Get Adobe Flash player
Get Adobe Flash player

Բաժին Մտքեր, փիլիսոփայություն

19 Մայ

Առակ: Մի հուսահատվեք, ոչինչ հավերժ չէ

Հեղինակ` Luka

Տարեց գյուղացին գլուխն ափերի մեջ առած, հուսահատված կուչ էր եկել: Արդեն չորս ամիս էր, ինչ անձրև չէր եկել: Նա նայում էր իր հեկտարներով հողերին և ոչինչ չէր տեսնում: Այնտեղ, որտեղ պետք է կանաչն ու բերքը լինեին, միայն հող էր, կարծես անապատում լիներ: «Իիինչ եմ անելու», – մտածում էր գյուղացին, – «ջուր չկա, բերք չկա, ոչինչ [...]

18 Մայ

Ինչպե՞ս «սար բարձրանալ»

Հեղինակ` Marine Amiryan

Ըստ հոգեբանների այն, ինչ կատարվում է մեր շուրջը, չեզոք է, մենք ենք դրան կպցնում լավի կամ վատի պիտակը, որակավորում տվյալ իրադարձությունը կամ իրավիճակը: Ես լիովին համաձայն եմ այս տեսակետի հետ: Պատկերացնենք մի այսպիսի իրավիճակ. ասենք մի խումբ մարդկանցով սար ենք բարձրանում, ոմանք ընկնում են, ոմանք կեսից հրաժարվում, մի մասը կանգնում են և հարմարվում այդտեղ, միայն [...]

16 Մայ

Իսկ դու ի՞նչ ես տեսնում

Հեղինակ` Marine Amiryan

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ անձրևից հետո երկու տարբեր մարդիկ դուրս են գալիս զբոսնելու: Նրանցից մեկը տեսնում է կեղտոտ ջրափոս, իսկ մյուսը՝ դրանում արտացոլված փայլփլուն աստղեր… Նրանք տեսնում են այն, ինչ կարող են, այսինքն՝ եղանակի կամ արտաքին աշխարհի նկատմամբ ունեն տարբեր պատկերացումներ: Այլ հարց է՝ դա լավ է թե վատ, այստեղ կարևորն այն է, որ երկուսն [...]

15 Մայ

Աֆորիզմներ

Հեղինակ` Luka

Մենք ինքներս էլ զգում ենք, որ այն, ինչ անում ենք, կաթիլ է օվկիանոսի մեջ: Բայց առանց այդ կաթիլ օվկիանոսը փոքր կլիներ (Մայր Թերեզա):

Բառերով բոլոր մարդիկ նույնն են, և միայն գործողություններն են ցույց տալիս տարբերությունը (Ժան Մոլեռ):

Ազատ լինելը չի նշանակում անգործ լինել, այլ ինքնուրույն որոշել ինչ անել կամ ինչ չանել (Ժ. Լաբրյույեր)

14 Մայ

Կամքի ուժ

Հեղինակ` Marine Amiryan

Կարելի է ասել, որ կամքի ուժը տվյալ գործողությանը նպատակաուղղված ջանքերն են, այնպիսի գործողության, որը մեզ համար կարևոր նշանակություն ունի: Չգիտես ինչու մտածում ենք, որ կամքի ուժ ունենալու համար հարկավոր է ինչ-որ մեծ կամ հատուկ գործողություն կատարել, որը ցույց կտա, թե որքան նպատակասլաց ենք և ինչպիսի կարևոր հաղթանակ ենք տանում, երբ կարողանում ենք հասնել բաղձալի նպատակին: Իսկ [...]

09 Մայ

Մեջբերումներ Պաուլո Կոելոյի գրքերից

Հեղինակ` A.T.

Հավատը ցանկություն չէ: Հավատը կամք է: Ցանկությունը դատարկություն է, որը մշտապես պահանջ ունի լցվելու: Կամքը ուժ է: Կամքը փոխում է մեր շուրջ եղած տարածությունը: Բայց դրա համար քեզ անհրաժեշտ է ցանկություն:

Միտքը ավելի վաղ է եղել, քան խոսքը: Իսկ մտքից ավելի վաղ եղել է աստծո կայծը: Ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ այս աշխարհում ունի իր իմաստը [...]

24 Ապր

Առակ ազատության մասին

Հեղինակ` Luka

Մի անգամ հանդիպում են քամին և մարդը: Վերջին անգամ նրանք հանդիպել էին հազարավոր տարիներ առաջ, երբ քամին դեռ մարդ էր: Այդ ժամանակ Քամի անունով աղջիկը ապրում էր մնացած բոլոր մարդկանց պես: Ցերեկային ժամերին նա դաշտ էր գնում, երեկոյան հոգնած տուն էր վերադառնում, ճանապարհին մտնում էր անտառ, հատապտուղներ էր հավաքում և ամեն օր նույն ճանապարհով տուն [...]

17 Ապր

Մարդիկ և հերոսները

Հեղինակ` Ալլա

Մարդիկ հերոսներ չեն ծնվում, բայց այդպիսին լինելու ձգտումը միայն բավական է, որպեսզի դարձնի նրանց հերոսներ: Նրանք գնահատում են ժամանակը, որի թելադրանքին են ենթարկվում տիեզերքի բոլոր ուժերը: Նրանք չեն վերադարձնում ժամանակը, սակայն զգույշ են այն վատնելիս: Հերոսները չեն կառչում անցյալից, քանզի համոզված են, որ ապագան լավ է լինելու:
Երբեմն մարդկանց այցելում է մենակությունը, որը մեծ ու լի [...]

13 Ապր

Կանաչ դաշտը

Հեղինակ` Luka

Երբ ես փակում եմ աչքերս, տեսնում եմ կանաչ մի դաշտ: Այդ դաշտում երեխաները վազում են, իսկ ծնողները հանգիստ նստած նրանց են նայում: Դաշտի մեջտեղում կանգնած է մի ձի` ձիու արձան: Երեխաներից մեկը բարձրացել է ձիու վրա և նստել է նրա մեջքին: Բոլորն այդ երեխային են նայում, իսկ նա ուշադրությունից ոգևորված ժպտում ու ձեռքով է անում: [...]

03 Ապր

Իմ ամենամեծ մոտիվացիան

Հեղինակ` Luka

Երբեմն, երբ ինչ-որ գործնական դժվարություններ եմ ունենում, ինչ-որ խնդիրներ են լինում և մտածմունքներն այնքան շատ են լինում, որ չեմ կողմնորոշվում ինչից սկսել, որը անել, երբ անել, կա մի բան, որը ստիպում է ինձ ետին պլան մղել բոլոր գործերը և հասկանալ, որ այդ ամենը ընդամենը մանրուքներ են և որ գործնական խնդիրները ոչինչ են, երբ կողքիս կա [...]