Ստարտափ

5 դասեր, որոնք ստարտափները պետք է քաղեն ggTaxi-ից

5 դասեր, որոնք ստարտափները պետք է քաղեն ggTaxi-ից

ggTaxi-ին հայկական այն ստարտափներից է, որոնց կարելի է անվանել հաջողակ: Սկսելով 1,5 տարի առաջ ընդամենը գաղափարից՝ ստարտափն այս կարճ ժամանակահատվածում կարողացավ վստահ մուտք գործել տաքսիների շուկա, ձեռք բերել հազարավոր գոհ հաճախորդներ, ներգրավել $200 000-ից ավելի ներդրումներ, հաղթել տարբեր հեղինակավոր մրցույթներում և շուտով պատրաստվում է դուրս գալ Հայաստանի սահմաններից: Որպես մարդ, ով ծանոթ է ստարտափին բավական մոտ, ուզում եմ կիսվել այն 5 գործոններով, որոնք, իմ կարծիքով, դարձան ստարտափի հաջողության պատճառը:

Հեղ. · Սեպտեմբեր 4, 2015 · 1 մեկնաբանություն ·

Ստարտափ ուղեցույց – մաս 1

Ստարտափ ուղեցույց – մաս 1

Ստարտափների թեման բավական տարածված և արդիական է նաև Հայաստանում: Բարձր տեխնոլոգիաների զարգացումը մեծ հնարավորություններ է տալիս IT ոլորտում հմտացած և ակտիվ երիտասարդ մասնագետներին նախաձեռնողական լինել և սկսել սեփական գործը: Այս հոդվածում ներկայացված են հղումներ, որոնք օգտակար կլինեն ստարտափ սկսելու շեմին կանգնած և արդեն ամբողջովին դրանով ապրող երիտասարդներին և թիմերին: Գաղափարներ ձևավորեք, հետևեք նորարարություններին և ժամանակակից տենդենցներին, կարդացեք և անընդհատ կատարելագործվեք: […]

Հեղ. · Ապրիլ 2, 2014 · 1 մեկնաբանություն ·

Ստարտափ Հայաստանում. գաղափարից դեպի առաջին հաջողությունները

Ստարտափ Հայաստանում. գաղափարից դեպի առաջին հաջողությունները

Հայաստանում ավելի ու ավելի շատ երիտասարդներ են ձգտում ստարտափ ստեղծել: Ժամանակին մենք ոգեշնչվում էինք արտասահմանյան պատմություններով, երազում Մարկ Ցուկերբերգ դառնալ կամ մոբայլ ինչ-որ հավելված ստեղծել, որն օրեկան տասնյակ հազարավոր դոլարների եկամուտ կբերեր: Հետո քիչ-քիչ սկսեցինք հասկանալ, որ երազելն իհարկե լավ բան է, բայց եթե ուզում ենք այդ ամենն իրականություն դառնա, պետք է գործել: Հասկացանք նաև, որ ժամանակ առ ժամանակ հայտնվող […]

Ինչպիսի մարդկանցով համալրել թիմը. Պոլ Ինգլիշ

Ինչպիսի մարդկանցով համալրել թիմը. Պոլ Ինգլիշ

Պոլ Ինգլիշը Kayak.com ընկերության և BLADE բոսթոնյան ստարտափի հիմնադիրն է: Նա փորձառու գործարար է, ով ձեռնարկատիրություն է դասավանդում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում: Իր կայքում Պոլը հրապարակում է «անձնակազմը համալրելու» թեմայով իր դասախոսությունների համառոտագիրը, որից որոշ մեջբերումներ ուզում եմ անել այստեղ: «Ես հսկայական ժամանակ եմ ծախսում անձնակազմի համալրման վրա: Հարցրեք յուրաքանչյուրին իմ ընկերությունում. «Ի՞նչն է Պոլի համար ամենակարևորը» և նա կպատասխանի. «Սկզբում […]

Հեղ. · Փետրվար 6, 2014 · 2 մեկնաբանություն ·

ՏՏ ստարտափ ԱՄՆ-ում

ՏՏ ստարտափ ԱՄՆ-ում

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստարտափ կարելի է ստեղծել աշխարհի ցանկացած կետում, որը միացված է համացանցին, բայց կան մի շարք պատճառներ, թե ինչու է դա ավելի լավ անել ԱՄՆ-ում: Այդ պատճառներից գլխավորն ինձ համար ԱՄՆ-ում կայացած ՏՏ/ստարտափ միջավայրի և ենթակառուցվածքների գոյությունն է, ինչպես նաև ՏՏ մասնագետների, գործարարների և ներդրողների «կուտակումը»:

Հեղ. · Դեկտեմբեր 25, 2013 · 0 մեկնաբանություն ·

Ներդրո՞ւմ է անհրաժեշտ. իսկ ինչո՞ւ վարկ չեք վերցնում

Ներդրո՞ւմ է անհրաժեշտ. իսկ ինչո՞ւ վարկ չեք վերցնում

Ռուսական «Успех ТВ» հեռուստաալիքով մի հաղորդում կա. կոչվում է «Стартап-шоу Премьера»: Հաղորդման ընթացքում տարբեր թիմեր ներկայացնում են իրենց նախագծերը, իսկ ժյուրին, որը կազմված է ներդրումային ֆոնդերի ներկայացուցիչներից և հաջողակ գործարարներից, պետք է որոշում կայացնի, թե որ թիմերն են անցնում հաջորդ փուլ և որոնցում են իրենք պատրաստ ներդրում անել: Բայց այս հոդվածը ոչ թե այդ հաղորդման մասին է, այլ դրա ընթացքում […]

Հեղ. · Նոյեմբեր 28, 2013 · 1 մեկնաբանություն ·

Truthly.me. ինչով ենք այժմ զբաղված

Truthly.me. ինչով ենք այժմ զբաղված

Մարդկանց, ովքեր հետաքրքրված են Truthly.me ստարտափով, ուզում եմ տեղեկացնել, թե ինչ փուլում է այն գտնվում և ինչ է լինելու: Ստարտափը՝ անորոշություն է: Գրքերում այս արտահայտությունը կարող ես հանդիպել շատ անգամ, բայց իրոք հասկանում ես դրա իմաստը, երբ փորձում ես: Երկար ժամանակ մտածում էինք, թե ինչը կարող է ստիպել մարդկանց շաբաթական գոնե 3 անգամ մուտք գործել կայք: Եվ ընկերների ու կոլեկտիվ […]

Հեղ. · Նոյեմբեր 24, 2013 · 4 մեկնաբանություն ·

Էվան Ուիլյամս. ելույթ TED-ում

Էվան Ուիլյամս. ելույթ TED-ում

Էվան Ուիլյամսը ամերիկացի գործարար է, հանրահայտ Twitter-ի հիմնադիրներից մեկը: Մինչև Twitter-ը՝ նա ստեղծել է ևս մի քանի ընկերություններ, որոնցից է Pyra Labs-ը: Հենց այս ընկերությունն է ստեղծել հանրահայտ Blogger-ը, որն 2003թ-ին գնեց Google-ը: 2004թ-ին PC Magazine-ն Ուիլյամսին անվանեց տարվա մարդ՝ Blogger-ի ստեղծման գործում իր մեծ ավանդի համար: Ձեզ եմ ներկայացնում 41-ամյա գործարարի 8-րոպեանոց ելույթը TED-ի կոնֆերանսներից մեկի ժամանակ: Այն նվիրված […]

Հեղ. · Նոյեմբեր 21, 2013 · 0 մեկնաբանություն ·

Ստարտափ միջոցառումներ Հայաստանում

Ստարտափ միջոցառումներ Հայաստանում

Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին մեզ մոտ կանցկացվեն մի շարք միջոցառումներ, որոնց կարող են մասնակցել ձեռներեցությամբ զբաղվող կամ հետաքրքրված անձինք: Թվարկեմ դրանք ըստ անցկացման հերթականության: Հայաստանի Ստարտափ Առաջնության Մրցանակաբաշխություն – Նոյեմբերի 18: Երկուշաբթի օրը, ժամը 17:00-ին, «ԱՅԲ» կրթահամալիրում կանցկացվի Հայաստանի ստարտափ առաջնության (Armenia StartUp Cup) մրցանակաբաշխությունը, որտեղ կհայտարարվեն մրցույթի հաղթողները, կլինեն ելույթներ և ներկայացումներ մասնակիցների կողմից: Մուտքն ազատ է, մասնակցությունը հաստատել […]

Հեղ. · Նոյեմբեր 16, 2013 · 0 մեկնաբանություն ·

Երբ է ժամանակը դադարել վերլուծելու և սկսել ստեղծելու

Երբ է ժամանակը դադարել վերլուծելու և սկսել ստեղծելու

Իր «The Lean Startup» գրքում Էրիկ Ռիսը գրում է. «Երբ գործարարները մարքեթինգային հետազոտություններ են անում և շփվում են հաճախորդների հետ, միշտ երկու վտանգ կա: «Պարզապես արա՛ դա» մոտեցման կողմնակիցները չեն համբերում միանգամից ինչ-որ բան սկսելու և նրանք չեն ուզում ժամանակ ծախսել իրենց ռազմավարությունը վերլուծելու վրա: Նրանք անմիջապես սկսում են գործել՝ հաճախ սպառողների հետ մի քանի մակերեսային զրույցներից հետո: Ցավոք, հաճախորդներն […]

Հեղ. · Նոյեմբեր 5, 2013 · 1 մեկնաբանություն ·

Թե ինչպես միլիարդանոց ընկերությունը սկսվեց WordPress բլոգից. Lean Startup-ի սկզբունքը

Թե ինչպես միլիարդանոց ընկերությունը սկսվեց WordPress բլոգից. Lean Startup-ի սկզբունքը

Groupon-ը պատմության ընթացքում ամենաարագ աճող ընկերություններից մեկն է: Նրա անվանումը կապված է «խմբակային կտրոնների» գաղափարի հետ, որը հնարավորություն է տալիս մարդկանց խմբակային զեղչեր ստանալ: Սա նոր մոտեցում էր բիզնեսում, որը սկիզբ դրեց սոցիալական ցանցերի միջոցով վաճառքի մի ամբողջ նոր ուղղության: Բայց հաջողությունը չեկավ միանգամից: Groupon-ի առաջին գործարքը շատ համեստ էր. 20 մարդ զեղչով պիցցա գնեցին Չիկագոյի ռեստորաններից մեկում: Նման իրադարձությունը […]

Հեղ. · Հոկտեմբեր 30, 2013 · 2 մեկնաբանություն ·

Էրիկ Ռիս. Lean Startup. 5 «ինչու»-ների կանոնը

Էրիկ Ռիս. Lean Startup. 5 «ինչու»-ների կանոնը

Երեկ վերջացրեցի Էրիկ Ռիսի «Բիզնես զրոյից. Lean Startup-ի մեթոդը» գիրքը: Հիանալի գիրք էր, որից մեջբերումներ հոդվածների տեսքով անպայման կանեմ: Գիրքը նվիրված է բիզնես սկսելու մի մեթոդի, որը կոչվում է Lean Startup: Սա բավական արագ տարածվող մոտեցում է հատկապես տեխնոլոգիական և ինտերնետ ոլորտի մարդկանց շրջանակում, ովքեր ուզում են իրենց ստարտափը սկսել: Գրքում Էրիկը պատմում է այն մասին, թե ինչպես նա կարողացավ […]

Հեղ. · Հոկտեմբեր 26, 2013 · 2 մեկնաբանություն ·

Awesome Foundation. 1000$ Ձեր նախագիծը սկսելու համար

Awesome Foundation. 1000$ Ձեր նախագիծը սկսելու համար

Այսօր ուզում եմ խոսել մի հնարավորության մասին: Հնարավորությունը կոչվում է The Awesome Foundation 🙂 Սա միջազգային մի կառույց է, ընդ որում՝ արագ աճող, որի միջոցով ամեն ամիս մինի-ֆինանսավորում են ստանում տարբեր նախագծեր: Ֆինանսավորման չափսը 1000$ է: Հիմնադրամը ստեղծվել է Բոսթոնում, 2009թ-ին և բավական վերջերս այն արդեն գործում է նաև Հայաստանում: Ֆինանսավորում ստանալու համար ձեզ անհրաժեշտ է լրացնել դիմում՝ նշելով, թե […]

Հեղ. · Հոկտեմբեր 22, 2013 · 1 մեկնաբանություն ·

Հայերը Մոսկվայի ստարտափ միջավայրում

Հայերը Մոսկվայի ստարտափ միջավայրում

Ընդամենը մի քանի ամիս առաջ Մոսկվայում սկսեց գործել API Moscow աքսելերատորը, որը հովանավորվում է պետության կողմից և որի նպատակն է Մոսկվան նորարարական կենտրոն դարձնելը: Մոսկվայի կենտրոնում է գտնվում կարմիր աղյուսից կառուցված Красный Октябрь համալիրը, որը ժամանակին եղել է շոկոլադի գործարան, բայց ավելի ուշ տարածքը սկսեց մեծ համբավ վայելել նոր մեդիաների, դիզայներների և տեխնոլոգիական ընկերությունների շրջանակում: Հենց այս համալիրում էլ տեղակայված […]

Հեղ. · Հոկտեմբեր 20, 2013 · 0 մեկնաբանություն ·

Մի քանի բիզնես-աքսելերատորներ, որոնց դուք կարող եք դիմել

Մի քանի բիզնես-աքսելերատորներ, որոնց դուք կարող եք դիմել

Նորաստեղծ ստարտափ ընկերությունների համար ամենադժվար բանը սկսելն է: Անհրաժեշտ է մտնել միջավայր, կապեր հաստատել, առաջարկվող ապրանքը կամ ծառայությունը ներկայացնել սովորել, ընդունել մարդկանց հետադարձ կարծիքները, դրանց հիման վրա ճկուն փոխվել, և այլն: Իհարկե, ստարտափները ժամանակի ընթացքում այդ ամենին հաճախ հասնում են, բայց որքա՞ն ժամանակ է դա տևում: Այստեղ էլ օգնության են գալիս բիզնես-աքսելերատորները: Դրանք կառույցներ են, որոնք օգնում են ստարտափներին հաշված […]

Հեղ. · Հոկտեմբեր 17, 2013 · 0 մեկնաբանություն ·

Truthly.me. ի՞նչ կատարվեց առաջին երկու ամիսների ընթացքում

Truthly.me. ի՞նչ կատարվեց առաջին երկու ամիսների ընթացքում

Այսօր կխոսեմ Truthly.me նախագծի և հետագա անելիքների մասին: Մոտ 2 ամիս առաջ եղավ կայքի պաշտոնական բետա բացումը: Բացումը նախատեսված էր այսպես. նախապատրաստել էինք մամլո հաղորդագրություն արտասահմանյան լրատվամիջոցների համար և գովազդ Ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ որպես թիրախ ընտրելով առանձին երկրներ: Առաջին շաբաթվա ընթացքում ունեցանք մոտ 400 գրանցում: Բացի մեր տարածած մամլո հաղորդագրությունից, որը հայտնվեց, օրինակ, Yahoo Finance-ում, նորության մասին սկսեցին գրել արտասահմանյան […]

Հեղ. · Հոկտեմբեր 6, 2013 · 7 մեկնաբանություն ·

Որքա՞ն արժե ստարտափ ստեղծելը

Որքա՞ն արժե ստարտափ ստեղծելը

staff.com-ը կազմել է վիճակագրություն, որում ներկայացրել է, թե որքան գումար է անհրաժեշտ ստարտափ ստեղծելու համար տարբեր երկրներում: Հաշվարկներն արված են մեկ տարվա համար և այն հաշվարկով, որ ստարտափին անհրաժեշտ է 2 ծրագրավորող, 1 դիզայներ և գրասենյակային տարածք: Ծանոթացեք նշված թվերին, պարզապես ավելացնեմ, որ Հայաստանում, իմ կարծիքով, այդ թիվն առաջին տարվա համար կլինի մոտ 28000$ (4500$` գրասենյակ+համակարգիչ, 17500$` 2 ծրագրավորող, 6000$՝ […]

Հեղ. · Սեպտեմբեր 26, 2013 · 0 մեկնաբանություն ·

Որոշել ե՞ք ստեղծել թեմատիկ սոցցանց

Որոշել ե՞ք ստեղծել թեմատիկ սոցցանց

Ճապոնական m3.com սոցցանցն աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցն է բժիշկների համար: Դրանում գրանցված են մոտ 200 000 բժիշկներ, ընկերությունը ցուցակված է Տոկիոյի ֆոնդային բորսայում և դրա շուկայական արժեքն է մի քանի տասնյակ միլիարդ դոլար:

Հեղ. · Սեպտեմբեր 24, 2013 · 2 մեկնաբանություն ·

Ստարտափ ավտոտնակից. կյանքը Սիլիկոնային հովտում

Ստարտափ ավտոտնակից. կյանքը Սիլիկոնային հովտում

Սթիվ Վոզնյակ, Պոլ Գրեհեմ, ստարտափ, Y Combinator, ավտոտնակ, Սիլիկոնային հովիտ, pitch, ներդրումներ. այս բառերը, կարծում եմ, հարազատ են բոլոր այն մարդկանց, ովքեր ինչ-որ առնչություն ունեն ստարտափների հետ և սրանք ընդամենը մի փոքր մասն են այն ամենի, ինչի մասին կարող եք իմանալ՝ դիտելով հիանալի տեսանյութը, որ գտա Youtube-ում: Կոնկրետ մարդիկ, կոնկրետ օրինակներ, ներդրումներ, խորհուրդներ ու մի շարք հետաքրքիր թեմաներ՝ ի՞նչն է […]

Հեղ. · Սեպտեմբեր 23, 2013 · 0 մեկնաբանություն ·

«Սոցիալական զարթուցիչ». Հրաչիկ Աջամյանի հաջողությունը

«Սոցիալական զարթուցիչ». Հրաչիկ Աջամյանի հաջողությունը

budist.ru նախագծի մասին, կարծում եմ, լսել եք: Այն ստեղծվել է Ռուսաստանում, Հրաչիկ Աջամյանի և նրա թիմակիցների կողմից: Նախագիծն իրենից ներկայացնում է կայք և մոբայլ հավելվածներ, որոնց միջոցով մարդիկ առավոտյան կարող են զանգահարել և արթնացնել միմյանց՝ «փոխարինելով» ավանդական զարթուցիչին: Այսինքն, մարդը գրանցվում է կայքում, նշում է ժամը, թե երբ է իրեն անհրաժեշտ արթնանալ և այդ ժամին նրան զանգահարում է անծանոթ մեկը […]

Հեղ. · Սեպտեմբեր 20, 2013 · 1 մեկնաբանություն ·
error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»