Հոգեբանություն

Հիշողությունն ու երևակայությունը

Հիշողությունն ու երևակայությունը

Հիշողությունն ու երևակայությունը հատում  են ժամանակի և տարածության սահմանները: Հիշողությունը ետ է ուղղվում՝ բացելով անցյալի դարպասները: Երևակայությունը նայում է առաջ, անցնում գալիքի շառավիղները: Հիշելն ավելի դյուրին է, քան երևակայելը: Չշտկված սխալները  մառախուղի պես փակում են ինքնաճանաչման կածանները: Սթափությամբ զինված դատողությունն առաջընթացի արահետ է դառնում:  Ժամանակին համընթաց քայլերով մենք հաղթահարում ենք նրա արգելքները:

Հեղ. · Հունվար 19, 2017 · 0 մեկնաբանություն ·

Ինչպե՞ս ձեռք բերել օգտակար սովորություններ

Ինչպե՞ս ձեռք բերել օգտակար սովորություններ

Այսօր ուզում եմ խոսել սովորությունների մասին, քանի որ մոտակա օրերիս ինտենսիվ աշխատանքը կապված է դրա հետ: 2000-ական թվականներին ավստրալիացի հետազոտողներ Մեգան Օթենը և Քեն Չենգը իրականացրեցին մի շարք գիտափորձեր: Նրանց առաջին գիտափորձի մասնակիցները մարդիկ էին, ովքեր թուլակազմ էին և ֆիզիկական վարժություններով չէին զբաղվում: Գիտափորձի ընթացքում մասնակիցները ստիպված էին շաբաթական 3 անգամ այցելել մարզասրահ` կատարելով ծանրության բարձրացման և աերոբիկ վարժություններ: Արդյունքում՝ […]

Հեղ. · Փետրվար 8, 2015 · 3 մեկնաբանություն ·

Հարմարավետության գոտուց դուրս. գիշերազգեստով ակումբ

Հարմարավետության գոտուց դուրս. գիշերազգեստով ակումբ

Մի օր, բոլորովին վերջերս, ես դադարեցի ձգտել հարմարավետության: Անհարմարավետությունը դարձավ ինձ համար պարարտ հող իմ ստեղծագործականության, ակտիվության, միջանձնային անկաշկանդ հարաբերությունների զարգացման համար: Անհարմարավետ իրավիճակում ես ոչ միայն ձգտում եմ գործել գիտակցորեն, այլև բնազդային և ենթագիտակցական մակարդակով օրգանիզմս հավաքում է իր ողջ ներուժը՝ ճնշող գործոններից ազատվելու համար: Դա մեր գոյատևումը երաշխավորող անխափան մեխանիզմ է:

Հեղ. · Դեկտեմբեր 27, 2014 · 0 մեկնաբանություն ·

Մարդիկ սիրում են նկարներ, պարզապես պետք է նկատեն դրանք…

Մարդիկ սիրում են նկարներ, պարզապես պետք է նկատեն դրանք…

Սրանում համոզվեցի, երբ վերջերս իրականացրեցի փոքրիկ դիտում Մ.Սարյանի այգում: Կար մտավախություն, որ նկարներով հետաքրքրվողներ քիչ կլինեն ու մտավախությունս տեղին էր: Դիտման ժամանակ քչերն էին մոտենում, նայում նկարները, փորձում հասկանալ բովանդակությունը, ինչը տխրեցրեց ինձ: Ուզում եմ ենթադրել, որ պատճառը ձմեռային ցուրտ եղանակն էր. ամեն դեպքում դա ինձ չխանգարեց կազմակերպել դիտումը: Ինչ վերաբերում էր դիտման իրականացմանը, ապա կատարեցի այն: Ինձ հետաքրքրող հարցերի […]

Հեղ. · Փետրվար 27, 2012 · 0 մեկնաբանություն ·

Տիկնիկը

Տիկնիկը

Մի պատմություն, որի գրելու կամ չգրելու մասին երկար եմ մտածել: Ուզում եմ ծանոթացնել ձեզ Չիմ-չիմի հետ, որն իմ մշտական ընկերն է, որն իմ կյանքում հայտնվեց պատահական: Նրան ոչ ոք դեռ չի տեսել մինչև այս պահը: Խոսքը տիկնիկի մասին է: Երբևէ չէի մտածի, որ այս տարիքում տիկնիկը կհետաքրքրեր ինձ: Ես առանձնապես տիկնիկով չեմ խաղացել ու հիմա անսովոր է ունենալ մի տիկնիկ, […]

Հեղ. · Փետրվար 14, 2012 · 1 մեկնաբանություն ·

Ես սկսում եմ հասկանալ…

Ես սկսում եմ հասկանալ…

Ես սկսում եմ հասկանալ, որ ես եմ մեղավոր, որ իմ կյանքում հաճախ է լինում հիասթափություն: Որ միշտ ստիպված եմ տեսնել իմ շուրջն անարդարություններ ու լռել: Որ միշտ քեզ ընդունում են նայելով ոչ թե «դեմքիդ», այլ գրպանիդ (կապ չունի, որ «դեմքդ» այլանդակ է): Որ միշտ աղքատներին պատասխանը «ՈՉ»-ն է, իսկ հարուստներին` «ԱՅՈ»-ն: Որ անտեսվում են հոգևոր արժանիքները, կարևորելով` մարմնականը: Որ մարդկանց […]

Հեղ. · Փետրվար 1, 2012 · 8 մեկնաբանություն ·

«ԱԿՆՈՑԸ»

«ԱԿՆՈՑԸ»

-Համարում եք Ձեզ հաջողա՞կ: -Այո! -Այո՞, բաաայց … -Հասկանում եմ՝ դժվար է հավատալ… -Այդ դեպքում, ե՞րբ հասկացաք, որ «գտել եք հաջողության բանալին»: – Ըըըը…. երբ 18 տարեկան էի… ունեի շատ երազանքներ: Ուզում էի սովորել, աշխատել, հասնել շատ հաջողությունների: Կյանքում շատ դժվար է ինքնուրույն ինչ-որ բանի հասնել, մանավանդ, երբ փող չունես: Մի օր, հուսահատված ու հիասթափված ամեն ինչից ու բոլորից, սովորականի […]

Հեղ. · Հունվար 29, 2012 · 1 մեկնաբանություն ·

«SONY»-ի հիմնադիրը երեխաների զարգացման մասին

«SONY»-ի հիմնադիրը երեխաների զարգացման մասին

Ճիշտ է, «հաջողության բլոգը» ընթերցում են առավելապես երիտասարդները, սակայն ամենայն հավանականությամբ մոտ կամ հեռու ապագայում նրանք ևս ծնողներ կդառնան: Վստահ եմ, որ նրանց կարևորագույն նպատակը կլինի այն, որ իրենց երեխաները իրենցից էլ մեծ հաջողություն ունենան կյանքում: Հենց այս նպատակը կանգնեց իմ առջև մոտ մեկ տարի առաջ, երբ ծնվեց իմ դուստրը: Ես սկսեցի ուսումնասիրել երեխաների զարգացման հիմնախնդրին նվիրված գրականությունը և հանդիպեցի […]

Հեղ. · Հունվար 24, 2012 · 13 մեկնաբանություն ·

Մտածիր «Հանճարի» պես

Մտածիր «Հանճարի» պես

Ո՞ւմ է պետք սովորել մտածել: «Երևի երեխաներին, քանի որ ես ամբողջ օրը մտածում եմ և շատ լավ գիտեմ, թե ինչպես դա անել», – հնարավոր է կասեք դուք: Սակայն մտածողությունը խորապես ուսումնասիրող գիտնական Էդուարդ Դե Բոնոն գտնում է, որ յուրաքանչյուր անհատ կարիք ունի բարելավելու իր մտածողության գործընթացը: Յուրաքանչյուր անհատ ասելիս հեղինակը չի չափազանցնում, քանզի նա փորձ ունի նաև շատ խելացի մարդկանց՝ […]

Հեղ. · Հունվար 19, 2012 · 8 մեկնաբանություն ·

Ճանապարհ դեպի երջանկություն

    Երջանկություն բառը տարբեր մարդկանց կողմից տարբեր կերպ է ընկալվում: Որպես ընդհանուր սահմանում, որը կբացատրի, թե ինչ է երջանկությունը կարող ենք ասել, որ այն գոհունակ հոգեվիճակ է, մարդկային կյանք, որը լի է ուրախությամբ ու բավարարվածությամբ: Յուրաքանչյուր մարդ ձգտում է երջանկության, իսկ հետաքրքիր է արդյո՞ք մենք մաղթում ենք երջանկություն միմյանց: Այո՛, կարելի է ասել, որ այն ամենատարածված բառն է, երբ […]

Հեղ. · Հունվար 18, 2012 · 9 մեկնաբանություն ·
error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»