղ. · Դեկտեմբեր 3, 2012 · 0 մեկնաբանություն ·

Սփենսեր Վեսթը հաղթահարում է Կիլիմանջարոն

Սփենսեր Վեսթը հաղթահարում է Կիլիմանջարոն

Կիլիմանջարո` Աֆրիկայի ամենաբարձր գագաթը, 5895 մետր բարձրություն: Հանգած, բայց ակտիվ հրաբուխ: Կարծիքներ կան, որ լավան եռում է նրա գագաթից ընդամենը 400 մետր ներքև բարձրության վրա: Սփենսեր Վեսթ` 31-ամյա կանադացի երիտասարդ, ով 26 տարեկանում հաղթահարեց Կիլիմանջարոն: Միգուցե ասեք` «բայց շատերն են հաղթահարել Կիլիմանջարոն»: Այո, բայց ի տարբերություն նրանց, Սփենսերն արեց դա առանց երկու ոտքերի: Երբ դեռ 3 տարեկան էր, բժիշկները նրան […]

Հեղ. · Նոյեմբեր 21, 2012 · 4 մեկնաբանություն ·

Հպվելով դատարկությանը

Հպվելով դատարկությանը

1985թ-ի հունիսին բրիտանացի լեռնագնացներ Ջո Սիմփսոնն ու Սայմոն Յեթսը կատարեցին պատմության մեջ առաջին վերելքը Պերուի Սեուլե Գրանդա լեռան ձյունածածկ գագաթ: Մագլցումը չափազանց դժվար էր, բայց դա ոչինչ էր այն բանի համեմատ, ինչը դեռ առջևում էր: Իջնելիս Սիմփսոնն ընկնում և կոտրում է աջ ոտքի ծունկը: Նման իրավիճակում Յեթսը կարող էր թողնել ընկերոջը և փրկել իրեն, սակայն նա եղանակ է գտնում Սիմփսոնին […]

Հեղ. · Սեպտեմբեր 6, 2012 · 1 մեկնաբանություն ·
error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»