Հեղինակային առակներ

Մենք ինքներս ենք որոշում` ընկնե՞լ սթրեսի մեջ, թե՞ ոչ

Մենք ինքներս ենք որոշում` ընկնե՞լ սթրեսի մեջ, թե՞ ոչ

Ամուսինն աշխատանքից շտապում էր տուն: Ճանապարհին ընկավ և ոլորեց ոտքը: Կաղալով` շարունակեց ճանապարհը: Մտավ խանութ, որպեսզի սուրճ գնի: Պարզվեց, որ ընկնելիս կորցրել է դրամապանակը: Ցանկացավ զանգել կնոջը, բայց հասկացավ, որ հեռախոսը կոտրված է: Դուրս եկավ խանութից, և այդ պահին կողքով անցնող մոտոցիկլը, արագությամբ անցնելով ջրափոսի վրայով, վրան շպրտեց ցեխի շիթերը: Ցեխոտված շորերով և կաղալով` անցավ դիմացի մայթը, որպեսզի նստի: Մինչ […]

Հեղ. · Նոյեմբեր 11, 2016 · 0 մեկնաբանություն ·

Արքան ու նապաստակը. առակ

Արքան ու նապաստակը. առակ

Մի անգամ արքան դուրս եկավ որսի: Տեսավ հեռվում վազող նապաստակին: Հանեց նետն ու պատրաստվում էր կրակել: Բայց երբ ձգեց լարը և պատրաստվում էր բաց թողնել նետը, նետը կպավ ձեռքին, իսկ ձեռքն անշարժացած մնաց նույն տեղում: Արքան փորձում էր ինչ-որ բան անել, բայց մարմինը կարծես անզգայացել էր: Հանկարծ նրա աչքերի առաջ նապաստակը սկսեց մեծանալ: Արքան թարթեց աչքերը, բայց դա երազ չէր. […]

Մարդկանց օգնելու համար պետք չէ հարուստ լինել. առակ

Մարդկանց օգնելու համար պետք չէ հարուստ լինել. առակ

Անտոնն ապրում էր Երևանում: Ամեն օր, երբ տանից դուրս էր գալիս, բոլորի պես հարյուրավոր մարդկանց էր տեսնում: Այդ մարդկանց մեջ նա տեսնում էր երջանիկ դեմքեր, սակայն կային դեմքեր, որոնք մտահոգված էին: Մտահոգված մարդկանց տեսնելիս Անտոնը հիշում էր հորեղբոր խոսքերը, ով փաստաբան էր, երկար տարիներ ապրում էր Հայաստանում, հետո տեղափոխվեց Միացյալ Նահանգներ: Հորեղբայրն ասում էր. «Կան շատ մարդիկ, ովքեր խնդիրներ ունեն: […]

Մտածեք լայնամասշտաբ. առակ

Մտածեք լայնամասշտաբ. առակ

Հեռավոր գյուղերից մեկում մարդիկ երկար ժամանակ մեկուսացված էին ապրում: Գյուղը հեռու էր քաղաքակրթությունից, չկային երթևեկելի ճանապարհներ, քաղաք գնալու համար մարդիկ ոտքով կիլոմետրեր էին անցնում: Այդ գյուղում էին ապրում երկու հարևաններ՝ Գլենն ու Բենը: Երկուսն էլ աշխատասեր էին՝ աշխատում էին ամառ, աշուն և գարուն, երկուսն էլ համառ էին՝ կարող էին ոտքով հսկայական տարածություն կտրել, եթե պետք էր քաղաք հասնել, երկուսն էլ […]

Ի՞նչն է ձեզ խանգարում

Ի՞նչն է ձեզ խանգարում

Հայտնի ներդրումային ընկերության տնօրենը վերադառնում էր ընդմիջումից: Ռեստորանը, որտեղ նա միշտ ճաշում էր, գտնվում էր փողոցի անմիջապես մյուս կողմում՝ ընկերության` ամպերի մեջ մխրճվող երկնաքերի դիմաց: Երբ բարձրանում էր շենքի դիմաց «փռված» աստիճաններով, նկատեց, թե ինչպես իր աշխատակիցներից մեկն աստիճաններին նստած, ընկճված, գլուխն անհանգիստ այս ու այն կողմ էր անում` կարծես չէր կարողանում իր տեղը գտնել: Երիտասարդի անունը չգիտեր. ընկերությունում 300 […]

Հեղ. · Նոյեմբեր 20, 2012 · 2 մեկնաբանություն ·

Լեոն և Լեոնան

Լեոն և Լեոնան

Մի խրճիթում արդեն երկար տարիներ ապրում էին ամուսիններ Լեոն և Լեոնան: Շատ էին սիրում իրար` սիրում էին իրար հետ զարթնել, իրար հետ ուտել, իրար հետ տան դիմացի գետակից ջուր բերել, ձմռանն իրար հետ ձնե մարդ սարքել: Լեոն սիրում էր հետևել Լեոնային, երբ նա քնած էր: Այդ ժամանակ նրա պարզ, հրեշտակային դեմքը կատարյալ էր թվում: Լեոն հասկանում էր, որ նա ունի […]

Հեղ. · Նոյեմբեր 17, 2012 · 2 մեկնաբանություն ·

Հաջողության գաղտնիքը

Հաջողության գաղտնիքը

Հեռուստատեսային երկար սպասված հաղորդում էր ուղիղ եթերում: Հրավիրված էին երեք գերհաջողակ մարդիկ՝ երկրի ամենահաջողակ գործարարը, ով գտնվում էր Forbes-ի 100 ամենահարուստ մարդկանց ցուցակում, միջազգային հանրահայտ երգիչ՝ միլիոնների կուռքը, ում ձայնասկավառակները վաճառվում էին վայրկենական, և նոր տեխնոլոգիաների դարում իր բազմաթիվ գյուտերով հայտնի գիտնական, ով ի տարբերություն իր մյուս գործընկերների՝ կարողացել էր իր գյուտերը վերածել անձնական կարողության միլիոնավոր դոլարների: Հեռուստահաղորդման նշանաբանն էր՝ […]

Հեղ. · Նոյեմբեր 8, 2012 · 8 մեկնաբանություն ·

Մի վախեցեք ցանկություններից. առակ

Մի վախեցեք ցանկություններից. առակ

Անտոնը մանկուց մի ցանկություն ուներ: Նա երազում էր, որ երբ մեծանար, սեփական ձմեռային այգին ունենար, որտեղ կլինեին բույսեր ու ծառեր աշխարհի տարբեր անկյուններից: Նա պատկերացնում էր արևադարձային, էկզոտիկ ծառեր իր այգում, նաև եղևնիներ, հեռավոր ջունգլիներից բերված բույսեր, ծաղիկներ` հովտաշուշան, կակաչ, վարդեր, անկյունում աճող կակտուսներ և այլն: Երբ այդ ամենը պատկերացնում էր, Անտոնը դեռ 7 տարեկան էր: Նա իր երազանքների մասին […]

Հեղ. · Նոյեմբեր 5, 2012 · 3 մեկնաբանություն ·

Արա այնպես, որ չափսոսաս. առակ

Արա այնպես, որ չափսոսաս. առակ

Եթե մի օր ինձ հարցնեն, թե ինչի համար եմ ես ափսոսում ամենից շատ, ես կպատասխանեմ. ես ափսոսում եմ բոլոր այն ժամերի համար, որոնք անցկացրել եմ վախով և կասկածով: Ես ափսոսում եմ բոլոր այն րոպեների համար, որոնք վատնել եմ անտեղի: Ես ափսոսում եմ բոլոր այն վայրկյանների համար, որոնք անցկացրել եմ առանց սիրո: Ես ափսոսում եմ բոլոր այն մտքերի համար, որոնք այդպես […]

Հեղ. · Հոկտեմբեր 29, 2012 · 4 մեկնաբանություն ·

Երջանկության գաղտնիքը

Երջանկության գաղտնիքը

Մի մարդ մի օր իմանում է, որ Տիբեթյան լեռներից մեկում մի իմաստուն է ապրում, ով գիտի երջանկության գաղտնիքը: Այս մարդն ինքը երկար էր փնտրել երջանկությունը, տարբեր երկրներ էր այցելել, տարբեր մարդկանց էր հանդիպել, լսել էր նրանց «երջանկության գաղտնիքները», ինքն էլ իր կյանքի տասնյակ տարիների ընթացքում շատ բան էր փորձել, բայց այն ինչ խորհուրդ էին տալիս ուրիշները, իր դեպքում չէր գործում. […]

Հեղ. · Հոկտեմբեր 19, 2012 · 4 մեկնաբանություն ·

Անցորդն ու ժպտացող տղան

Անցորդն ու ժպտացող տղան

Անցորդը հոգնած վերադառնում էր տուն: Նա քայլում էր փողոցով, նրա դիմաց մարդիկ էին դուրս գալիս, ապա այդ մարդիկ անցնում էին նրան, իսկ նա շարունակում էր քայլել: Բայց նման մարդկանց անցորդը շատ էր տեսել, տեսնում էր նրանց ամեն օր` տուն վերադառնալիս: Բայց այդ օրը նա տեսավ մեկին, ով զարմացրեց իրեն: Նրա դիմացից, մոտ 50 մետր հեռավորությունից, մի տղա էր գալիս: Նա […]

Հեղ. · Հոկտեմբեր 14, 2012 · 4 մեկնաբանություն ·

Ինչպես փոքրիկ տղան անցավ սարը

Ինչպես փոքրիկ տղան անցավ սարը

Սարից այս կողմ, սովորական մի ընտանիքում, մի փոքրիկ տղա էր ապրում: Ծնողները շատ էին սիրում նրան, խաղում էին նրա հետ, փայփայում, գուրգուրում: Փոքրիկ տղան տեսնում էր, թե ինչպես է հայրն ամեն օր գնում սարի մյուս կողմը և երեկոյան վերադառնում` իր հետ բերելով փայտ և ուտելիք: Փոքրիկ տղային հետաքրքիր էր, թե ինչ կա սարի մյուս կողմում: Բայց հայրը նրան խստորեն զգուշացրել […]

Հեղ. · Հոկտեմբեր 8, 2012 · 22 մեկնաբանություն ·

Գործարարն ու վարորդը

Գործարարն ու վարորդը

Գործարարը դուրս եկավ օդանավակայանից: Դրսում նրան սպասում էր վարորդը: Ողջունեց վարորդին, փոխանցեց նրան ճամպրուկը, նստեց լիմուզինն ու խնդրեց քշել տուն: Երկու շաբաթ էր, ինչ տանը չէր եղել, գործուղման էր. մեծ գործարք էր հաջողվել կնքել: Օդանավակայանից տուն ճանապարհը երկար էր. մոտ 1 ժամ ճանապարհին էին լինելու: Գործարարը պատուհանից նայում էր դուրս` փողոցում քայլող մարդկանց, նորակառույց շենքերին, հետո մարդիկ ու շենքերը դառնում […]

Հեղ. · Հոկտեմբեր 4, 2012 · 7 մեկնաբանություն ·

Դժգոհը.առակ

Դժգոհը.առակ

Անտոնը զարթնեց առավոտյան ժամը 7-ին: Մի կերպ ոտքի կանգնեց, ոտքով շոշափելով գտավ հողաթափերը, հագավ ու մտածեց. «Կրկին պետք է աշխատանքի գնամ… հոգնել եմ արդեն… հանգիստ կքնեի հիմա»: Մտավ բաղնիք, լվացվեց, արագ հագնվեց և գնաց խոհանոց, որպեսզի մեկ բաժակ թեյ խմի: Թեյը լցրեց, մի կում արեց ու մտածեց. «Համ չկա… այսինչ են թեյերը դարձրել, լավ չէ՞ր այն ժամանակները, երբ ամեն ինչ […]

Հեղ. · Սեպտեմբեր 16, 2012 · 6 մեկնաբանություն ·

Ո՞ր ճանապարհն ընտրել. առակ

Ո՞ր ճանապարհն ընտրել. առակ

Մի անգամ իմաստուն ծերունին քայլում էր ճանապարհով: Ծերունին ուրախ էր, նա հաճույք էր ստանում իր արած ամեն մի քայլից, նա հաճույք էր ստանում իր կուլ տված ամեն մի շունչ օդից, նա վայելում էր ճանապարհի եզրին շարված ծառերի պարը, նա վայելում էր իր վրայով թռչող թռչունների երգը, նա վայելում էր նույնիսկ մեղուների բզզոցը, որ գալիս էր ծառերի մյուս կողմից: Ծերունու համար […]

Հեղ. · Սեպտեմբեր 14, 2012 · 7 մեկնաբանություն ·

Առակ ծիծաղի մասին

Առակ ծիծաղի մասին

Լուսեն օդանավակայանում դիմավորում էր մորը: Արդեն մեկ ամիս էր, ինչ չէին հանդիպել: Մայրը մեկնել էր Ֆրանսիա` փոքր քրոջ հարսանիքին մասնակցելու, և արդեն ժամանակն էր վերադառնալու: Լուսեն անհամբերությամբ սպասում էր. ուր որ է ինքնաթիռը վայրէջք կկատարի: Կանացի բարձր, հնչեղ ձայնը տարածվեց օդանավակայանում. «Ֆրանսիա-Հայաստան չվերթի ինքնաթիռը մի քանի վայրկյան առաջ վայրէջք կատարեց»: Լուսեն ուրախացած վազեց դեպի մուտքը, որտեղ պետք է հայտնվեր մայրը: […]

Հեղ. · Օգոստոս 28, 2012 · 5 մեկնաբանություն ·

Փող և երջանկություն. առակ

Փող և երջանկություն. առակ

Մի անգամ ուսուցիչը հարցրեց աշակերտին. – Ի՞նչ ես պատրաստվում դառնալ, երբ ավարտես դպրոցը: – Միլիոնատեր, – պատասխանեց աշակերտը: – Բայց չէ՞ որ երջանկությունը փողի մեջ չէ, – ասաց ուսուցիչը: – Իսկ ես չեմ պատրաստվում փողով երջանկություն գնել, – պատասխանեց աշակերտը, – դրանով ես պատրաստվում եմ երջանկացնել ուրիշներին:

Հեղ. · Օգոստոս 2, 2012 · 2 մեկնաբանություն ·

Միամիտը.առակ

Միամիտը.առակ

Անտոնը հաջողակ գործարար էր: Իր 36 տարեկանում արդեն հասցրել էր ստեղծել մի քանի ընկերություն: Նրան էր պատկանում սպորտային հագուստի խոշորագույն ցանցն իր քաղաքում, նա Antidea ինովացիոն կենտրոնի հիմնադիրն էր և այժմ էլ աշխատում էր հեռուստատեսային նոր նախագծի վրա, որը պետք է հեղափոխություն մտցներ հեռուստատեսային աշխարհում: Անտոնին շատերը միամիտ էին համարում: Մի օր ընկերների հետ զբոսնում էր քաղաքում, երբ նրան մի […]

Մի հուսահատվեք, ոչինչ հավերժ չէ. առակ

Մի հուսահատվեք, ոչինչ հավերժ չէ. առակ

Տարեց գյուղացին գլուխն ափերի մեջ առած, հուսահատված կուչ էր եկել: Արդեն չորս ամիս էր, ինչ անձրև չէր եկել: Նա նայում էր իր հեկտարներով հողերին և ոչինչ չէր տեսնում: Այնտեղ, որտեղ պետք է կանաչն ու բերքը լինեին, միայն հող էր, կարծես անապատում լիներ: «Ի՞նչ եմ անելու», – մտածում էր գյուղացին, – «ջուր չկա, բերք չկա, ոչինչ չկա: Ինչպես եմ սրա տակից […]

Առակ ազատության մասին

Առակ ազատության մասին

Մի անգամ հանդիպում են քամին և մարդը: Վերջին անգամ նրանք հանդիպել էին հազարավոր տարիներ առաջ, երբ քամին դեռ մարդ էր: Այդ ժամանակ Քամի անունով աղջիկը ապրում էր մնացած բոլոր մարդկանց պես: Ցերեկային ժամերին նա դաշտ էր գնում, երեկոյան հոգնած տուն էր վերադառնում, ճանապարհին մտնում էր անտառ, հատապտուղներ էր հավաքում և ամեն օր նույն ճանապարհով տուն էր վերադառնում: Բայց Քամին հոգնել […]

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»