Օգտակար խորհուրդներ

Լավ գիրք գրելու մի քանի կանոններ

Լավ գիրք գրելու մի քանի կանոններ

Շարունակում եմ գրել երկրորդ գիրքս` «Կամքի ուժը»` սովորությունները ղեկավարելու մասին: Գրում եմ ու նկատում մի քանի օրինաչափություններ, որոնք, կարծում եմ, նպաստում են հասկանալի և հեշտ ընթեռնելի գիրք գրելուն: Ուզում եմ այդ փորձով կիսվել նաև ձեզ հետ:

Օգտակար ինֆորմացիայի որոնման հնարամիտ մեթոդներ

Օգտակար ինֆորմացիայի  որոնման հնարամիտ մեթոդներ

«Ինֆորմացիան երբեք ավելորդ չի լինում, ինչպիսին էլ որ այն լինի». այսպես մտածում էի մի քանի տարի առաջ, սակայն հիմա այլ ընկալում ունեմ տվյալ հարցի շուրջ:

Հեղ. · Հունվար 13, 2015 · 4 մեկնաբանություն ·

Քնելը կարևոր է…

Քնելը կարևոր է…

Մեզանից յուրաքանչյուրը կարիք ունի հանգստի, որը կարող է լինել և՛ ակտիվ, և՛ պասիվ: Սակայն շատ կարևոր է ոչ միայն այն, թե որքան ժամանակ ենք մենք քնում, այլ նաև` թե որ ժամերին ենք քնում: Ըստ որոշ հետազոտությունների` օրվա որոշակի ժամերին մարդկանց մոտ արտադրվում է քնի հորմոն, և ամենաճիշտն այն է, որ մարդը ժամը 1-ին արդեն խորը քնի մեջ լինի: Ինչպես գիտեք, […]

Հեղ. · Փետրվար 28, 2013 · 10 մեկնաբանություն ·

Ինչով զբաղվել ձմռանը

Ինչով զբաղվել ձմռանը

Գիտեմ, որ շատ մարդիկ չեն սիրում ձմեռը, քանի որ ձմռանը ցուրտ է, պետք է տաք հագնվես, տանից քիչ դուրս գաս, օրը շուտ է մթնում և այլն, և այլն: Բայց եթե դուք Հաջողության բլոգի ընթերցող եք, դուք պետք է սիրեք ցանկացած եղանակ, ժամ և վայրկյան, քանի որ կյանքում յուրաքանչյուր ակնթարթն իր գեղեցկությունն ունի: Օրինակ, գիտեի՞ք արդյոք, որ գիտնականները պարզել են, որ […]

Հեղ. · Դեկտեմբեր 1, 2012 · 5 մեկնաբանություն ·

Բարև երկուշաբթի

Բարև երկուշաբթի

Ընդհանրապես, երկուշաբթի օրը մարդիկ չեն սիրում: Այս հոդվածով փորձելու եմ «համոզել» Ձեզ, որ երկուշաբթին էլ հիանալի օր է: 🙂 Թե ինչու է երկուշաբթին նման բախտի արժանացել, կարծում եմ պարզ է. շաբաթ-կիրակի, հանգիստ, զվարճանքներ, հետո միանգամից` երկուշաբթի, աշխատանք, գործնական մթնոլորտ, վաղ արթնանալ և այլն: Սակայն մի բան հաշվի առեք: Եթե շաբաթ և կիրակին իրոք հանգստի, ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու, լիցքաթափվելու օրեր […]

Հեղ. · Հոկտեմբեր 22, 2012 · 9 մեկնաբանություն ·

Ի՞նչն է Ձեզ անհանգստացնում

Ի՞նչն է Ձեզ անհանգստացնում

Հաճախ մենք զարթնում ենք անհանգիստ: Լինում է, որ օրվա ընթացքում էլ ենք անհանգիստ և նույնիսկ գիշերը, երբ պառկում ենք քնելու, անհանգիստ ենք: Անհանգստության պատճառը սովորաբար հետևյալն է. կա ինչ-որ իրավիճակ, որի մասին մենք մտածում ենք և որն այնքան էլ մեր սրտով չէ: Ու այդ իրավիճակն անընդհատ պտտվում է մեր գլխում ու մեզ հանգիստ չի տալիս: Անհանգստության պատճառները կարող են սկսվել […]

Հեղ. · Սեպտեմբեր 10, 2012 · 8 մեկնաբանություն ·

Ծիծաղեք առանց պատճառ

Ծիծաղեք առանց պատճառ

90-ական թվականներին հնդիկ բժիշկ Մադան Կատարիան մի բացահայտում արեց. արհեստական ծիծաղը մարդու օրգանիզմի վրա ունենում է նույն ազդեցությունը, ինչ անկեղծ, իրական ծիծաղը: 1995թ-ին բժիշկ Կատարիան ստեղծում է իր առաջին ծիծաղի ակումբը, որտեղ իր 5 ընկերների հետ նրանք պարզապես ծիծաղում էին` առանց պատճառ, առանց կատակ: Այսօր այդ ակումբների թիվն անցնում է 6000-ը` տարածված աշխարհի ավելի քան 60 երկրներում: Բժիշկ Կատարիայի ուսմունքն […]

Հեղ. · Սեպտեմբեր 4, 2012 · 6 մեկնաբանություն ·

Ինչպես բարձրացնել տրամադրությունը

Ինչպես բարձրացնել տրամադրությունը

Մարդու տրամադրությունը հետաքրքիր բան է: Թվում է՝ ամեն ինչ լավ է, քիչ առաջ դու ուրախ էիր, ոգևորված, բայց մեկ էլ տեսնում ես արդեն անտրամադիր ես և ոչինչ անելու ցանկություն չունես: Այդ փոփոխական տրամադրությունը կարող է կրկնվել օրվա ընթացքում մի քանի անգամ: Սովորաբար երջանիկ մարդկանց մոտ դա ավելի քիչ է լինում, իսկ այն մարդկանց մոտ, ովքեր հոգսերի ու խնդիրների պակաս չունեն, […]

Հեղ. · Հունիս 28, 2012 · 3 մեկնաբանություն ·

3 խորհուրդ. ի՞նչ անել, երբ չգիտես, թե ինչ անես

3 խորհուրդ. ի՞նչ անել, երբ չգիտես, թե ինչ անես

Խոսքը վերաբերվում է պարապությանը: Այսինքն, գալիս են պահեր, երբ իրոք չես կարողանում ինչ-որ բան անել, չես կարողանում կենտրոնանալ և ոչ էլ կարողանում ես հասկանալ. «Ի՞նչ անեմ հիմա, որ ժամանակս չսպանեմ»: Այդ պարապությունից սկսում ես նյարդայնանալ, սպասում ես, որ ժամանակն անցնի, որպեսզի ինչ-որ բան փոխվի: Բայց ժամանակն անցնում է և ոչինչ էլ չի փոխվում: Ի՞նչ անել: Գիրք կարդացեք: Նման անհասկանալի պահերին […]

Հեղ. · Հունիս 14, 2012 · 7 մեկնաբանություն ·

Արդյունավետ հաղորդակցման հմտություններ երեխաների համար

Արդյունավետ հաղորդակցման հմտություններ երեխաների համար

Եթե դուք ծնող եք, ապա հենց սկզբից ուշադրություն դարձրեք, որպեսզի ձեր երեխան կարողանա շփվել իր հասակակիցների հետ: Բնավորության այն գծերը և սովորությունները, որոնք ձևավորվում են մարդու մոտ փոքր տարիքում, հետագայում դժվար է փոխել և հաճախ դրանք կարող են ազդեցություն թողնել մարդու ողջ կյանքի վրա: Նախ, եթե ուզում եք երեխային ինչ-որ բան սովորեցնել, ապա արեք դա այնպես, որպեսզի երեխան իր համար […]

Ինչպես հաղթահարել հոգնածությունը

Ինչպես հաղթահարել հոգնածությունը

Հաճախ մենք բոլորս էլ մտավոր կամ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հոգնում ենք: Դա կարող է լինել օրվա վերջում կամ դա կարող է երկար ժամանակ մնալ աննկատ, բայց մի օր զարթնենք և տեսնենք, որ մեզ մոտ արդեն գերհոգնած վիճակ է և մենք այլևս չենք կարողանում աշխատել նույն առույգությամբ և թարմությամբ, ինչպես նախկինում: Այս հոդվածում ես չեմ տա մասնագիտական խորհուրդներ` ինչպես ազատվել հոգնածությունից կամ […]

Ինչի՞ մասին չպետք է գրել ռեզյումեում

Ինչի՞ մասին չպետք է գրել ռեզյումեում

Նախորդ` «Ինչպե՞ս կազմել լավ ռեզյումե» հոդվածում մենք քննարկեցինք հետևյալ հարցերը. – Ինչի համար է անհրաժեշտ ռեզյումեն, – Ինչպիսին պետք է լինի ռեզյումեի կառուցվածքը: Այժմ մի փոքր խոսենք հետևյալ թեմաների մասին. – Ինչի մասին չպետք է գրել ռեզյումեում, – Ինչպիսին պետք է լինի ռեզյումեն:

Հեղ. · Փետրվար 19, 2012 · 4 մեկնաբանություն ·

Ինչպե՞ս կազմել լավ ռեզյումե

Ինչպե՞ս կազմել լավ ռեզյումե

Նրանից, թե ինչպես է կազմված այս փաստաթուղթը, կախված է ոչ միայն Ձեր կարիերան, այլ նաև, հնարավոր է, Ձեր ամբողջ մնացած կյանքը: Այս հոդվածում կխոսենք, թե ինչ պետք է իմանալ լավ ռեզյումե կազմելու համար: Ինչ ձևով էլ որ փնտրեք աշխատանք (բարեկամների միջոցով, թերթով, ինտերնետով), վաղ թե ուշ կգա մի պահ, երբ Ձեզանից կպահանջեն ներկայացնել (ուղարկել) Ձեր ռեզյումեն: Բոլորի համար էլ ակնհայտ […]

Հեղ. · Փետրվար 17, 2012 · 18 մեկնաբանություն ·

Ինչո՞վ զբաղվել կիրակի օրը

Ինչո՞վ զբաղվել կիրակի օրը

Ամբողջ աշխարհում ընդունված է, որ կիրակի օրը հանգստյան օր է: Շատերն են ողջ աշխատանքային շաբաթվա ընթացքում անհամբեր սպասում, թե երբ է գալու կիրակին, որպեսզի մի քիչ հանգստանան, զվարճանան, շեղվեն առօրյա գործերից: Կիրակին անցկացնելու տարբեր ձևեր կան: Մարդկանց մի մասն ուղղակի տանը հանգստանում է, այսինքն ակտիվ ոչինչ չի անում, այլ պառկած հեռուստացույց է նայում կամ գիրք է կարդում կամ էլ ուղղակի […]

Հեղ. · Փետրվար 11, 2012 · 1 մեկնաբանություն ·

Երբ ջղայնացած եք լինում` քնե՛ք

Երբ ջղայնացած եք լինում` քնե՛ք

Առօրյայում կարող է լինել հազար ու մի պատճառ, ինչից մենք կարող ենք ջղայնանալ: ՀԻՇԵՔ` երբեք մի կայացրեք կարևոր որոշումներ, երբ դուք ջղայնացած եք: Սովորաբար ջղայնացած մարդը չի տիրապետում իրեն և անում է այն, ինչ չէր անի հանգիստ վիճակում: Մենք բոլորս էլ հասարակ մահկանացուներ ենք և ինչքան էլ փորձենք հանգիստ պահել մեզ և ղեկավարել մեր զգացմունքները, երբեմն լինում են պահեր, երբ […]

Հեղ. · Փետրվար 7, 2012 · 4 մեկնաբանություն ·

Ձեր աշխատասենյակը

Ձեր աշխատասենյակը

Արդյունավետ աշխատելու համար ամենակարևոր գործոններից մեկը, որի վրա պետք է ուշադրություն դարձնել, դա աշխատասենյակն է ու դրանում տիրող մթնոլորտը: Սենյակը, որում Դուք աշխատում եք, պետք է Ձեզ հաճույք պատճառի: Այնտեղ չպետք է լինեն ավելորդ իրեր: Ձեր աշխատասեղանը պետք է լինի կոկիկ և հավաքված: Դրա վրա պետք է լինեն միայն այն իրերն ու թղթերը, որոնք Ձեզ անհրաժեշտ են տվյալ պահին: Երբ […]

Հեղ. · Նոյեմբեր 28, 2011 · 3 մեկնաբանություն ·

Ինչպե՞ս պահել Ձեզ հարցազրույցի ժամանակ

Ինչպե՞ս պահել Ձեզ հարցազրույցի ժամանակ

Նոր գործատուի մոտ հարցազրույցի ժամանակ երբեք մի բողոքեք Ձեր հին աշխատանքի վայրից և տնօրենից: Ձեր «ապագա» տնօրենի մտքով միանգամից կանցնի, որ եթե Դուք հիմա բողոքում եք նախկին տնօրենից, ապա միգուցե որոշ ժամանակ անց սկսեք բողոքել նաև նրանից: Մի վախեցեք առաջին իսկ հանդիպման ժամանակ հարցնել Ձեր աշխատավարձի մասին: Շատերը ամաչում են դրա մասին հարցնել, կարծելով՝ որ դրանով վատ տպավորություն կթողնեն: Բայց […]

Հեղ. · Նոյեմբեր 27, 2011 · 3 մեկնաբանություն ·

3 խորհուրդ աշխատանքն արդյունավետ դարձնելու համար

3 խորհուրդ աշխատանքն արդյունավետ դարձնելու համար

Երբեմն լինում են օրեր, երբ հոգնածության և անհասկանալի անորոշության պատճառով մենք չենք կարողանում ոչինչ անել, համենայնդեպս` ոչ մի լուրջ բան: Բայց այնպես չէ, որ մենք անելու բան չունենք: Հակառակը, անելիքները շատ են, բայց ինչ-ինչ պատճառներով չի ստացվում դրանց վրա կենտրոնանալ և ավարտին հասցնել: Նման օրերը հնարավորինս բացառելու և ձեր աշխատանքային արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ձեզ ենք տալիս 3 օգտակար խորհուրդներ, որոնք […]

Հեղ. · Նոյեմբեր 9, 2011 · 3 մեկնաբանություն ·

Իմիջային խորհուրդներ տղամարդկանց

Իմիջային խորհուրդներ տղամարդկանց

Իմիջը դա այն կերպարն է, որով դուք ներկայանում եք այլ մարդկանց: Իմիջը միայն արտաքին տեսքը չէ: Դա նաև ձեր կեցվածքն է, քայլվածքը, ժեստերը, խոսելու ոճը և այլն: Առաջին անգամ նոր մարդու հետ ծանոթանալիս կամ գործնական հանդիպման մեկնելիս, երբ մարդիկ դեռ տեղյակ չեն ձեր ինտելեկտուալ հնարավորություններից, չգիտեն ձեր բնավորությունը և դեռ չեն պատկերացնում, թե ով եք դուք, առաջին բանը, որի վրա […]

Հեղ. · Նոյեմբեր 1, 2011 · 3 մեկնաբանություն ·

5 պատճառ, ինչու ես վարկով տուն չէի գնի

5 պատճառ, ինչու ես վարկով տուն չէի գնի

«Մատչելի՛ բնակարան երիտասարդ ընտանիքներին», «բնակարան նորակառույց շենքում», «աննախադե՛պ հիփոթեկային վարկեր» – այս հայտարարությունները չեն կարող անտարբեր թողնել ոչ մեկին: Եվ շատերն այդպես էլ անում են՝ վարկ են վերցնում, տուն են առնում ու մոտակա 10-20 տարիներին «կապում են» իրենց թևերը: Ինչո՞ւ: Որովհետև նրանց ասել են, որ «մարդ պետք է սեփական օջախը ունենա», «եթե պետք է փող տաս, վարձով ապրես, ավելի լավ […]

Հեղ. · Հոկտեմբեր 15, 2011 · 4 մեկնաբանություն ·
error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»