Get Adobe Flash player
Get Adobe Flash player

Բաժին Հաջողության գաղտնիքներ

19 Մայ

Առակ: Մի հուսահատվեք, ոչինչ հավերժ չէ

Հեղինակ` Luka

Տարեց գյուղացին գլուխն ափերի մեջ առած, հուսահատված կուչ էր եկել: Արդեն չորս ամիս էր, ինչ անձրև չէր եկել: Նա նայում էր իր հեկտարներով հողերին և ոչինչ չէր տեսնում: Այնտեղ, որտեղ պետք է կանաչն ու բերքը լինեին, միայն հող էր, կարծես անապատում լիներ: «Իիինչ եմ անելու», – մտածում էր գյուղացին, – «ջուր չկա, բերք չկա, ոչինչ [...]

18 Մայ

Ինչպե՞ս «սար բարձրանալ»

Հեղինակ` Marine Amiryan

Ըստ հոգեբանների այն, ինչ կատարվում է մեր շուրջը, չեզոք է, մենք ենք դրան կպցնում լավի կամ վատի պիտակը, որակավորում տվյալ իրադարձությունը կամ իրավիճակը: Ես լիովին համաձայն եմ այս տեսակետի հետ: Պատկերացնենք մի այսպիսի իրավիճակ. ասենք մի խումբ մարդկանցով սար ենք բարձրանում, ոմանք ընկնում են, ոմանք կեսից հրաժարվում, մի մասը կանգնում են և հարմարվում այդտեղ, միայն [...]

16 Մայ

Ինչպես կպահեն իրենց Ֆեյսբուքի բաժնետոմսերը

Հեղինակ` Luka

Այժմ կանեմ մի փոքրիկ վերլուծություն, որով կփորձեմ կանխատեսել Ֆեյսբուքի բաժնետոմսերի գինը մոտակա մեկ ամսվա ընթացքում: Վերլուծությունը հիմնված է ոչ թե Ֆեյսբուք ընկերության ապագան գուշակելու, այլ այն փաստի վրա, որ բաժնետոմսերի գինը հաճախ որոշում է ամբոխի հոգեբանությունը:

2011թ-ին չորս խոշոր ինտերնետ ընկերություններ դուրս եկան ֆոնդային բորսա: Դրանք են՝ Linkedin, Groupon, Renren և Yandex: Yandex-ին և Linkedin-ին կարծում [...]

16 Մայ

Իսկ դու ի՞նչ ես տեսնում

Հեղինակ` Marine Amiryan

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ անձրևից հետո երկու տարբեր մարդիկ դուրս են գալիս զբոսնելու: Նրանցից մեկը տեսնում է կեղտոտ ջրափոս, իսկ մյուսը՝ դրանում արտացոլված փայլփլուն աստղեր… Նրանք տեսնում են այն, ինչ կարող են, այսինքն՝ եղանակի կամ արտաքին աշխարհի նկատմամբ ունեն տարբեր պատկերացումներ: Այլ հարց է՝ դա լավ է թե վատ, այստեղ կարևորն այն է, որ երկուսն [...]

14 Մայ

Կամքի ուժ

Հեղինակ` Marine Amiryan

Կարելի է ասել, որ կամքի ուժը տվյալ գործողությանը նպատակաուղղված ջանքերն են, այնպիսի գործողության, որը մեզ համար կարևոր նշանակություն ունի: Չգիտես ինչու մտածում ենք, որ կամքի ուժ ունենալու համար հարկավոր է ինչ-որ մեծ կամ հատուկ գործողություն կատարել, որը ցույց կտա, թե որքան նպատակասլաց ենք և ինչպիսի կարևոր հաղթանակ ենք տանում, երբ կարողանում ենք հասնել բաղձալի նպատակին: Իսկ [...]

12 Մայ

Մի բարկացեք, հանգիստ եղեք

Հեղինակ` Luka

Հաճախ մարդկանց թվում է, որ բարկանալով, նյարդայնանալով կամ գոռալով իրենք ավելի ուժեղ մարդու տպավորություն են թողնում: Ես շատ եմ նկատել, թե ինչպես են մարդիկ անում դա: Օրինակ, պատկերացրեք դուք ինչ-որ միջոցառման եք: Հետևի շարքում մի քանի հոգի բան են քննարկում: Հանկարծ առաջին շարքերից մեկը պտտվում ու բացականչում է. «խնդրո՛ւմ եմ մի քիչ կամաց խոսացեք»: Եվ [...]

11 Մայ

Մտածեք երկարաժամկետ

Հեղինակ` Luka

Գիտեք ինչո՞ւ մարդկանց մեծ մասը չեն կարողանում հասնել ֆինանսական հաջողության: Որովհետև նրանք չեն մտածում երկարաժամկետ: Նրանց պետք է աշխատել հենց հիմա, հենց այստեղ: Երբ նրանք տեսնում են, որ այս պահին կարող են փող աշխատել, ամեն կերպ կառչում են այդ հնարավորությունից: Բայց երբ նրանց առջև հնարավորություն է բացվում, որի արդյունքները նրանք միգուցե տեսնեն տարիներ հետո, նրանք [...]

10 Մայ

Ցավացող ատամի սկզբունքը

Հեղինակ` Luka

Գիտե՞ք, թե որն է ցավացող ատամի սկզբունքը: Այն, որ դուք ատամնաբույժի մոտ եք գնում միայն այն ժամանակ, երբ Ձեր ատամը սկսում է ցավալ: Այսինքն, դուք ընթացքում չեք հետևում Ձեր ատամներին, չեք պարզում` արդյո՞ք դրանք բուժման կարիք ունեն, թե ոչ և միայն այն ժամանակ եք հետաքրքրվում դրանցով, երբ ցավն արդեն կա: Բայց այդ ժամանակ հաճախ ուշ [...]

08 Մայ

Ինչ խոսել միլիոնատիրոջ հետ

Հեղինակ` Luka

Ինչ կաներ միջին մարդը, եթե մի օր սուրճ խմեր միլիոնատիրոջ հետ: Երևի կխոսեր փողի մասին, կամ կգանգատվեր իր դժվար կյանքից, կամ գումարային այլ ակնարկներ կաներ, կամ էլ լավագույն դեպքում խորհուրդ կհարցներ` ինչպես դառնալ միլիոնատեր: Շատերին թվում է, որ միլիոնատիրոջից պետք է ինչ-որ բան խնդրել: Այսինքն, միլիոնատերը պետք է լինի տվողի դերում, իսկ միջին մարդը` վերցնողի: [...]

07 Մայ

Արամ Փախչանյանի ելույթը

Հեղինակ` Luka

Արամ Փախչանյանի ելույթը ամենահետաքրքիրներից մեկն էր Հաջողության բանաձև վարպետության դասերի շարքում: Արամը խոսեց կյանքի, հաջողության և դրա հանդեպ իր վերաբերմունքի մասին: Նրա խոսքերով մարդու կյանքը չի կարող լինել հաջողությունների անվերջ շարան: Դրանք անընդհատ ընդհատվում են անհաջողություններով: Ուղղակի երբեմն, երբ մարդիկ նայում են հաջողության հասած մարդկանց, նրանք այդ անհաջողությունները չեն նկատում և նրանց թվում է, [...]