Մարքեթինգ

Խորամանկ մարքեթինգ. Ֆինյաս Բարնում

Խորամանկ մարքեթինգ. Ֆինյաս Բարնում

Մի անգամ միլիոնատեր Ֆինյաս Բարնումի մոտ է գալիս մի տղամարդ և նրանից փող խնդրում: Բարնումն առաջարկում է նրան օրեկան 1,5 դոլարով աշխատանք, տալիս է 5 աղյուսներ և հետևյալ հրահանգները: Աղյուսներից մեկը պետք էր դնել մայթին, որտեղ հատվում են Բրոդվեյն ու Էյն-սթրիթը, երկրորդը՝ Բարնումի թանգարանի մոտ, երրորդը՝ Բրոդվեյի և Վիսի-սթրիթի հատման խաչմերուկում, չորրորդը՝ Սուրբ Պողոսի եկեղեցու դիմաց, իսկ հինգերորդը պետք էր […]

Հեղ. · Սեպտեմբեր 17, 2013 · 2 մեկնաբանություն ·

Մարքեթինգային գործիք Ձեր նորությունը աշխարհին հասցնելու համար. Helpareporter.com

Մարքեթինգային գործիք Ձեր նորությունը աշխարհին հասցնելու համար. Helpareporter.com

Եթե դուք ունեք բիզնես, նոր պրոդուկտ եք ստեղծում, նոր նախագիծ եք սկսում կամ դուրս է եկել Ձեր ընկերության կողմից գրված խաղի նոր տարբերակը, ապա թե ինչ հաջողության կհասնի Ձեր պրոդուկտը և ինչ տարածում կստանա, անմիջապես կախված է նրանից, թե որքան մարդ դրա մասին կիմանա: Իսկ այստեղ շատ մեծ դեր են խաղում լրատվական աղբյուրները: Եթե խոսքը գնում է օնլայն բիզնեսի մասին, […]

Հեղ. · Օգոստոս 4, 2013 · 2 մեկնաբանություն ·

Scribing. ինֆորմացիան մարդկանց հասցնելու նոր տեխնոլոգիա

Scribing. ինֆորմացիան մարդկանց հասցնելու նոր տեխնոլոգիա

Կարծում եմ համացանցի տարբեր անկյուններում հանդիպած կլինեք փոքրիկ տեսանյութեր, որոնցում ինչ-որ մեկը խոսում է, ներկայացնում է ինչ-որ պրոդուկտ, իսկ այդ ընթացքում ինչ-որ ձեռք նկարում է պարզ, գրաֆիկական պատկերներ, որոնք արտահայտում են նույն ինֆորմացիան, որն ասում է ձայնը: Այսինքն, դուք միաժամանակ լսում և տեսնում եք նույն բովանդակությունը: Ներկայացումներ (презентация) անելու այս մեթոդը կոչվում է Scribing: Այն հիմնված է մարդկանց կողմից ինֆորմացիան […]

Ցանցային մարքեթինգ

Ցանցային մարքեթինգ

Երբ դեռ ուսանող էի, առաջին անգամ որոշեցի աշխատել: «Գինդ»-ում հայտարարություններ փնտրեցի և գտա մեկը, որն այդ պահին ինձ ամենից շատն էր հարմար. ազատ գրաֆիկ, գրասենյակային, ոչ մի լուրջ գիտելիքներ և հմտություններ չէր պահանջվում: Եվ ինչպես հետո պարզվեց` դա իմ առաջին շփումն էր ցանցային մարքեթինգի հետ: Աշխատեցի 2 ամիս և հետո որոշեցի կիսատ թողնել և կենտրոնանալ ուսմանս վրա: Չնայած այդ դեպքից […]

Հեղ. · Հունվար 1, 2013 · 44 մեկնաբանություն ·

Ինչ կասես, ուղեղ ջան, գնե՞մ, թե՞ չգնեմ

Ինչ կասես, ուղեղ ջան, գնե՞մ, թե՞ չգնեմ

Այսօր (վերջապես) հիշել եմ, որ բժիշկ եմ, և այս հոդվածն էլ կգրեմ մասնագիտական տեսանկյունից: Եվ ձեզ կպատմեմ գնման նեյրոֆիզիոլոգիայի մասին: Հո շատ չվախեցա՞ք վերջին բառը լսելիս: 10 րոպե անց ամեն ինչ կդառնա պարզից էլ պարզ: Եվ դուք կհասկանաք, թե ինչպես է ձեր ուղեղը ձեզանից թաքուն ղեկավարում ինչ-որ մի բան գնելու ձեր որոշումը: Նոր բան չեմ ասում, և, իհարկե, ուղեղն է, […]

Հեղ. · Սեպտեմբեր 25, 2012 · 14 մեկնաբանություն ·

Լավ մարքեթինգ

Լավ մարքեթինգ

Գիտե՞ք ինչ եմ ես հասկանում լավ ընկերություն, լավ արտադրանք և լավ մարքեթինգ ասելով: Երբ տեսնեք տեսանյութը, թե ինչ է կատարվում ԱՄՆ-ի խանութներում, երբ Apple-ը պատրաստվում է վաճառքի հանել նոր iPad-ը, երբ տեսնեք մարդկանց այդ հերթերը, ոգևորությունն ու սպասումները, կարծում եմ կհասկանաք: Հզոր ընկերությունները, որոնք ունեն հզոր մարքեթինգ, «չեն խնդրում» սպառողներին, որպեսզի նրանք ձեռք բերեն իրենց արտադրանքը: Նրանք ստեղծում են այնպիսի […]

Հեղ. · Օգոստոս 22, 2012 · 1 մեկնաբանություն ·

Ես սիրում եմ էլեկտրոնային նամակ ստանալ

Ես սիրում եմ էլեկտրոնային նամակ ստանալ

Էլեկտրոնային նամակը գործնական շփման իմ ամենասիրած ձևերից մեկն է: Ինչո՞ւ: Որովհետև դրանով պատասխանելուց առաջ հասցնում ես մտածել, ոչ ոք չի շտապեցնում, անհարմար պահին նամակ ստանալիս՝ կարող ես պատասխանել մի փոքր ուշ, բացի այդ էլ մնում է քո խոսակցությունների ողջ պատմությունը: Ես սիրում եմ էլեկտրոնային նամակ ստանալ, որովհետև դա նշանակում է գործնական ինչ-որ ակտիվություն, փոփոխություն, առաջարկ, նոր ինֆորմացիա, մի խոսքով՝ կարևոր […]

Հեղ. · Հուլիս 21, 2012 · 2 մեկնաբանություն ·

Էլ. փոստարկղ. 5 խորհուրդ ընկերություններին

Էլ. փոստարկղ. 5 խորհուրդ ընկերություններին

1. Եթե չունեք էլ. հասցե, անպայման բացեք այն և ավելացրեք Ձեր բոլոր երևացող տվյալներում (օրինակ` այցեքարտերում): Լինում է, որ հաճախորդները խուսափում են ինչ-որ մանր հարցերով զանգահարել և նրանց ավելի հեշտ է գրել: Իսկ չունենալով էլ. հասցե, դուք կորցնում եք պոտենցիալ հաճախորդներ: 2. Եթե չունեք կայք, Ձեր էլ. հասցեն բացեք Gmail տիրույթում, այլ ոչ թե mail.ru-ում կամ yandex-ում: Երբ ես ինչ-որ […]

Հեղ. · Հունիս 29, 2012 · 5 մեկնաբանություն ·

Արդյունավետ գովազդ ինտերնետում

Արդյունավետ գովազդ ինտերնետում

Հայկական համացանցում այսօր ընկերությունները հանդես են գալիս հիմնականում երկու տեսակի գովազդով՝ բաններային և կոնտեքստային, բայց քանի որ գերակշռում է բաններայինը, ապա հենց դրա մասին էլ այստեղ կխոսենք: Բանները դա նկար է կամ շարժանկար, որի վրա ընկերությունը ներկայացնում է իրեն կամ իր առանձին ապրանքներն ու ծառայությունները: Սովորաբար բանները հղվում է ընկերության կայքի վրա: Երբ մարդը մտնում է կայք, որտեղ տեղադրված է […]

Առաջի՛ն անգամ Հայաստանում

Առաջի՛ն  անգամ Հայաստանում

Ոչ, այս հոդվածը ինչ-որ նոր ծառայության մասին չէ և ոչ էլ նոր ապրանքատեսակի, իսկ թե ինչի մասին է այն, կհասկանաք շուտով: Տարբեր գովազդներում կարծում եմ հանդիպած կլինեք նման արտահայտություններ՝ «Առաջին անգամ Հայաստանում», «Առաջին բլոգն այլմոլորակայինների մասին» (իմիջիայլոց, լավ միտք է նոր, թեմատիկ բլոգի համար), «Առաջին անգամ շնչող լվացքի մեքենա Հայաստանում» և այլն: Այստեղ առանցքայինը «Առաջին անգամ» արտահայտությունն է: Ընդհանրապես, գովազդային […]

Հեղ. · Փետրվար 11, 2012 · 3 մեկնաբանություն ·

Գովազդի հայրերը. Դեյվիդ Օգիլվի

Գովազդի հայրերը. Դեյվիդ Օգիլվի

Դեյվիդ Օգիլվին գովազդային ոլորտի ամենահայտնի մարդկանցից մեկն է: 1962 թվականին «Time»-ը բնութագրում է նրան որպես «ամենահայտնի հրաշագործը ժամանակակից գովազդի ոլորտում»: «French Magazine» ամսագիրը դասել է նրան Համաշխարհային արդյունաբերական հեղաշրջման գործում ամենամեծ ներդրումն ունեցած այնպիսի «հսկաների» շարքում, ինչպիսիք են Ադամ Սմիթը, Թոմաս Էդիսոնը, Կառլ Մարքսը, Ջ.Ռոկֆելեր-ավագը և այլն: Ծնվել է Անգլիայում 1911թ.-ին (մահացել է 1999թ.-ին), բայց իր հեղինակությունը ձեռք է բերել […]

Հեղ. · Փետրվար 6, 2012 · 10 մեկնաբանություն ·

Մարքեթինգային խելացի մեթոդ

Մարքեթինգային խելացի մեթոդ

Երբ գրում էի նախորդ հոդվածը Gillette-ի մասին և ուսումնասիրում էի համապատասխան նյութերը, հանդիպեցի մի այսպիսի բան, որի վրա մինչ այդ լուրջ ուշադրություն չէի դարձրել: Խոսքը մարքեթինգային մի մեթոդի մասին է, որի հիմքում ընկած է հետևյալ գաղափարը՝ դուք վաճառում եք երկու տեսակի ապրանք՝ հիմնական և երկրորդային: Երկրորդային ապրանքը չի կարող վաճառվել առանց հիմնականի, իսկ հիմնականը՝ առանց երկրորդայինի, քանի որ դրանք իրար […]

Հեղ. · Հունվար 31, 2012 · 8 մեկնաբանություն ·

Մարդիկ պատրաստ են վճարել լավ փաթեթավորման համար

Մարդիկ պատրաստ են վճարել լավ փաթեթավորման համար

Ինչի վրա եք դուք առաջին հերթին ուշադրություն դարձնում, երբ նոր մարդ եք հանդիպում: Իհարկե` նրա արտաքին տեսքի: Եվ հետո միայն նոր, շփվելով նրա հետ ավելի երկար, սկսում եք ուշադրություն դարձնել նրա բնավորությանը, ինտելեկտուալ հնարավորություններին, շարժուձևին և այլն: Համաձայն ե՞ք, որ նույն կանոնը գործում է նաև բիզնեսում: Այսինքն, մարդիկ, որոնք ապրանք են գնում, առաջին հերթին ուշադրություն են դարձնում դրա փաթեթավորմանը: Կամ […]

Հեղ. · Դեկտեմբեր 28, 2011 · 1 մեկնաբանություն ·

Ինչպե՞ս ճիշտ կազմել գովազդային տեքստը

Ինչպե՞ս ճիշտ կազմել գովազդային տեքստը

Ձեզ ենք ներկայացնում մեջբերումներ հայտնի հոգեբան և մարքեթոլոգ Ջո Վիտալեի «հիպնոսացնող գովազդային տեքստեր» գրքից: Գովազդային տեքստը կազմելիս պետք է ուշադրություն դարձնել, որ այն ունենա հետևյալ բաղկացուցիչ մասերը` խնդիր (գտնում ենք թիրախային լսարանին հուզող խնդիրը և բացահայտ ներկայացնում ենք այն), առաջարկ (ինչպես ենք մենք լուծելու այդ խնդիրը), ապացույց (ապացուցում ենք, որ կարող ենք անել դա), գին:

Հեղ. · Դեկտեմբեր 14, 2011 · 9 մեկնաբանություն ·

Գովազդն արվեստ է

Գովազդն արվեստ է

Մի անգամ հայտնի ամերիկյան գործարար Ֆիլիպ Ռիգլիին (Wrigley)` Ռիգլի դինաստիայի անդամներից մեկին, որոնք հայտնի են Wrigley մաստակների արտադրությամբ, հարցնում են. – Ինչո՞ւ եք դուք շարունակում գովազդել ձեր մաստակը, չէ՞ որ դուք արդեն գրավել եք շուկայի մեծ մասը: – Միթե՞ դուք կարծում եք, որ ես կարող եմ հանգեցնել շարժիչը` ժամում 90 մղոն արագության ժամանակ, – պատասխանում է Ռիգլին:

Հեղ. · Հոկտեմբեր 28, 2011 · 8 մեկնաբանություն ·

Գործարար Ֆեյսբուք: Ձեր ընկերության էջը ստեղծելու 2 հիմնարար պատճառ

Գործարար Ֆեյսբուք: Ձեր ընկերության էջը ստեղծելու 2 հիմնարար պատճառ

Այսօր ինտերնետը դարձել է հաջող գործարարության նախապայմաններից մեկը։ Գործարար աշխարհը վաղուց հասկացել է վեբ բիզնեսի կարեւորությունը, իսկ Հայաստանում դեռ նոր են փորձում ըմբռնել: Իհարկե, մերոնք հաճախ բավարարվում են միայն մի քանի հազար դոլարանոց կայքէջ բացելով եւ հանգիստ շունչ քաշելով, թե՝ «մենք մեր ընկերության վիրտուալ ներկայությունն ապահովել ենք»:

Հեղ. · Հուլիս 12, 2011 · 4 մեկնաբանություն ·